Եթե ասեմ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեզ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա, անլուրջ կլինի. Արմեն Եգանյան
Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը գտնում է, որ ԵՏՄ անդամակցությունից դրական կամ բացասական արդյունք ստանալու համար շատ կարևոր է, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն կվարի Հայաստանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասական անդրադարձին, ապա մեր զրուցակիցն ասաց. «Եթե ես այսօր ասեմ, որ ոչ մի ազդեցություն չեն ունենա, անլուրջ կլինի, քանի որ դեռևս համապատասխան վերլուծություններ չկան»։
-Կենտրոնական բանկի կանխատեսումներն արդյունաբերության ճյուղում վերանայվել են նվազման ուղղությամբ, մասնավորապես՝ նվազեցվել է հանքարդյունաբերության և մետաղագործության ակնկալվող աճը։ Ի՞նչ միտումներ կան այս առումով։
-Միգուցե Կենտրոնական բանկն իր կանխատեսումները և վերլուծություններն արել է, կանխատեսել է նվազման միտումները, սակայն ես կցանկանայի ներկայացնել վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ թեև տարվա սկզբում արդյունաբերության ոլորտում կար անկում, սակայն յուրաքանչյուր հաջորդ ամսում այդ անկման տեմպը կրճատվել է, և արդեն հուլիսին մենք ունեցել ենք 1,5 տոկոս արդյունաբերական աճ։ Օգոստոս ամսվա համար էլ, կարծում եմ, արդյունաբերության ոլորտում աճն ավելին կլինի, և այդ միտումը կպահպանվի։
-Հաշվի առնելով, որ ԵՏՄ անդամակցությունը որոշված փաստ է, և հոկտեմբերի 10-ին էլ նախատեսված է պայմանագրի ստորագրումը, ի՞նչ անդրադարձ դա կունենա Հայաստանի տնտեսության վրա, ի՞նչ բանակցություններ են վարվել։
- Բավականին ժամանակ բանակցություններ վարվել են բոլոր ուղղություններով՝ այդ թվում ապրանքների մաքսատուրքերի՝ սակագնային և ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ։
-Ի՞նչ նոր հնարավորություն է տալիս ԵՏՄ անդամակցությունը, առավել ևս, որ շատերի գնահատմամբ՝ մենք մինչ այդ էլ ունեինք այդ հնարավորությունները։
-Այս կամ այն կառույցին, միությանը անդամակցելու կամ որևէ կառույցի հետ որոշակի հարաբերությունների դրական և բացասական ազդեցության վերաբերյալ գնահատականը տրամաբանական է տալ անդամակցելուց հետո: Դրական կամ բացասական արդյունքը կախված է այն բանից, թե ինչպիսի քաղաքականություն կվարվի բոլոր մասնակիցների կողմից։ Եթե մենք կարողանանք ցանկացած միությանն անդամակցելուց կամ մեկ այլ երկրի հետ հարաբերվելուց ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, կունենանք դրական արդյունք, եթե չկարողանանք ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել` կունենանք բացասական արդյունք:
-Բայց չիմանա՞նք, թե ինչ է մեզ սպասվում և ուր ենք գնում։
-Բնականաբար այդ ուղղությամբ աշխատած խմբերն ունեն իրենց վերլուծությունները, սակայն դրանք կանխատեսումներ են, իսկ ավելի ռեալ կարելի է ներկայացնել, երբ գործընթացը համապատասխան եզրափակմանը կհասնի։ Ես ասացի, որ հնարավորությունները տարբեր են, կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, կախված է նաև նրանից, թե մենք մեր քաղաքականությունը ինչպես կարող ենք ուղղորդել։ Հնարավորությունը, իհարկե, կլինի այն, որ է՛լ ավելի հեշտությամբ կարող ենք մտնել այդ շուկա, թեև մենք ներկայումս էլ այդ երկրների հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, որը որոշակի հնարավորություններ արդեն իսկ տալիս է:
-Անդրադառնալով արտահանման ծավալներին՝ շատերի գնահատմամբ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հնարավորություն են տալիս Հայաստանի արտահանման ծավալներն ավելացնել, կա՞ն արդեն նկատելի արդյունքներ այդ առումով։
-Պատժամիջոցները դեռևս կարճ ժամանակ է, ինչ սահմանվել են և հիմնականում վերաբերում են գյուղմթերքին, սակայն անկախ ամեն ինչից՝ դա կլինեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներ, թե՝ Ռուսաստանի կողմից կիրառվող, որոշակի օգուտներ կարելի է դրանից քաղել, բայց դա ժամանակ և աշխատանք է պահանջում։ Արտահանմանն ուղղված քաղաքականության մեջ պետք է արտահանման զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիր լինի, որը չպետք է հիմք ընդունի նման դրվագները։
Այսինքն՝ մենք պետք է մտածենք մեր քաղաքականությունն ուղղորդել այնպես, որպեսզի մեզ մոտ արտահանումը զարգանա՝ անկախ նրանից Ռուսաստանում կլինի սահմանափակում, թե՝ ոչ։ Արտահանման քաղաքականության հիմքում պետք է դրված լինի արտահանման զարգացումը, և այն չպետք է պայմանավորվի դրվագային գործողություններով։ Մենք պետք է փորձենք ունենալ որակյալ, մրցունակ արտադրանք, որը հնարավոր կլինի ոչ միայն ռուսական, այլ շատ ուրիշ երկրների շուկաներ արտահանել։ Եթե մենք մեր քաղաքականությունն այդպես ուղղորդենք և ունենանք «զարգացած արտահանում», և եթե մեր ապրանքն արդեն ճանաչելի լինի, անկախ նրանից այս կամ այն շուկայում կա սահմանափակում, թե՝ ոչ, մեր արտահանման ծավալներն այդ ուղղությամբ ինքնըստինքյան կմեծանան։
-Եվրոպան ընդլայնում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը, և շատ փորձագետների գնահատմամբ դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, Դուք ի՞նչ եք կարծում՝ այդ վտանգը կա՞։
-Հայաստանը, ի վերջո, աշխարհից կտրված չէ։ Այսինքն՝ մենք ամենօրյա համագործակցության մեջ ենք տարբեր երկրների հետ, և կարելի է ասել, որ մեր տնտեսությունը որոշակիորեն կախված է այլ երկրների տնտեսությունից։ Եթե ինչ-որ տեղ առաջանում են խնդիրներ, դա կարող է իր բացասական հետևանքներն ունենալ նաև մեր տնտեսության համար։ Նույնը կարելի է ասել 2008-ի համաշխարհային ճգնաժամի մասին, բնականաբար, այդ ալիքը եկավ Հայաստան և իր ազդեցությունն ունեցավ մեր տնտեսության վրա։
-Սակայն հենց ճգնաժամի սկզբում մեր իշխանություններն ասացին, որ այն մեզ վրա չի անդրադառնա, իսկ հետո շատ դժվարությամբ դրանից դուրս եկանք, հիմա կարող է նույն ձևով էլ պատժամիջոցների վերաբերյալ ասվի, թե դրանք մեզ չեն վնասում, իսկ հետո էլ չկարողանանք այդ վնասների տակից դուրս գալ։
-Ճգնաժամի մասին այդ ասվածները կանխատեսումներ էին և մասնագիտական գնահատականներ, իսկ կանխատեսումներում միշտ կարելի է նաև սխալվել։ Ներկայումս ես չեմ լսել, որ ասեն, թե պատժամիջոցները մեզ վրա չեն անդրադառնա։
-Այսինքն՝ Դուք փաստում եք, որ դա բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
-Ես ասում եմ, որ մեր համագործակցած ցանկացած երկրի տնտեսության բացասական հետևանքները իրենց ազդեցությունը կարող են ունենալ մեզ վրա, հարցը կախված է նրանից, թե մենք ինչպես կարող ենք օգտագործել այդ իրավիճակը մեր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս։ Օրինակ՝ կարող են տրանսֆերտները դրա հետևանքով նվազել։ Եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել իրավիճակը, ապա կարող ենք դուրս գալ նվազագույն բացասական հետևանքներով կամ նույնիսկ առանց դրանց։
-Դուք ավելի շատ ընդհանուր եք գնահատում, եթե կարելի է ավելի կոնկրետ ասեք, Ռուսաստանի դեմ կիրառվող այդ պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն են ունենալու։
-Եթե ես այսօր ասեմ, որ ոչ մի ազդեցություն չի ունենա, դա կլինի անլուրջ, դրա համար անհրաժեշտ է խորը մասնագիտական հետազոտություն անցկացնել ու նոր կարողանալ գնահատել, թե ինչ բացասական կամ դրական ազդեցություն կարող է ունենալ։ Սակայն, անգամ այդ վերլուծությունների արդյունքում իրականացվող կանխատեսումները այնպես չէ, որ 100 տոկոսով պետք է ճիշտ լինեն: Իրավիճակի որոշ փոփոխությունը կարող է ամբողջ այդ կանխատեսումն ի չիք դարձնել։
-Շատերը գտնում են, որ Ռուսաստանի տնտեսությունը այս պատժամիջոցներից և լարված իրավիճակից քայքայվում է, այս դեպքում որքանո՞վ է նպատակահարմար միանալ նման տնտեսություն ունեցող երկրի հետ մեկ միության մեջ։
-Միանալու կամ չմիանալու նպատակահարմարության մասին ես չէ, որ պետք է ասեմ։ Ես նաև չունեմ այսօր այն գնահատականները, որ այդ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը կքայքայեն ամբողջությամբ։ Ես աշխատում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և փորձում եմ մտածել մեր երկրի տնտեսության մասին՝ վերլուծություններ անելով։ Բնականաբար, պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության վրա կարող են ազդեցություն ունենալ, սակայն եթե որևէ մի արտադրանքի նկատմամբ արգելք է սահմանվում, Ռուսաստանը կա՛մ երրորդ երկրից պետք է ներկրի այդ ապրանքը, կա՛մ զարգացնի տվյալ արտադրատեսակի արտադրությունը, ինչը տնտեսության վրա կարող է նաև դրական ազդեցություն ունենալ։
-Իշխանությունները նշում են, որ Հայաստանը շարունակում է փոխլրացման քաղաքականությունը, այսինքն՝ եվրոպական երկրների հետ կապը չի կտրում։ Արդյունաբերական ոլորտում հաջողվո՞ւմ է վարել բալանսավորված քաղաքականություն, և անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշումից հետո ի՞նչ միտում է նկատելի։
- Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր երկրներ հետ և՛ ԵՄ անդամ երկրների, և՛ ԱՊՀ երկրների, և՛ ԱՄՆ-ի հետ։ Կառավարության կողմից հաստատված է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, որը ենթադրում է նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացում՝ այդ թվում եվրոպական երկրներ, Չինաստան և այլն։ Մենք այդ բոլոր ուղղություններով աշխատանքներ իրականացնում ենք և այսօր այդ ոլորտները, որոնք գերակա են հայտարարված, վերջին տարիներին արտադրության և արտահանման ծավալների դինամիկ աճ են ապահովում և դիվերսիֆիկացնում են իրենց արտահանման երկրները։ Կուզենայի նաև հայտարարել, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ներքո Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վարել արտահանողների ռեեստր։ Թեև մենք ունենք որոշակի տվյալներ արտադրող այն ընկերությունների մասին, որոնց հետ համագործակցում ենք, սակայն ցանկանում ենք վարել արտահանողների ռեեստրը, որպեսզի համալրենք և ամբողջացնենք մեր տվյալները։ Արտահանման գործընթացում ծագած խնդիրները արտադրողները շատ ավելի արագ են զգում, և մենք ցանկանում ենք անմիջական շփում ունենալ նրանց հետ, որպեսզի կարողանանք այդ խնդիրները շատ արագ վեր հանել և փորձել լուծումներ տալ դրանց։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:25 • 04.05.24 Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
-
16:15 • 04.05.24 ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում