Օբամայից 2015-ին ակնկալում եմ միմիայն ճշմարտություն. Փիթեր Քութուջյան՝ ամերիկացի քաղաքական գործիչ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, ով շուրջ 25 տարի զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ազդեցիկ գործիչ է, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի, սակայն իրեն համարում է 100 տոկոսով հայ և 100 տոկոսով իռլանդացի: Tert.am-ի հարցին, թե ինչ ծրագրեր է նախաձեռնում Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների համար, ասաց, որ այժմ մի ծրագրի վրա է աշխատում, որի շնորհիվ ամերիկաբնակ մեր հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան ներգրավվել ամերիկյան քաղաքականության մեջ, կսովորեն աշխատել նախընտրական գրասենյակներում. «Թեպետ հայերը լիովին դուրս չեն քաղաքական գործընթացներից, այնուամենայնիվ, մենք այսօր չունենք այն ազդեցությունը, որը կարող ենք ունենալ»:
-Պարո՛ն Քութուջյան, հաջորդ տարի Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Որպես ամերիկյան քաղաքականությանը քաջատեղյակ և անմիջական մասնակից, ի՞նչ եք կարծում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառն իր իրավական լիարժեք նշանակությամբ:
-Մեծ հույս ունեմ, որ Բարաք Օբաման 2015-ի ապրիլի 24-ին կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, նա խոստացել է, որ կօգտագործի այն: Նման խոստում են տվել է նաև նախագահներ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը:
-Ձեր կարծիքով Հայաստանն ու սփյուռքն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի Ցեղասպանության 100-ամյակի և Արցախի ճանաչման հետ կապված մեր ակնկալիքներն իրականություն դառնան:
-Կարծում եմ անհրաժեշտ է շատ ավելին, քան միայն երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն են: Իմ կարծիքով համաշխարհային քաղաքականության մեջ պետք է տեղի ունենան երևույթներ, որոնց մենք ամենայն հավանականությամբ ականատես կլինենք: Բացի Արցախից այդ երևույթները բնորոշ են նաև անկախության ձգտող այլ երկրներին:
-Դուք համաձա՞յն եք, որ ազգերի ինքնորոշմանը միտված գործընթացներն այժմ ավելի ու ավելի լայն տարածում են գտնում ողջ աշխարհով: Եթե այո, ապա այդ նոր հնարավորությունները կարո՞ղ են, ի վերջո, հանգեցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:
-Անշուշտ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ժամանակին օգտվել է իր իրավունքից և ճանաչել է այլ երկրների ինքնորոշման իրավունքը: Ցավոք, հարցի լուծումը ավելի լայն աշխարհաքաղաքական շրջանակների մեջ է: Եվ ահա այստեղ է, որ Արցախի անկախությունը ճանաչելու մեր ջանքերը սահմանափակված են՝ չնայած ինձ նման բազմաթիվ մարդկանց կողմից գործադրվող ջանքերին:
-Նույն հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը. ի՞նչ պետք է անի աշխարհասփյուռ հայությունը, որպեսզի 100-ամյակի հետ կապված մեր սպասումներն իրատեսական դառնան:
-Մեզ պետք է ինքնակազմակերպվել: Մեր ձայնը պետք է լինի բարձր և միասնական: ԱՄՆ-ում բազմաթիվ խմբեր կան, որոնք փորձում են ինքնակազմակերպվել: Այդ ջանքերը ես տեսնում եմ նաև Վաշինգտոնում, ինչը իմ կարծիքով նշանակալի առաջընթացի կարող է բերել: Մենք՝ որպես ազգություն, որպես միասնական խումբ, որպես ամերիկահայություն, պետք է խոսենք մեկ միասնական ձայնով և ջանքեր գործադրենք այդ ձայնը լսելի դարձնելու համար:
-Ամերիկյան քաղաքական «իսթեբլիշմենթում» Դուք ազդեցիկ և բարձր հեղինակություն վայելող քաղաքական գործիչ եք: Ի՞նչ կոնկրետ սպասելիքներ ունեք ԱՄՆ-ից 2015 -ին:
- Ակնկալում եմ միայն ճշմարտություն և դա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Անցյալի ձախողումները հաշվի առնելով, ցավոք, չեմ կարծում, որ ԱՄՆ-ը անպայման կանի դա, սակայն ակնկալում եմ, որ Ամերիկան կընդունի ճշմարտությունը:
-Կարծում եք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակներից Հայաստան 100-ամյակին կգա՞ն:
-Այո՛, ակնկալում եմ, որ 2015-ին մենք, պատկերավոր ասած, կօգտագործենք մեր զինանոցի բոլոր զենքերը, որպեսզի Կոնգրեսին և Նախագահին համոզենք, որ մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության ճանաչման կարիք ունենք:
- ԱՄՆ-ում Հայաստանը ներկայացված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս առումով: Նրան կհաջողվի՞ նպաստել ԱՄՆ-ում տարբեր մակարդակներում հայանպաստ բանաձևերի ընդունմանը:
-Կարծում եմ, այո: Ես Տիգրան Սարգսյանին հանդիպել եմ մի քանի տարի առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր: Նրա բարձր ինտելեկտը, ավյունը և տեսլականը անմիջապես դրական տպավորություն թողեցին ինձ վրա: Բարձր գնահատելով Հայաստանի զարգացման իր պատկերացումները, վստահ եմ, որ նա փայլուն տեսլական ունի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով:
Կարծում եմ, որ լավ նշան է, որ դեսպանի պաշտոնում նշանակվելուց մեկ-երկու շաբաթ հետո ԱՄՆ նախագահը նրան հրավիրվեց Սպիտակ տուն: Դա ԱՄՆ-ի կողմից Հայաստանի և նորանշանակ դեսպանի նկատմամբ ցուցաբերվող հարգանքի նշան է:
-Անվանի ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմֆոնիա է հեղինակել, որի համաշխարհային պրեմիերան շուտով կկայանա: Ի՞նչ եք կարծում՝ հայ արվեստագետների միավորված ջանքերը նպաստո՞ւմ են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
-Այո՛: Կարծում եմ ցանկացած միջոց, որով հնարավոր է կապվել և հասանելի դառնալ տարբեր համայնքներին, անկախ իր բնույթից հնարավորություն է ստեղծում հզորացնելու մեր կարողությունները և միավորելու մեր տեսակետները Ցեղասպանության ճանաչման հարցում:
-Որքանով տեղյակ եմ՝ Ձեզ համարում եք 100 տոկոսով հայ և 100 տոկոսով իռլանդացի: Կիսով չափ հայ լինելը Ձեզ ավելի շատ օգնե՞լ է, թե ՞ հակառակը՝ խանգարել Ձեր կարիերային:
-Կարծում եմ այն ամենն, ինչն ինձ դարձնում է հայ, միայն օգնել է: Չեմ կարծում, որ ազգանվանս «յան» վերջավորությունը ինքն իրենով օգնություն է: Թերևս ընդհանուր գենետիկ կառուցվածքն է, ԴՆԹ-ն է, որ նույնիսկ այսօր ԱՄՆ-ում, ինձ վերապրող է դարձրել և ինձ՝ որպես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգի, պայքարելու և դիմակայելու ուժ է տվել: Ես դաստիարակվել եմ հայկական դպրոցներում, հայերեն սովորելու համար հաճախել եմ կիրակնօրյա դպրոց, այնուհետև՝ ավագ դպրոց, սակայն հայկականության հետ իմ իրական կապը ստեղծվել է իմ պաշտոնում ընտրվելուց հետո: Պատճառն այն չէր, որ իմ ընտրատարածքում հայեր կային: Իրականում հայերն այնտեղ շատ չէին: Պատճառը թերևս իմ ունեցած գիտակցումն էր, որ իմ գործունեությամբ կարող եմ ներազդել հայերին և ամերիկահայերին վերաբերող խնդիրներին: Ես հասկանում էի, որ իմ ժողովրդի, այլ ոչ միայն իմ ընտանիքի արտացոլանքն էի:
-Ի՞նչ խնդիրներ էիք փորձում լուծել, երբ ներկայացված էիք նահանգային օրենսդիր մարմնում, ի՞նչ խնդիրների հանդիպեցիք Հայաստանին օգնելու հարցում և արդյո՞ք համագործակցում էիք հայկական լոբբիստական խմբերի հետ:
-Ընտրվելուց հետո ամեն տարի կազմակերպում և մասնակցում էի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որն անց էր կացվում Բոստոնի նահանգային խորհրդում: Այս ավանդույթը սկիզբ էր առել նախկին հայազգի խոսնակ Ջորջ Գավարյանի նախաձեռնությամբ: Երբ Գավարյանը դադարեց պաշտոնավարել, ես ինձ վրա վերցրեցի ոգեկոչման արարողության կազմակերպումը: Ամենամյա այդ արարողությունը կարևոր ավանդույթ էր Բոստոնի հայության համար, և ինձ հաջողվեց շարունակել այն: Նահանգային օրենսդիր մարմնում ինձ հաջողվեց բարձրացնել հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանություններին վերաբերվող հարցերը, ժողովուրդների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը վերաբերող հարցերը և, ընդհանրապես, ես սկսեցի խոսել հայ ժողովրդի մասին այնպես, ինչպես ոչ ոք չեր կարող խոսել: Հետագայում ինձ հաջողվեց ազդեցությունս կիրառել ավելի բարձր, պետական մակարդակներում:
Մենք Բոստոնում կառուցեցինք հայկական ժառանգության զբոսայգին: Այդ հիասքանչ զբոսայգին, որի կառուցման համար ծախսվեց 6 միլիոն դոլար, թերևս իմ ողջ կարիերայի մեծագույն նվաճումն է: Լայնամասշտաբ այդ ծրագիրը մենք սկսեցինք այն ժամանակ երբ Բոստոնի քաղաքային իշխանությունները որոշեցին քաղաքի միջով անցնող ավտոմայրուղին քանդել և այն կառուցել գետնի տակ, քանի որ այն աղավաղում էր քաղաքի տեսքը: Երբ շինարարությունն ավարտվեց, մենք մի քանի հոգով որոշեցինք, որ պետք է փորձենք այդ տարածքում Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցել: Այդ ժամանակ դա Բոստոնի ամենաթանկ և ամենապահանջված հողատարածքներից մեկն էր: Հուշարձանի արտաքին տեսքի և նախագծի ընթացքի վերաբերյալ համայնքում տարաձայնություններ կային և եկավ մի պահ, երբ բոլոր մասնակիցները լքեցին նախագիծը և ես մնացի միայնակ:
Միաժամանակ, այդ տարածքում այս կամ այն հուշարձան կառուցելու ցանկություն ունեին այնպիսի խոշոր և ազդեցիկ համայնքներ և կազմակերպություններ, ինչպիսիք են հրեական, հունական, հունգարական համայնքները, «Քրիստոնեական պատանեկան ասոցիացիան»: Չնայած նրան, որ տարաձայնությունների պատճառով բոլորը լքեցին նախագիծը, ես որոշեցի շարունակել պայքարը: Կարծում եմ, իմ հայկական ԴՆԹ-ն էր, որ թույլ չտվեց ինձ թևաթափ լինել: Պարզապես չէի կարող համակերպվել այն մտքի հետ, որ չենք կարող հասնել մեր նպատակին: Այդ ժամանակ կապվեցի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ, և նրանք սկսեցին մի խումբ ձևավորել, որի մեջ Ջեյմս Գալուստյանն էր ում հետ մենք մի նոր խումբ ձևավորեցինք, մշակեցինք և ներկայացրեցինք մի նախագիծ և բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ հաղթահարելով՝ 10 տարի անց Բոստոնի կենտրոնում կառուցեցինք այդ հիասքանչ զբոսայգին: Դա, հիրավի, իմ ամենամեծ ներդրումն է, և Մարաշից Ամերիկա գաղթած իմ նախնիներին մատուցված հարգանքի տուրքը:
Հայկական ժառանգության զբոսայգու հիմնարկեքի և այնուհետև բացման օրերը լավագույնն էին բոստոնահայության կյանքում: Մենք՝ հայերս, միշտ հավաքվում ենք Ցեղասպանության ոգեկոչման կարևոր, սակայն տխուր առիթով: Այգու բացումը տոնական առիթ էր, որը խորհրդանշում էր այն ամենն ինչի միջով մենք անցել ենք. մեր բաժանումը հայրենիքից և մեր վերահաստատումը, ինչն այդքան գեղեցիկ արտացոլում է Բոստոնի կենտրոնում կառուցված հուշարձանը:
-Պարո՛ն Քութուջյան, ի՞նչ ծրագրեր եք նախաձեռնում ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների համար։
-Ես այժմ նախաձեռնում եմ մի ծրագիր, որի շնորհիվ Ամերիկայում բնակվող հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան ներգրավվել հանրային ծառայություններում, ամերիկյան քաղաքականության մեջ, կսովորեն աշխատել նախընտրական գրասենյակներում: Այս ամենի շնորհիվ նրանք կկարողանան ազդեցություն ունենալ գործընթացների վրա: Թեպետ հայերը լիովին դուրս չեն քաղաքական գործընթացներից, այնուամենայնիվ, մենք այսօր չունենք այն ազդեցությունը, որը կարող ենք ունենալ: Դա նման է ֆուտբոլային խաղի. երբ դաշտում չես, կարող ես երկրպագել քո թիմին և որոշ ազդեցություն ունենալ, սակայն չես կարող անմիջական ներգործություն ունենալ խաղի վերջնական արդյունքի վրա: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հանրային ծառայություններում և պետական կառույցներում մեզ անհրաժեշտ են ավելի մեծ թվով ամերիկահայեր՝ մեր առջև դրված նպատակներին հասնելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին