Երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի. Սասուն Պասկևիչյան
Հայ կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր ստեղծագործական ուղին՝ անկեղծացավ. «Իմ երգը հենց ես եմ, իմ կյանքը՝ որով և որտեղ ապրում եմ»: «Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է, և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ, պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել բարոյականության նորմերից»,- նշեց նա: Կոմպոզիտորը վստահ է՝ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի և ազգային մշակույթը, մասնավորապես՝ երգը, պետք է ծառայի ազգին, ինչին և փորձել է հավատարիմ մնալ:
-Պարո՛ն Պասկևիչյան, եթե ամփոփենք Ձեր ստեղծագործական աշխատանքը, ո՞րն է այն հիմնական ուղերձը, որ փորձել եք հաղորդել Ձեր երգերի միջոցով։
-Շուրջ 5 տասնամյակ է ստեղծագործում եմ` չափածո, արձակ, նաև հորինում եմ երգեր: Թերևս անհամեստություն համարվի, բայց իմ երգը ես ինքս եմ` իմ էությունն է, ներաշխարհը, հայրենիքը, հայրական օջախը, դաստիարակությունը, կրթությունը, իմ ընտանիքը, շրջապատը, միջավայրը, միով բանիվ` իմ երգն իմ կյանքն է ` որով և որտեղ ապրում եմ: Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել մարդկային բարոյականության նորմերից: Անհրաժեշտաբար պետք է մեջբերեմ Նժդեհի մեկ խոսքը` «Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է: Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի ու մեծության»: Ինքս բազմիցս եմ ասել, որ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի: Այսպիսով, ազգային մշակույթը, ի մասնավորի երգը, ինքնին պետք է ծառայի ազգին: Իմ երգերով ես փորձել եմ հավատարիմ մնալ ազգային մշակույթին: Եվ ես շատ երջանիկ կլինեմ, եթե իմ երգերից թեկուզ մեկը դառնա կամ համարվի համամարդկային արժեք:
- Ինչպե՞ս է ընթացել Ձեր ստեղծագործական ուղին: Տարբերություն տեսնո՞ւմ եք Ձեր նոր ստեղծագործությունների և հների միջև՝ հաշվի առնելով ժամանակի ազդեցությունը։
-Իմ ստեղծագործական կյանքը 3 փուլ ունի: Սկսել եմ երգեր հորինել հիմնականում 60-ականների վերջերից, և ինքս էլ կատարում էի ընկերներիս համար: 1970-ին ստեղծվեց «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» երգը, որը, ի զարմանս ինձ, անմիջապես տարածվեց, ընդունվեց ու սիրվեց հանրության կողմից՝ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում, իսկ երբ 1974-ին այն հնչեց Հայաստանի ռադիոյով ու հեռուստատեսությամբ՝ անզուգական երգչուհի Բելլա Դարբինյանի մեկնաբանմամբ, ես հասկացա, որ երգերս իրենցից ինչ-որ արժեք են ներկայացնում: Իմ երգերն սկսեցին երգել ժամանակի հանրահայտ այլ երգիչներ` Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և ուրիշներ: Մինչև 1980-ի մայիս ամիսը Հայաստանի ռադիոյի ձայնադարանում իմ երգերից ավելի քան 40 երգ կար, որոնք արգելվեցին ու անհետացան, երբ ես ընտանիքով մշտական բնակության մեկնեցի Լոս Անջելես, ուր ապրեցի 24 տարի (1980-2004թթ.): Այնտեղ հիմնականում զբաղվում էի լրագրությամբ, իսկ 1989-ին կնոջս` Գայանե Դավթյանի հետ միասին հիմնադրեցի ու մինչև հայրենիք վերադառնալս՝ ղեկավարեցի տեղի TeleARMENIA հեռուստաժամն ու «Հայաստան» մշակութային կենտրոնը, որոնք բացառապես զբաղվում էին ազգապահպան և ազգանպաստ գործունեությամբ: Այդ տարիներին ընդամենը 2-3 երգ եմ ստեղծել. այդպիսին է եղել 2-րդ փուլը:
Հայրենիք վերադառնալուց հետո սկսվեց ստեղծագործական նոր վերելք, և անցած 10 տարվա ընթացքում ստեղծվեցին ավելի քան 3 տասնյակ երգեր: Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում ծնված ու տևական ժամանակ ապրած ստեղծագործողի համար չափազանց կարևոր է հայրենի հողուջրի զգացողությունը (այլ գործոններ էլ կան):
Գալով իմ հին ու նոր ստեղծագործությունների վրա ժամանակի ազդեցությանը, ապա, ըստ իս, լավագույն պատասխանը Չարենցի հանրահայտ խոսքն է` «Թե ուզում ես երգդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր»: Իմ ստեղծագործական կյանքի ու երաժշտական մտածողության վրա գրեթե հեղափոխական ազդեցություն է գործել Պարույր Սևակի գրական ժառանգությունը և իմ կողմից դրա ուսումնասիրումը: Մինչև 1973-74 թվականները երգեր էի հորինում իմ իսկ տեքստերով: Հետո երգեր ստեղծվեցին Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա: Ապա համարձակվեցի երգերի վերածել Չարենցի տաղերից մի քանիսը (առայժմ 10 տաղ, առաջինը «Մինչև էգուց»-ն էր, որին հաջորդեցին մյուսները, նաև 2 հրաշալի բանաստեղծություն): Ապա հանդգնեցի երգերի վերածել Պ. Սևակի այնպիսի բանաստեղծություններ, որոնք շատ մասնագետների կարծիքով համարվում են ոչ երգային բանաստեղծություններ: Անկեղծ ասած, հենց դա էլ ինձ հրապուրում ու մղում է` անել այն, ինչ ուրիշներն ասում են, որ հնարավոր չէ: Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ իսկական, ասելիք ունեցող բանաստեղծության մեջ երաժշտություն կա և երգահանի «գործը» այդ երաժշտությունը բացահայտելն ու «դուրս բերելն» է: Առայժմ Սևակից 7 բանաստեղծություն եմ երգի վերածել, որոնցից առաջինը՝ «Դու»-ն , ձայնագրվել է հրաշալի երգչուհի Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ 1978թ-ին: Ինձ համար մեծ պատիվ եմ համարում անկրկնելի Համո Սահյանի մի շարք բանաստեղծություններ երգի վերածելը՝ առայժմ 7-ը, որոնցից «Մայրս» և «Արագիլները» երգերն անմիջապես ընդունվեցին ու սիրվեցին հանրության կողմից, իսկ «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվեցի «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով:
Երգերի են վերածվել նաև այլ բանաստեղծների գործեր: Ինձ համար շատ կարևոր ու նպատակային էր Վ. Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը երգի վերածելը, որը ես վերնագրեցի Տերյանի նույն այդ բանաստեղծության «Արիացի՛ր, սիրտ իմ» նախադասությամբ: Մեր ժամանակների բացառիկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանի մեկնաբանումը երգին հաղորդեց նոր, յուրահատուկ որակ, գույն ու երանգ։ Ինչևիցե, փորձում ու ձգտում եմ դառնալ «ժամանակի շունչը», եթե իհարկե, դա ինձ հաջողվի:
- Պարո՛ն Պասկևիչյան, այսօր շատ են խոսում, որ շատ ենք հեռացել հայ երգարվեստի արմատներից։ Ըստ Ձեզ, իսկապե՞ս հայ երգի նկատմամբ հետաքրքրության պակաս կա՞, և ի՞նչն է պակասում կրկին վերադառնալու դեպի ազգայինը, ժողովրդականը, հայկականը։
-Եթե, ինչպես Դուք եք ասում` «Այսօր շատ են խոսում, որ շատ ենք հեռացել հայ երգարվեստի արմատներից»՝ ուրեմն իրոք այդպիսի բան կա, որ խոսում են: Ինչպես ասում են` «Անկրակ ծուխ չի լինում»: Բայց նախ պետք է կատարել «ախտորոշում», թե ինչո՞ւ է այդպես ստացվել, արդյոք դա միտումնավո՞ր է արվել, որը չի բացառվում, թե՞ ինչ-ինչ պատճառներ ու հանգամանքներ կան: Առայժմ չքննարկենք միտումնավորության «կանխավարկածը» որն, ըստ իս, լուրջ ուսումնասիրության կարիք ունի տարբեր մասնագետների կողմից, հատկապես` հոգեբանների: Ես երբեք չէի ասի, որ հայ երգի հանդեպ հետաքրքրության պակաս կա: Կփորձեմ շատ պարզ բացատրել՝ երգահանի կողմից երգը ստեղծվելուց հետո այդ երգը բավական ճանապարհ ունի անցնելու` գործիքավորում, նվագախմբային փորձեր, ձայնագրություն (միտումնավոր չեմ անդրադառնում տեսահոլովակների պատրաստմանը), այնուհետև, այսպես կոչված, «ռասկրուտկա»՝ պրոպագանդա հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլն: Դուք արդյոք տեղյա՞կ եք, թե մեկ երգ կյանքի կոչելու համար ներկայումս ինչպիսի գումարներ են անհրաժեշտ (դրանք սկսվում են մի քանի հազար դոլարից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար): Ո՞վ է վճարելու, երգահա՞նը, որը երբեմն ապրուստի միջոց չունի, թե՞ նա պետք է մուրացկանի պես, կորցնելով ամենաթանկը` արժանապատվությունը, դիմի, խնդրի այս կամ այն հովանավորին: Առայժմ կարիք չկա ընդարձակվելու: Որպես «գաղտնիք» ասեմ, որ ուզում եմ երգի վերածել Պարույր Սևակի «Անտարբերություն» բանաստեղծությունը, որտեղ կգտնեք շատ հարցերի պատասխաններ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի