Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լուդոգորեցի» դեմ կայացած խաղում (2:1), եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում իր խփած գոլերի քանակը հասցրելը 69-ի, ինչը մեկով ավելի է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ցուցանիշից:
Չեմպիոնների լիգայի մրցաշարի լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն է, ով դարձել է 71 գոլի հեղինակ: