Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կմերժվի Նախագահի կողմից, ընդդիմադիր և իշխանական ուժերը կոնսենսուսի կգան. Ա. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ ներկայացված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը որոշակի հստակություն ունի, մասնավորապես հստակեցվում է, որ պետք է անցում կատարել պառլամենտական համակարգին, ինչին ինքը կողմ է։ Ըստ նրա՝ դեռևս հստակ չէ, թե ինչպես են ձևավորվելու դատարանները և ինչպես են նշանակվելու դատավորները։ Ավետիք Իշխանյանին, սակայն, հետաքրքրում է՝ արդյո՞ք իշխանություններն իսկապես ուզում են իրական խորհրդարանական համակարգի անցում, որովհետև չգիտի պատմությունից այդպիսի դեպք, որ իշխանությունները սեփական կամքով իրենց իշխանությունը սահմանափակեն։
-Պարո՛ն Իշխանյան, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին ծանոթացե՞լ եք, ի՞նչ գնահատական կտաք։
-Ներկայացված հայեցակարգում որոշակիությունն ավելի հստակ է, որովհետև նախագծում շատ ավելի մշուշոտ էին առաջարկությունները, մասնավորապես հստակ նշվում է, որ պետք է անցում կատարել պառլամենտական համակարգին։ Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտոնանկ անելու հարցը, որը շատ կարևոր խնդիր է. այն, ինչ կա այսօր, որ մարզպետները կարող են պաշտոնանկ արվել ինչ-որ գործընթացով, կարծես թե առաջարկություն կա դա բացառել։ Իհարկե, դեռևս հարցեր շատ կան, բայց ես միշտ կողմ եմ եղել պառլամենտական համակարգին։ Տեսնենք, թե ինչ կտա նախագիծը, որովհետև դեռևս հստակ չէ, չնայած այնտեղ գրվում է նաև դատարանների անկախության մասին, իսկ ես դա համարում եմ պետության ողնաշարը, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչպես են ձևավորվելու դատարանները և ինչպես են նշանակվելու դատավորները, դեռևս դրա պատասխանը չկա։ Որովհետև եթե անցում լինի դեպի խորհրդարանական համակարգ, այստեղ արդեն գործադիրի ղեկավարը վարչապետն է, և ինձ հետաքրքրում է՝ դատարանակազմությունն ինչպե՞ս պետք է լինի, արդյո՞ք գործադիր իշխանությունը, ինչպես այժմ է, մասնակցություն է ունենալու դատավորների նշանակմանը։ Երբ հաստատված նախագիծը լինի, այդ ժամանակ հստակ կարող ենք ասել՝ հարցը լուծվա՞ծ է, թե՝ ոչ։
-Իսկ այն հարցերում, որտեղ չկա որոշակիություն, ինչպես օրինակ Դուք նշեցիք՝ նույն դատավորների նշանակման հարցով, չե՞ք պատրաստվում ներկայացնել առաջարկություններ։
-Եթե խորհրդարանական համակարգի անցում է լինում, որտեղ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի՝ գուցե ընդլայնված կազմով, այսինքն՝ միայն ԱԺ-ն չընտրի, և նախագահի ընտրությունը լինի ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ որակյալ մեծամասնությամբ և լինի կոմպրոմիսային ֆիգուր, որն ունենում է արարողակարգային բնույթ, և եթե արդարադատության խորհուրդը նույնպես անկախ լինի՝ այնտեղ առաջարկ կա, որ արդարադատության խորհրդի անդամներն էլ նշանակվեն ընտրովի որակյալ մեծամասնության կողմից և եթե վերջնական դատավորների նշանակման ստորագրությունը լինի նախագահինը՝ զուտ ձևական, ապա այդ դեպքում էլ կարող ենք ասել, որ դե յուրե դատական անկախությունը թերևս ապահովված է։ Ես նման առաջարկ կանեմ։
Ես այլ մտահոգությունն էլ ունեմ, չասեմ մտահոգություն է, այլ հետաքրքրում է, թե արդյո՞ք իսկապես իշխանություններն ուզում են իրական խորհրդարանական համակարգի անցում։ Ինչի՞ համար եմ ասում, որովհետև ես չգիտեմ պատմությունից այդպիսի դեպք, որ իշխանությունները սեփական կամքով իրենց իշխանությունը սահմանափակեն, որովհետև պառլամենտական համակարգ, անկախ դատարան, դա արդեն իշխանության սահմանափակում է. այդ տեսակետից դեռևս անհասկանալի է այդ միտումը։ Դրա համար սպասենք հայեցակարգին, որովհետև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ իշխանության տարանջատումը, որպես կանոն, լինում է հասարակության ճնշմամբ։ Այս պարագայում հասարակությունը դեռևս այդ գիտակցումը չունի իմ կարծիքով, քաղաքական ուժերը նույնպես չեն ցանկանում դա, որովհետև դեռևս հասարակության մեջ հպատակի հոգեբանությունն է, իսկ հպատակի հոգեբանությունն այն է, որ լինի մի թագավոր, նախագահ կամ գլխավոր քարտուղար, որը իրենց մասին մտածի։ Մնացած կուսակցություններն էլ, բացի Դաշնակցությունից, բոլորը մի անձի շուրջ կենտրոնացված կուսակցություններ են, որոնց նպատակն է իրենց ղեկավարին դարձնել թագավոր, որի անունն է նախագահ, և իրենք մնան այն լիազորություններով, ինչ որ կա։ Նման պայմաններում ես չեմ պատկերացնում, եթե նույնիսկ իդեալական նախագիծ լինի, ինչպե՞ս պետք է անցնի և մոտիվացիան իշխանությունների նույնպես չեմ հասկանում, այնպես որ այս գործընթացն ինձ համար բազմաթիվ անհայտներով հավասարում է։
-Իսկ ընդդիմության հակափաստարկները համոզիչ չե՞ն, որ նախ հասարակության պահանջ չկա, և հետո էլ՝ ժամանակը չէ։
-Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև հասարակական պահանջը պետք է ձևավորի հենց ընդդիմությունը։ Հարցն այլ է, եթե ընդդիմությունն իսկապես ուզում է, որ երկիրը լինի ժողովրդավարական, իրավական պետություն, ապա պետք է հենց հասարակական պահանջը ներկայացներ ընդդիմությունը։ Ես ասացի, որ ո՛չ հասարակությունն է ներկայացնում, ո՛չ էլ ընդդիմությունը։ Եվ իսկապես այսօր չկա հասարակական պահանջ, և ես զարմանում եմ, ինչպես ասացի, մյուս կողմից իշխանությունների վարքագծից էլ, որը երբեք իր ցանկությամբ իր լիազորությունները չի պակասեցնի, իսկ խորհրդարանական համակարգը նշանակում է սահմանափակել լիազորությունները։ Մի կողմից իշխանության ներկայացուցիչներից ասում են, որ Հանրապետական կուսակցությունը երկար ժամանակ պետք է մնա իշխանության և այդ իշխանությունն ամրապնդելու համար, որպես օրինակ եմ ասում, Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակում են մարզպետ ու մյուս կողմից էլ նման հայեցակարգ են ներկայացնում։ Ես, ճիշտն ասած, կարծում եմ, որ այս հայեցակարգը հենց Նախագահի կողմից է մերժվելու և կոնսենսուսի են գալու ընդդիմադիր և իշխանական ուժերը։
-Այսինքն, ըստ Ձեզ, հնարավոր է՝ նախապես պայմանավորվածություններ կա՞ն։
-Չեմ կարող ասել, ես դավադրությունների տեսությանը չեմ հավատում, ուղղակի իմանալով իշխանության և ընդդիմության հոգեբանությունը, չեմ կարծում, որ նրանք պատրաստ են հոգեբանորեն անցում կատարել դեպի իրավական և ժողովրդավարական պետություն։
-Այդ դեպքում նման գործընթաց սկսելու նպատակը ո՞րն է։
-Ես էլ չեմ հասկանում, ես ասացի, որ ինձ համար անհասկանալի է, գուցե կարող եմ այսպիսի ենթադրություն անել, որ Հայաստանում ամեն անգամ նախագահական ընտրությունները բերում են երկիրը կոլապսի և մեծ ցնցումների, և իշխանությունից երկար ժամանակ է պահանջվում՝ մի քանի ամիս ու նույնիսկ մի քանի տարի, որ կարողանան տարբեր ձևերով էլի Հայաստանը բերել ճահճային վիճակի։ Գուցե իշխանությունները մտածում են այդ ցնցումներից ազատվելո՞ւ և նախագահական ընտրությունները վերացնելու և այլ ձևով վերարտադրվելո՞ւ մասին, գուցե սա է։
-Իսկ ի՞նչ կասեք բերված հակափաստարկների մասին, որ քանի որ Նախագահ Սերժ Սարգսյանը չունի իրավահաջորդ, վերարտադրությունը կիրացվի խորհրդարանական համակարգին անցնելով։
-Գիտեք, դրա մեջ գուցե կա ճշմարտություն, բայց էստեղ մի կարևոր խնդիր կա։ Խորհրդային միությունում երբեմն ասում էին, որ ուզում են «գենսեկի» աստիճան ունենալ. այս դեպքում էլ պետք է Սահմանադրությունում ամրապնդվի, ինչպես Խորհրդային միությունում կար, Կոմունիստական կուսակցության իշխող դերը, այժմ էլ Հանրապետականի դերը։ Այդ դեպքում ես լրիվ համաձայն կլինեմ այդ ընդդիմախոսների հետ, և ես ինքս կասեմ, որ դա անիմաստ է և ավելի վատը, քան նախագահական համակարգը։ Բայց եթե այդ տողը չի լինելու Սահմանադրության մեջ, ապա նույնիսկ եթե վերարտադրություն լինի, դա ավելի ժամանակավոր կլինի, քան նախագահական համակարգը։ Ինչո՞ւ. ես ընդդիմախոսներին հետևյալ հարցն եմ տալիս՝ մինչև հիմա արդյո՞ք իշխանությունները չեն վերարտադրվել, այս նախագահական համակարգը լավագույն գործիքն է վերարտադրման համար։ Ես չեմ բացառում, որ խորհրդարանական համակարգով նույնպես կվերարտադրվի իշխանությունը, բայց նախագահական համակարգն արդեն փաստ է, որ անընդհատ վերարտադրվել է, չնայած երեք նախագահների միջև առկա թշնամությանը կամ հակամարտությանը։ Որովհետև հայտնի չէ՝ ինչ է, որովհետև այսօր թշնամի են, վաղը՝ բարեկամ, տարբեր ձևերով երկուսը մեկի դեմ, անընդհատ փոխվում են, բայց ամեն դեպքում նրանց փոխարինումները եղել են ոչ թե ընտրությունների միջոցով, այլ վերարտադրման միջոցով։ Նայե՛ք այսօրվա իշխանության ներկայացուցիչների դեմքերին, նրանք եղել են 90- ականներից մինչև հիմա, և այն ֆիգուրները, որոնք ամենակարևոր դերն են կատարում իշխանության մեջ՝ Հովիկ Աբրահամյան, Սուրիկ Խաչատրյան, գեներալ Մանվել Գրիգորյան, Վլադիմիր Գասպարյան, նրանք եղել են 90-ականներից մինչև հիմա, այսինքն՝ իշխանության հիմնական հենարաններն են և նման բազմաթիվ անձինք։
-Կա նաև հակափաստարկ, թե կիսապատերազմող երկրի համար նպատակահարմար է ուժեղ նախագահական համակարգ ունենալ։
-Սա որևէ քննություն չի բռնում, որովհետև օրինակները բազմաթիվ են, օրինակ՝ Իսրայելը պառլամենտական երկիր է, շրջապատված ուժեղ նախագահական երկրներով, բայց կարողանում է իր անվտանգությունը պաշտպանել, այն էլ ոնց է պաշտպանում։ Բացարձակապես չի նշանակում պառլամենտական պետությունը թույլ պետություն է, հակառակը՝ պառլամենտական երկիրը բավական ուժեղ երկիր է, որովհետև ուժեղ է նաև նրանով, որ պառլամենտական համակարգում ոչ թե հպատակներ, այլ քաղաքացիներ են, և այստեղ պատասխանատվություն տեսնելու հարց կա։ Ես ասացի, որ մեր հասարակությունը միապետի է ձգտում, որովհետև չի ուզում անձնական պատասխանատվություն վերցնել իր համար։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
17:37 • 04.05.24 Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին
-
15:42 • 04.05.24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում