Մեկ տարի է անցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից
Ուղիղ մեկ տարի է անցել Եղվարդ-Երևան ավտոճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով մահացել էին վթարին մասնակից «Նիվա» մակնիշի մեքենայի ուղևորներից երկու հորեղբորորդիներ՝ Էդվարդ և Էդգար Հակոբյանները։
Շուրջ 8 ամիս ընթացող դատավարության ընթացքում հարցաքննվել են առանցքային վկաները, ցուցմունք է տվել նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, գործը վարույթ է ընդունվել 2014թ. փետրվարի 20-ին և դատական քննություն է նշանակվել մարտի 12-ին:
Tert.am-ի հետ զրույցում տուժող կողմի և ամբաստանյալի փաստաբանները, ինչպես նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով ներկա է բոլոր դատական նիստերին, իրենց կարծիքն են հայտնել դատավարության ողջ ընթացքի, կողմերի հնարավոր հաշտեցման և այլ հարցերի շուրջ:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ փորձ է արվում իրականությունը խեղաթյուրել. «Խոսքը վերաբերում է պաշտպանական կողմին: Բավական երկար ժամանակ խեղաթյուրվում է այն ամենն, ինչ իրականում կա: Այսօր ես բոլորին էլ բացատրում եմ այն, ինչ կա լուսանկարների մեջ, իսկ ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից 3D տարբերակով խեղաթյուրվում են այն հետքերը, ինչ երևում են նկարների մեջ»:
Ըստ նրա՝ դատական պրոցեսը երկարաձգվում է տարբեր պատճառներով։ «Մեկ ամսից ավելի տարբեր միջնորդություններով շահարկվեց, թե «Նիվա» մեքենան կողային հայելի չի ունեցել, որը վթարի հետ պատճառական կապի մեջ չի: Մեկ ամիս շահարկվեց, որ երեխաները մահացել են գազի բալոնի հետևանքով: Ես հաստատապես հայտարարում եմ, որ դա ևս վթարի և երեխաների մահվան հետ ընդհանրապես կապ չունի: Շահարկվեց, որ մեքենայի հետի մասում 4 ուղևոր են, դա ևս վթարի հետ կապ չունի: Այս ամեն ինչը կարելի՞ էր այսքան շահարկել, դատաքննությունը մեխանիկական եղանակով ձգձգվում է: Իմ մոտ արդեն հոգնածություն է առաջացել, ես արդեն այս դատաքննությունը չեմ ուզում լսել,-ասաց նա,-ինչ վերաբերում է կողմերի հաշտեցմանը և հետագա հարաբերություններին, ես հիմա հաշտեցում չեմ տեսնում, և իրենք էլ չեն ուզում հաշտվել: Եթե այսօր իրենք ասում են, որ Վարդան Պետրոսյանն անմեղ է, «Նիվան» հետընթաց է կատարել, իր դիմացը փակել է, սա ի՞նչ է նշանակում, որ իրենք ոչ վնաս են հատուցելու, ոչ էլ իրենց պետք է այդ հաշտեցումը: Այսինքն, ստացվում է, որ այսքան ժամանակ այս ամենը ձևական էր, այս հաշտեցման տասից ավելի հանդիպումները և այլն, սրանք լրիվ սցենար են»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, թե շատ է ցավում տեղի ունեցածի համար։
«Եթե համեմատելու լինենք անմիջապես վթարից հետո այն աղմուկին և այն անհասկանալի քաոսային վիճակին, ի սկզբանե պարզ չէր, թե ինչ է տեղի ունեցել, և շատ հակասական էին այդ աղմուկները, փոխադարձ կարծիքները, որոնք շատ հաճախ բախվում էին, և դա բացասաբար էր անդրադառնում Վարդան Պետրոսյանի վրա: Հանրության համար էլ անհասկանալի էր, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Հարցը, թե նա խմած եղե՞լ է, թե՞ ոչ, հեռախոսով խոսե՞լ է, թե՞ ոչ, շատ շահարկվում էր տուժող կողմի ներկայացուցչի կողմից և կարծում եմ՝ նա դիտավորյալ քարոզչություն էր անում, որպեսզի Վարդան Պետրոսյանը վարկաբեկվի»,-ասաց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ Վարդան Պետրոսյանի հասցեին հնչող մեղադրանքներն իսպառ ի չիք դարձան։ «Դրանք գոյություն չեն ունեցել, և այդ մասին շատ լավ տեղյակ է եղել նաև գործին մասնակցող տուժող կողմի ներկայացուցիչը, ով իրավաբան է, և շատ լավ այդ քարոզչությունը տանում է: Ինչպես գիտենք, Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, և այս ամբողջ դատական գործընթացը ցույց է տալիս, որ նա իրոք մեղավոր չի եղել,-ասաց նա,-նախաքննական մարմինը շատ վատ է աշխատել, աշխատել է Վարդան Պետրոսյանի դեմ: Ամենասկզբում ես կարծում էի, թե միտում չկար, բայց այն միտումնավոր խեղաթյուրել է դեպքի վայրը: Հակված եմ մտածելու, որ շատ անփույթ են աշխատել ոստիկանության աշխատակիցները: Կարծում եմ, որ պետք է Վարդան Պետրոսյանին անհապաղ ազատ արձակեն, քանի որ նա չի պատրաստվում հանրապետությունից փախչել: Եթե դատարանն օբյեկտիվ գնահատական տար դատարանում ձեռք բերված ապացույցներին, պետք է ազատ արձակեր նրան: Դա դիտավորյալ սպանություն չէ, և ինչպես մի անգամ դատարանում Վարդան Պետրոսյանն ասաց, իրեն քննել ու իր հետ վարվել են այնպես, կարծես դիտավորյալ սպանություն կատարած հանցագործի: Ոչ մի հիմք չունեն նրան անազատության մեջ պահելու, նա չի խուսափում պատասխանատվությունից: Վարդանն իր ցուցմունքները պետք է ազատության մեջ տար: Ինչևէ, ամեն ինչ կախված է նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց հետևյալը. «Մինչև չփորձենք առերեսվել ճշմարտության հետ, մինչև չիմանանք, թե ո՞րն է օբյեկտիվ ճշմարտությունը, շատ դժվար է այս գործով գտնել այն հաշտության եզրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երկու կողմերը գան հաշտության համաձայնության: Երկու կողմերը 180 աստիճան տարբեր են ներկայացնում, թե ինչ է եղել իրենց հետ: Մի կողմը պնդում է, որ իրենք կանգնած են եղել, և Վարդան Պետրոսյանն է դուրս եկել կողնակ ու հարվածել իրենց, Վարդան Պետրոսյանն էլ պնդում է, որ բանուկ մասում է եղել և «Նիվան» հետընթաց է կատարել: Այստեղ պետք է, որ պետական մարմինները նախաձեռնեին ամեն ինչ, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը պարզվեր, սակայն, ցավոք, դրանք փոխարենն աջակցեն օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, իրենք խոչընդոտել են պաշտպանական կողմին այդ ճշմարտության բացահայտման ճանապարհին: Դրա պատճառով էլ այս մեկ տարվա ընթացքում շատ բուռն դատաքննություն ունեցանք, ինչի փոխարեն կարող էինք ունենալ շատ սահուն քննություն, որը նաև կհանգեցներ երկու կողմերին էլ հաշտության եզրեր գտնելուն»:
Ամբաստանյալի փաստաբանը հավելեց. «Մի կողմից ոստիկանների ցուցմունքները, որ իրենք կատարել են չափագրումներ, մյուս կողմից ունենք Գագիկ Շամշյանի կողմից կատարած վիդեոնկարահանումներ, որտեղ երևում է, որ իրենք չափագրումներ չեն իրականացնում, որի՞ ն հավատանք հիմա: Ոստիկանները հո գիտեն, որ չափագրումներ չեն իրականացրել, ինչ-որ մեկը նախաձեռնել է, չէ՞, որ իրենք գան ասեն, որ կատարել են չափագրումներ, 2 հոգի էլ ընթերակա է եղել... Ինչ-որ մեկը փոխանակ վիդեոն նայեր, իմաստը ո՞րն է, ես դա չեմ կարողանում հասկանալ, այդ մանր հարցերում է չենք կարողանում օբյեկտիվ ճշմարտությանը հասնել»:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրականում շատ ցավում է այս դեպքի հետ կապված. «Եթե օբյեկտիվ քննություն կատարեին, կպարզվեր, որ դեպքի համար շատ մեծ պատճառներ, պայմաններ է հանդիսացել պետության ներսում սխալ կազմակերպված ճանապարհային երթևեկությունը: Եթե ճանապարհային երթևեկությունը ճիշտ կազմակերպված լիներ, այսինքն՝ համապատասխան գծանշումները, ինժեներական կառույցները լինեին, հաստատ այդ վթարը չէր լինի և անվտանգ կլիներ երթևեկությունը: Սակայն, մեզ մոտ, ստացվում է, որ մարդիկ են մահանում, և ոչ ոք չի ցանկանում ընդունել պետության սխալը այդտեղ, տուժողները միշտ մեղադրում են մյուս վարորդին, մյուս վարորդն ուզում է պաշտպանվել՝ մեղադրում է մյուս վարորդին, սակայն ոչ ոք չի ասում, որ պետությունը այստեղ ևս մեղք ունի: Պետությունն էլ պետք է որոշակի պատասխանատվություն կրի սխալ կազմակերպված երթևեկության համար»:
Հիշեցնենք, որ եզրակացության մեջ ասվում է, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն՝ ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող` առնվազն 71 կմ/ժ արագությամբ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետևի մասին: Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանը և էդգար Հայկի Հակոբյանը մահացել են, իսկ Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը հասցվել է ծանր վնաս: Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայմամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Քաղաքականություն 18:37 • 23/05 Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, սահմաններն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքում կրակը չպետք է տարածվի դեպի Կովկաս այս մասին, dhacomtr կայքի փոխանց
-
Քաղաքականություն 15:30 • 23/05 Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։
-
Իրադարձային 22:50 • 23/05 552 մլն դրամ՝ նկարների հավաքածուի, 110 մլն դրամ՝ խոհանոցի կահույքի, 32 մլն դրամ ոսկյա ձուլակտորի համար․ Գուրգեն Արսենյանի հայտարարագիրը Այն ընդգրկում է իր մեջ ԱԺ աշխատակազմից ստացված 9 մլն 983 հազար դրամ, «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ»-ից ստացված շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացված վճարից 4 մլն 460 հազար դրամ։
-
Իրադարձային 21:02 • 23/05 Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Քաղաքականություն 10:26 • 23/05 Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետ «2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը: Այդ հետաքրքրությունը պահպանվում է նաև այսօր», - ասել է ԿոբախիձենՎրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:
-
Իրադարձային 11:50 • 23/05 Ոչ ոք իր տան պատին չի գրում, որ 2016-ի ապրիլի 8-ին այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են. Նիկոլ Փաշինյան Օրինակ, ոչ մեկ իրենց տան աթոռին իր անունը դանակով չի գրում, ես չգիտեմ այդպիսի դեպք, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տարբեր անուններ ենք տեսնում։
-
Քաղաքականություն 18:37 • 23/05 Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, սահմաններն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքում կրակը չպետք է տարածվի դեպի Կովկաս այս մասին, dhacomtr կայքի փոխանց
-
Իրավունք 08:52 • 23/05 Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։ Ավելի ուշ Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
-
Իրադարձային 14:07 • 23/05 «Շենգավիթ» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք. ՔԿ Այո, արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք։ Երեխան, ըստ նախնական տվյալների, մահացած է ծնվել, հետո մահացել է նաև մայրը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
-
Քաղաքականություն 15:30 • 23/05 Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։
-
Իրադարձային 22:50 • 23/05 552 մլն դրամ՝ նկարների հավաքածուի, 110 մլն դրամ՝ խոհանոցի կահույքի, 32 մլն դրամ ոսկյա ձուլակտորի համար․ Գուրգեն Արսենյանի հայտարարագիրը Այն ընդգրկում է իր մեջ ԱԺ աշխատակազմից ստացված 9 մլն 983 հազար դրամ, «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ»-ից ստացված շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացված վճարից 4 մլն 460 հազար դրամ։
-
Քաղաքականություն 09:36 • 23/05 Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու՝ ավելին ինչ կարող ենք անել Երևանին մեր աջակցությունն ամրապնդելու ու նրա հետ համագործակցության համար. Բլինկեն Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
-
Մամուլի տեսություն 08:32 • 23/05 ՔՊ-ական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել․ «Փաստ» Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիելյանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում:
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրավունք 19:19 • 22/05 Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն Աննա Հակոբյանի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է. նախկինում էլ 200 մլն դրամ է նվիրաբերել ու դա կոռուպցիոն ռիսկ է. Ղազարյան Ընդհանրապես, եթե նայենք «Իմ քայլ»-ը հիմնադրամի նվիրատուներին, դա մի մաքուր կոռուպցիոն օջախ է։ 2021 թվին այդ հիմնադրամն ունեցել է ընդամենը 301 հազար դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մեկ հոգի է եղել, այն էլ՝ անանուն»,- ասաց Ղազարյանը։
Սպորտ
-
11:39 • 24.05.24 Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան Ֆրանսիայի հավաքականում
-
23:54 • 23.05.24 Ռեալը, Forbes-ի վարկածով, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է
Մամուլի տեսություն
-
09:26 • 24.05.24 Աղավնոյի պատմությունը կրկնվում է. «Հրապարակ»
-
09:17 • 24.05.24 ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից. «Հրապարակ»
Իրադարձային
-
14:41 • 24.05.24 Գիշերը հրդեհ է բռնկվել Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել