Ինտիմ զրույց ընթերցողի հետ. Դու, որ երկրում ես, քո կամքը թող լինի երկրի վրա...
Եթե ինձ հարցնեն, թե կյանքում ամենաշատն ինչի համար եմ ափսոսում, ես առանց վարանելու կպատասխանեմ`ափսոսում եմ, որ կյանքիս կեսն ապրել եմ առանց համացանցի։ Իհարկե, այն իր հետ ահագին էլ կեղտաջուր բերեց՝ ողողելով մեր երբեմնի առողջ կենսատարածքները, բայց մեկ է, սա ազատության անսահմանափակ մի տարածություն է, ուր կարող ես առանց սեփական անկողնուց կտրվելու ոտնատակ տալ աշխարհը և ամենակարևորը՝ գտնել քո մարդկանց, քո երամի մարդկանց։ Վերջերս գլխիս փչեց ֆեյսբուքյան առանձին էջ բացել և նրա գործիքներով «կշռել» ընթերցողական համայնքին. պարզվեց, որ իմ հիմնական ընթերցողը երևանցի է, տարիքը՝ 34–45, բարձրագույն կրթությամբ, 40 տոկոսը արական և 60–ը՝ իգական սեռի։ Ընթերցո՛ղ, սիրելիս, դու ավելի տեսանելի դարձար, ու ես ավելի շատ հավատացի քեզ, որովհետև վստահ եմ, որ հենց մայրաքաղաքացիներիս է վերապահված իրավիճակ փոխել Հայաստանում, հենց 34–45 տարեկանում է, որ մարդու ֆիզիկական ու մտավոր ուժերը ամենալավն են սինքրոնանում։ Ինչ հրաշք է, որ դու ուսյալ ես, իսկ մեր 60 տոկոս կանայք, ուղղակի գտածո էին ինձ համար, որովհետև մեր անխնամ կյանքը հաստատ կնոջ, մոր ձեռքի է կարոտ։ Շնորհակալություն քեզ ջերմ նամակների համար, և այսօրվա զրույցում, որ ընթերցողներից մեկի հետ է, քո մասին կկարդաս ավելին... Ես գիտեմ՝ Հայաստանը կազմված է մեզնից, ուրեմն այն է, ինչ մենք կանք։ Երկրի ծնկից ոչ մեկը չի բռնելու, բացի այն մեկից, ով երկրում է և փորձում է պեղել հին ու նոր գիրը, նրա տողն ու տողատակը. ես հավատում եմ միայն նրան և պատրաստ եմ ոչ միայն աղոթել նրա համար, այլ նույնիսկ աղոթել...նրա առաջ.
Դու, որ երկրում ես, քո կամքը թող լինի երկրի վրա, քո հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից... Ների՛ր մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որոնք մեր դեմ նույնպես հանցանք են գործել։ Եվ թույլ մի՛ տուր, որ ընկնենք փորձության մեջ, այլ ազատի՛ր մեզ չարից։ Ամեն։
-Բարև Ձեզ, ես կարդում եմ Ձեր բոլոր նյութերը, ազնիվ եք գրում, շնորհակալություն
–Շնորհակալ եմ, սիրելիս, ընթերցողի երեսը չտեսնող գիրը կրակ ու պատիժ է, կարող է հետ գալ ու քեզ սրբել, տանել
–Բայց ի՞նչ անի խեղճ ընթերցողը, կարդում ենք, ավելի լավ ենք պատկերացնում վիճակը, բայց ոչ մի բան էլ չի փոխվում դրանից հետո, ավելի է վատանում նույնիսկ
–Ընթերցողին խեղճ մի ասա, մեղք է. մանավանդ իմ ընթերցողին, նա, որ ռիսկ է անում իմ երկար լավաշները փաթաթի, ուտի, ո՞նց կարող է խեղճ լինել։))) Բայց եթե ավելի բարկացած լինեի, կգրեի. գիրը գրվում է, որ ձեզ մաքրի կեղտուփոշուց, միտք տա, ծրագիր տա, որ չքնեք, գործեք, մի օր փորձեք յուրաքանչյուրդ ձեր հանդամասը մաքուր պահել, տեսնենք էս կեղտն էլի էսքան շատ կլինի՞. ամեն մեկիս հարամությունից է կեղտն ավելանում, չէ՞
–Ախր ամեն ինչ վերևից է գալիս, իշխանությունից, անօրեն երկիր է դարձել Հայաստանը, մենք ի՞նչ անենք
–Ես որ ասում եմ, մենք, իշխանությունն էլ հետս է, հայտնի ֆիլմի ասած՝ Արուսը։ Էդ Արուսն այլ մոլորակից չեկավ թառեց մեր գլխին։ Ամերիկայի պրեզիդենտներից մեկը, եթե չեմ սխալվում՝ Քլինթոնն է ասել. «Եթե դուք այդքան խելոք եք, իսկ ես ձեր պատկերացմամբ՝ հիմար, ապա ինչո՞ւ եմ ես Ձեր պրեզիդենտը»
–Վա՛րդ, հիմա քո կարծիքով, մե՞նք ենք մեղավոր, որ մեր երկրում օրենք չկա, որ օլիգարխները բոլորի բիզնեսը խլել են ու մենակ իրենք են փող աշխատում, մարդիկ էլ սոված-ծարավ են մնացել, մենք ի՞նչ անենք
–Էդ ինչ անելը բոլորը կարծես գիտեն. նստի ցանկացած տաքսի և տաքսիստը քեզ մի քանի րոպեում իր ազգափրկիչ ծրագիրը կներկայացնի։ Ժամանակն է, որ մենք «ինչ չանել» հարցի պատասխանը գտնենք
–Այսինքն ի՞նչ չանենք, ժողովրդին ո՞վ է բանի տեղ դնում, որ մի հատ էլ մի բան անի, կամ չանի
–Տնեցիներին չխաբենք, հետո՝ հարևան, բարեկամին, հետո էլ կարող ենք անգամ անծանոթների ուղղությամբ մտածել. ընդամենը սա, որովհետև հենց մեր գոյացրած կեղծիքն ու սուտն է, որ բարձրանում է վեր, մի մեծ ամպ դառնում հետո տեղում մեր գլխին, չէ՞։ Բա կարծում ես ո՞ւր է գնում մեր արտանետած կեղծիքը, հարևան Ադրբեջա՞ն։ Բա էլ ինչու ենք մենք գրում, հը՞, մենք գրում ենք, որ էդ կեղծիքն ու սուտը գոնե կակղացնենք, որ դու ավելի տեղեկացված լինես և ուրեմն ավելի համարձակ, բզում ենք քեզ, որ չքնես...
–Ես որ չքնեցի, ազնիվ եղա, դրանից բան է՞ փոխվելու։ Այսօր հենց ազնիվներին են ոտնատակ տալիս։
–Բա տեսնո՞ւմ ես, թե ես ու դու ինչ մեղքեր ենք գործել. էդ նշանակում է, երբ մեր հարևանին պետական կարիքի անվան տակ եկան օրը ցերեկով դուրս շպրտեցին իր տնից, մենք մեր տեղերից վեր չենք կացել, ականջներս փակել ենք, երբ կողքներիս լացող, կանչող մարդ է եղել, էդպես կեղտը տարածվում է, գալիս՝ մեր շեմը փակում, հասնում կոկորդներիս. իզուր ենք կարծում, թե երկիրը վերևներում է, մեզնից շատ հեռու և մեր թափած կեղտը չի նստում նրա վրա, այս կեղտը, մեր կեղտն է, հավատա
–Մեր հասարակությունը փչացել է լրիվ, էլ փրկություն չկա նրան. նայում ես, մի քանի ազնիվ մարդ էլ չի մնացել, ահավոր է ուղղակի. բոլորը մի կտոր հացի համար ծախվեցին, ի՞նչ է լինելու սրա վերջը, չգիտեմ։ Ես արդեն չեմ կարողանում էս հասարակության մեջ ապրել, շնչել
–Տե՛ս, էն օրը մի լրագրող շան լափ էր թափել բոլոր սյունեցիների վրա, ինչ է մի քանիսը գնացել էին էն մարդամեկին դիմավորել ու գովերգել. մի քանի փորձառու լրագրողներ էլ երակ մտան ու շախ էին տալիս, թե էս հասարակությունը, եթե չի ուզում իրեն պաշտպանի, ուրեմն արժանի է էս վիճակին։ Բայց ոչ մեկն իմ հարգարժան կոլեգաներից չի կասկածում անգամ, որ կարող է՝ հենց ինքը մեղավոր լինի էս վիճակի համար, որովհետև լրագրողի հենց առաջին խնդիրը մարդ, հասարակություն ստեղծելն է։ Ուրեմն մենք վատ ենք աշխատում, որ մեր մարդն ու երկիրը սա է, ո՞ւմ վրա ենք մուննաթ գալիս։ Հիմա որ դու այսպես ես մտածում, ես եմ մեղավոր, անկեղծ եմ ասում
–Բայց դե լրագրողն ի՞նչ անի, հենա առավոտից իրիկուն գրում եք, ի՞նչ է փոխվում դրանից։ Հիմա դու էդքան նյութեր ես գրում, մենք կարդում, հիանում ենք, բայց մեր կյանքը հո դրանից չի՞ լավանում, բոլորս հուսահատ ենք արդեն
–Դե տեսնո՞ւմ ես, եթե քո հույսը ես չեմ ավելացրել, կնշանակի՝ ես դրա մասին պիտի լրջորեն մտածեմ ու եզրակացություններ անեմ։ Չէ՞ որ դու իմ գրի վրա ահագին աչքի լույս ես թափել, ահագին ժամանակ, որ կարող էիր ուրիշ բանի վրա ծախսել։ Գիրը պիտի գործ անի, իմ ու քո մեջ պիտի թելեր գցի, դու պիտի այն կարդալուց հետո գնաս ներսդ, քո ներքին հանածոները պեղես, գտնես. դրսում բան չկա, հավատա, ամբողջը քո ներսում է։ Ես հարյուրավոր չտպված զրույցներ ունեմ, մի քանի տպվածների համար էլ շատ եմ ափսոսում, որովհետև պիտի քեզ տայի միայն այն զրույցները, որոնք դու պիտի շարունակես քեզ հետ, քեզ տաս այդ հարցերը և ինքդ էլ պատասխանես։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ես այսքան տխուր, ի՞նչը քեզ այսքան տխրեցրեց։ Ասա, որ ես իմանամ, իմ վաղվա գիրը
–Բայց տեսնում եմ, դու ինձնից տխուր ես։ Քո նյութերում այնքան տառապանք կա, էն վերջին նյութում՝ օրինակ, հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի հետ զրույցում, որտեղ գրել էիր, որ մահացել ես, այն էլ մի 15 անգամ։ Հնարավոր չէ ապրել այսպիսի երկրում և լինել ուրախ, զվարթ։ Ամեն պահի նվաստացում, անօրինականություն, սա ի՞նչ վիճակ է, լավ
–Մի խելոք ասում էր՝ ով էլ որ մի լավ մտածի, հաստատ կտխրի. այնպես որ, կներես, ինձ էլ խորթ չեն մարդկային ապրումները։ Իսկ ինչ վերաբերում է «այսպիսի երկրին», ապա ամեն մեկս պիտի մեր երեկվա օրվան մի անգամ էլ նայենք, որ տեսնենք, թե ինչ է պատահել մեր երկրին. հիմա ես քեզ հարցեր եմ տալու, գիտե՞ս, պատրա՞ստ ես անկեղծ պատասխան տալու
–Ես միշտ անկեղծ եմ, տուր
–Հարց առաջին. երեկ ի՞նչ ես կերել։
–Վայ...
–Սա ամենալուրջ հարցն է, պատասխանի
–Առավոտը՝ կաթնամթերք, նրբերշիկ, կեսօրին՝ կարտոֆիլ կոտլետով, դե երեկոյան էլ... հա, հավ էի տապակել։ Բայց դա ինչի համար ես հարցնում, դա ի՞նչ կարևոր է։
–Սպասիր, այսինքն՝ նվազագույնը մի 7,8 հազար կերել ես, չէ՞
–Հա, երևի։)))
-Իսկ ամսվա եկամուտդ որքա՞ն է, ինչքա՞ն ես ստանում
–Մի 160 հազար էլի...
–Տես, առայժմ չեմ մեկնաբանում, անցնում եմ առաջ. Ձեր շենքում շա՞տ չքավորներ կան
–Հա, ահագին մարդ կա հաստատ։ Մարդիկ կան, որ անգամ խանութից պարտքով են հաց առնում։
–Բա էդ կոտլետից, բանից ինչո՞ւ մի կտոր էլ բաժին չհանեցիր էդ ընտանիքին, ասա անկեղծ
–Չէ, մեկ–մեկ օգնում ենք, բայց միշտ չի, որ կարողանում ենք։
–Լավ, իսկ երեկ ի՞նչ լավ բան ես արել, մի սիրուն, մի բարի գործ...
–Սպասի հիշեմ...չէ, երևի ոչ մի։
–Բա երեկ չէ առաջին օրը
–Արդեն չեմ էլ հիշում....բայց սպասի...
–Սպասում եմ...
–Չէ, քեզ չեմ խաբելու մի էդպիսի կարևոր բան չեմ էլ արել։
–Որտե՞ղ ես աշխատում
–Սփյուռքի նախարարությունում
–Ձեր նախարարությունում օրական երևի հարյուրավոր անարդար բաներ են կատարվում, չէ՞
–Հարյուրավոր չէ, հազարավոր...
–Լավ։ Իսկ դու քանի՞ այդպիսի անարդարությունների մասին ես այնտեղ բարձրաձայնել, կռիվ տվել
–Լավ էլի, Վարդ ջան, ախր դու էս երկրից չե՞ս, կարո՞ղ ես դրանց մասին խոսել, հետաքրքիր հարցեր ես տալիս
–Ինչու՝ ոչ։ Ես աշխատում էի Գյուղնախարարությունում և բոլոր խնդիրների մասին անկեղծ խոսում էի նախարարի հետ,
քննադատում։ Իհարկե, վերջում դուրս եկա, բայց քանի դեռ այնտեղ էի, պարտավոր էի չլռել
–Դե տեսար, վերջն ինչ է լինում
–Ոչինչ, եթե լավ մասնագետ ես, փողոցում չես մնա. մարդկային կամ մասնագիտական արժանապատվությունը բա կարևոր արժեք չի՞։
–Չգիտեմ, անհնար է այս երկրում որևէ շեֆի քննադատել, որ նա վերջում չուզի քեզնից ազատվել
– Դա արդարացում չէ, լավ, մի հարց էլ՝ բա օրդ ինչի՞ վրա ես ծախսել, երեկվա օրդ
–Դե գնացել եմ գործի, տան գործեր ու էս կոմպյուտերը. չգիտե՞ս, ամբողջ օրը ստեղ ենք
–Հիմա մի բան ասեմ, չես նեղանալու, չէ՞
–Չէ, ինչի՞ համար պիտի նեղանամ
–Սիրելիս, այ մեր երկիրն էլ հենց մեզ նման է՝ քիչ աշխատում է, շատ ուտում, կարիքավորի բաժինը չի տալիս, թքած ունի
անարդարությունների վրա, վախենում է շեֆերին կպնի, իր պարտադիր աշխատանքային ժամը լրացնում է և տատիս ասած՝ «լկռահաչի» տալիս մնացած ողջ օրը...Ահա այսպես, երկիր է, մեր պատկերով ու նմանությամբ. հնձում է մեր ցանածը։ Բա մենք ենք չէ՞ երկիրը։ Համաձայն չե՞ս։
–Հիմա, փաստորեն էս ամբողջի մեղավոր ինձ հանեցիր, հա՞)))
–Ինչու, ինձ խնայեցի՞. ինձ ու քեզ մեղավոր հանեցի։ Դու էլ դեռ ընթերցող ես, ես էլ բացի ընթերցողից նաև գիր անող. բա որ մնացածին քննենք։
–Ըստ քեզ՝ իշխանություններն էլ հեչ մեղավոր չեն, լրիվ բարի հրեշտակներ են, հա՞։
–Ինչքան մենք ենք բարի հրեշտակ, այնքան էլ՝ նրանք։ Իշխանության գործը իշխելն է, նա ուզում է կայունություն, որ ականջը դինջ իշխի։ Դու էլ ընթերցող ես, ինձ գովում ես, ասում ես՝ լավ նյութեր ես գրում, բայց գովում ես, որ ինչ անեմ, հո չե՞նք ամուսնանալու իրար հետ։ Բարի եղիր ուրեմն քո կյանքի կայունությունը խարխլել, եթե էդ կյանքը քո սրտով չի։ Ես հո նյութ չեմ գրում, որ ինձ գովաս, ես էլ փառասիրությունից տրաքեմ, գրում եմ, որ միասին վերանայենք մեզ, մեզ կողքից տեսնենք, մեր այսօրը նման չլինի երեկվան։ Եթե ավելի անկեղծ լինեմ, կասեմ, որ էդ գովքն ինձ անգամ վիրավորում է. ավելի լավ կլինի, ինձ մի նամակ գրեն, որ էս լավ գործն արեցինք, էս մի տեղում արդարության համար կռիվ տվեցինք ու թեկուզ պարտվեցինք, քան էդ բաժակաճառերն ուղարկեն։
–Դե լավ, էլ քեզ չեմ գովի, բայց քանի տարում պիտի բոլորին ազնիվ, արդար մարդ սարքենք։ Մենք շատ ենք հետ ընկել աշխարհից և միայն հեղափոխությամբ կարող ենք հասնել քաղաքակիրթ մարդկությանը
–Վանոյի ասած՝ մի 20 տարում երկու հեղափոխություն չեն անում։ Իսկի արած հեղափոխությունը դեռ չենք մարսել, դեռ դրա փլատակների տակ ենք, մի հատ էլ, որ ցնցեցինք, լրիվ ենք ճկռելու տակը։ Կամ էլ ո՞վ է հեղափոխականդ, կարող է հայտնի օլիգա՞րխը, որ միլիարդներ է դիզել եղած ապօրինությունների շնորհիվ ու հիմա ազնիվ է կտրել, հա՞։ Ես քեզ մի բան ասեմ. Ազատության հրապարակը մեր վերջին ոտնատեղին էր, էն էլ, փաստորեն դա էլ զավթեցին, լցրին կեղծիքով ու ստով
–Բա ինչ անեն, մարդիկ չպայքարե՞ն, երկրում էլ մարդ չի մնա, եթե այսպես շարունակվի։ Դե հիմա էլ ես եմ քեզ հարցեր տալու, անկեղծ կպատասխանե՞ս։
–Բա մինչև հիմա ի՞նչ էի անում, չէի պատասխանու՞մ
–Չէ, ուրիշ հարցերի
–Խնդրեմ, ասա
–Դու ու՞մ կողմից ես
–Քո
–Էհ, ես լուրջ եմ հարցնում. հիմա բոլոր լրագրողներն էլ մի քաղաքական տանիք ունեն, դա փաստ է
–Ոչ, շատ լրագրողներ կան, որ չունեն։ Ես քեզ ազնիվ եմ ասում. ես չունեմ։ Տե՛ս, ես չեմ կարող հիանալ իշխանությամբ,
որովհետև նրա կառավարման արդյունքում է երկիրն էս օրն ընկել, չեմ էլ կարող մյուս թևի օյինբազությունները որպես ընդդիմադիր քայլեր ընդունել ու նրանց ծափահարել
–Այսինքն, երրորդ ու՞ժ ես )))))
–Չէ, չորրորդ ուժ, չորրորդ իշխանություն եմ։ Ես տեղով մեկ մի առանձին իշխանություն եմ, էլ ինձ ինչի՞ս է պետք գնամ՝ կցվեմ էդ հին վագոններին, որոնք ռելսից ընկել են վաղուց, ուղղակի սլաքավարը քնել է պոստում, դրա համար էլ «ռուբիլնիկը» չի քաշում )))
–Ո՞վ է սլաքավարը
–Դու
–Էհ, էլի կուժնուկուլեն իմ վրա ջարդեցիր, հա՞
–Բա դու ընթերցող ես, կարդում ես, տակնուգլուխը գիտես, դու ես իմ վերջին հույսը, տող կա, գոռալով, տող կա՝ լացելով եմ
գրում քեզ համար, տեքստ է եղել, որ ջուխտ ատամ է տարել ինձնից, էնքան եմ կրճտացրել։ Բա քեզնից չպահանջեմ, ումից պահանջեմ։ Դու պիտի ինձնից պահանջես, ես՝քեզնից։ Ես ու դու պիտի իրար հետ մինչև վերջ ազնիվ լինենք
–Դե լավ, մի վերջին հարց կարելի է՞
–Իհարկե
–Քո կարծիքով, ի՞նչ կլինի սրա վերջը
–Սիրելիս, այ սիրելիս... հավերժական շղթա է ախր ամբողջը։ Դու որ պոկվեցիր, ես եմ ընկնելու, ես որ ընկա, իմ ետևից մեկիկ–մեկիկ գալու են. ախր մենք տիեզերքից կախ ենք մի–մի պարանով, մի թոկ էլ երկրի վրա է կախված. ամեն օր էլ վերջն է, պիտի վերև նայես ու փակես, մինչև Նրանք իջնեն
–Նրանք ո՞վքեր են
–Վերևիններն ու ամենավերևինները
–Բարդ զրույց է արդեն ստացվում, Վարդ ջան... կներես, որ էդքան ժամանակ տարա քեզնից
–Կներեմ, եթե թույլ տաս այս զրույցը տպեմ. օգտակար բան եմ տեսնում ներսում
–Վայ, չէ, խնդրում եմ, ամուսինս, գործի տեղը...չէ, էլի։
–Լավ, հասկացա քեզ, անանուն կլինի. Քաջ ու առողջ եղիր, սիրելիս։ Շնորհակալություն զրույցի համար։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել