Վրաստանի նոր իշխանություններն ավելի շատ են անկեղծ Հայաստանի հանդեպ. Վահագն Չախալյան
Հանուն Վրաստանի հզորացման անհրաժեշտ է օր առաջ այս գործընթացներին մասնակից դարձնել նաև ջավախահայությանը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Նա նշեց, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները շատ ավելի անկեղծ են Հայաստանի հետ հարաբերություններում։ «Այն լարվածությունը, որը կար Սաակաշվիլիի տարիներին, բնականաբար թուլացել է և շարունակում է թուլանալ, իրավիճակը գնում է դեպի բարելավման»,-ասաց նա:
-Ջավախքի հիմնախնդիրներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել՝ սրվե՞լ են, թե՞ մեղմացել, նոր իշխանությունները խոստումները կատարե՞լ են:
-Վաղ է ասել, որ խոստումները, որպես այդպիսին, կատարված են: Այն լարվածությունը, որը կար Սաակաշվիլիի տարիներին, բնականաբար թուլացել է և շարունակում է թուլանալ, իրավիճակը գնում է դեպի բարելավման: Այսօրվա իշխանություններն ամեն դեպքում ավելի շատ են անկեղծ ՀՀ-ի հանդեպ: Միշտ էլ Վրաստանը հայտարարել է, որ ուզում է Հայաստանի հետ ջերմ, եղբայրական հարաբերությունների մեջ լինել, բայց հայտարարելը մի բան է, գործերն՝ այլ: Սաակաշվիլիի հայտարարություններն ավելի պրատակոլային էին, իսկ այս իշխանությունների մոտ ավելի շատ է անկեղծություն նկատվում: Նրանք փորձում են ավելի սերտ համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, ավելի շատ են հաշվի նստում Հայաստանի շահերի հետ տարածաշրջանում, որը չի եղել Սաակաշվիլիի ժամանակ:
-Իսկ հայ համայնքի խնդիրներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել:
-Հայ համայնքում թեթևություն, փոփոխություն կա: Այն ռեժիմը, որ Սաակաշվիլիի տարիներին ուժային կառույցների կողմից մեծ զոնայի էր վերածվել Ջավախքը, հիմա չի նկատվում, չնայած ուժային մարմինները նորից պահպանում են իրենց «դերակատարությունը», այսինքն՝ վերահսկողությունը նորից չափից դուրս է: Սաակաշվիլիի ռեժիմը ջավախահայությանը սարքել էր Վրաստանի պետականության քանդմանը, ամբողջականության փլուզմանը ձգտող կերպար: Այդ կերպարից մեկ օրում դուրս գալ չի ստացվում, նոր իշխանություններն էլ շատ զգույշ են: Չեն հավատում այդ «մոնստրի» գոյությանը, բայց մի օրում պատրաստ չեն կառավարության այդ համակարգը փոխարինել: Նաև ես կարծում եմ, որ իրենք կառավարման նոր մոդելի փնտրտուքների մեջ են, որը չեն կարողանում գտնել, և մենք էլ պետք է օգնենք իրենց, որ գտնեն այդ ձևը:
-Իսկ ազգային խնդիրնե՞րն են ավելի շատ անհանգստացնում Ջավախքի հայերին, թե՞ սոցիալ-տնտեսական:
-Մենք միշտ ասել ենք, որ մեզ հուզող են ավելի շատ քաղաքական խնդիրները: Ջավախքի հայաթափման գործընթացը սոցիալ-տնտեսական խնդիրներից չի սկսվել, ինչպես Սաակաշվիլին էր ներկայացնում: Մենք ասում ենք, որ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հենց ինքն է հետևանք այն քաղաքականության, որը վարվել է մեր ռեգիոնում: Կոնկրետ օրինակ՝ վրացերենի չիմացությունը ևս քաղաքականության հետևանք է, որն իրենք օգտագործել են ջավախահայության դեմ: Ասել են՝ ջավախահայությունը չի կարողանում ինտեգրվել մեր քաղաքականությանը, քանի որ վրացերեն չգիտի: Բայց մեր ասածն ավելի հիմնավոր է` ջավախահայությունը վրացերենին չի տիրապետում, քանի որ մեկուսացված է, ընդգրկված չէ Վրաստանի ոչ տնտեսական, ոչ քաղաքական կյանքին:
-Ի՞նչ կասեք Վրաստանում իրականացված օրենսդրական վերջին փոփոխության մասին, որն առաջացրեց ջավախահայության դժգոհությունը:
-Այդ օրենքի մեզ հուզող մասն այն է, որ շատ ջավախահայեր այս տարիների ընթացքում, քանի որ Ռուսաստան չեն կարողացել գնալ, վերցրել են հայկական անձնագիր: Հետո Սաակաշվիլին Իվանիշվիլիի հետ պայքարում մտցրեց օրենք, որ երկու քաղաքացիություն ունեցող անձը պետք է զրկվի վրացական անձնագրից: Իրենց այս ներքին քաղաքական պայքարի արդյունքում բազում ջավախահայեր տուժեցին, զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից: Եթե այդ օրենքն ավելի շուտ լիներ, ջավախահայերը կմտածեին՝ վերցնե՞լ հայկական անձնագիր, թե ոչ: Բայց քանի որ օրենքը հետո է ընդունվել, իրենց կամքին հակառակ փաստի առաջ են կանգնել, և մոտ 3000 հոգի զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Մեծ աղմուկ բարձրացավ Ջավախքում, ինչի արդյունքում մեկ տարուց ավելի այս գործընթացը կանգնեցվեց: Իսկ նոր օրենքով խնդիր առաջացավ, որ այն մարդիկ, ովքեր զրկվել են քաղաքացիությունից, նրանց տրվում է Վրաստանում կեցության 180 օրյա կարգավիճակ, այսինքն՝ վիզային ռեժիմ է մտցվում:
-Տեղեկություն էր տարածվել, որ Ախալքալաքում որոշվել է ռազմական բազա ստեղծել, դա ինչպե՞ս է ընկալվում ջավախահայության կողմից:
-Բազայի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս 2007 թ., ինչը մենք կանգնեցրել ենք: Իրենց ասելով` հիմա խոսքը գնում է ուսումնական կենտրոն կառուցելու մասին, բազա, որպես այդպիսին, չեն կառուցելու, թեև փորձը ցույց է տվել, որ երբեմն կառուցվելու ժամանակ մի բան է ասվել, կառուցելուց հետո՝ այլ բան: Խնդիրն այն է, որ ոչ միայն հասարակական քննարկում չի եղել, այլ նաև նույնիսկ տեղական իշխանություններին տեղյակ չեն պահել այդ մասին: Ճիշտ է, սա տարիներ շարունակ իրենց պահվածքի, իրենց քծնանքի, վերաբերմունքի արդյունքն են հիմա վայելում, բայց ինձ համար շատ տհաճ է, որ գոնե մեր տեղական իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրել: Հանուն Վրաստանի հզորացման անհրաժեշտ է օր առաջ այս գործընթացներին մասնակից դարձնել նաև ջավախահայությանը:
-Արիֆ Ասկերովի հայտարարության վերաբերյալ պատասխան էիք հնչեցրել: Ինչի՞ն էր ուղղված Ձեր ասածը:
-Երեկ նա հայտարարեց, որ Հայաստանը չի կարող օգտվել Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծից, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Իմ պատասխանը վերաբերում էր նրան, որ հիմա էլ սկսեցին Արցախի հարցը կապել երկաթգծի հետ: Մինչև հիմա իրենք ամբողջ աշխարհին վստահեցնում էին, որ սա ուղղված չէ երրորդ պետության դեմ և չի կարող քաղաքական գործընթացների ճնշման միջոց դառնալ, սա բիզնես ծրագիր է, որից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները: Նման բազում հայտարարությունների ֆոնին, երբ հիմա Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ մինչև տարվա վերջ պետք է առաջին գնացքն անցնի, մեկ էլ ադրբեջանական երկաթուղիների տնօրենը բարձրանում և նման հայտարարություն է անում, ինչը նշանակում է, որ դա ադրբեջանական իշխանական դիրքորոշումն է:
-Այսինքն՝ կարծում եք, որ ադրբեջանա-թուրքական գործոնը մեծ տեղ ունի Վրաստանում:
-Իրենք ամեն կերպ փորձելու են, որ իրենց հայտարարությունն իրականություն դառնա: Ես համոզված եմ, որ իրենք Սաակաշվիլու հետ ունեցել են ներքին համաձայնություն և հիմա փորձելու են այդ համաձայնությունը փաթաթել նոր իշխանությունների վզին, բայց այստեղ կարևոր է ջավախահայության և ընդհանրապես ամբողջ հայության դիրքորոշումը: Եթե մենք վճռական լինենք, ինչպե՞ս կարող են Ադրբեջանի իշխանությունները որոշել մեր իշխանությունների տեղը, մենք Վրաստանի քաղաքացի ենք, ընտրել ենք վրացական իշխանությանը և մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանի իշխանությունները որոշում ընդունեն մեր իշխանությունների տեղը: Դժվար է լինելու, բայց պետք է համախմբված ու վճռական լինենք: Ի՞նչ հիմքով պետք է արգելեն ադրբեջանական իշխանությունները, որ հայկական բեռները չհասնեն Կարզախ գյուղ:
-Վրաստանի՝ անվտանգության և տնտեսական տարբեր կառույցներին անդամակցելը բացասաբա՞ր կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:
-Ես կարծում եմ, որ բացասական չի անդրադառնա, եթե երկուստեք ցանկություն կա, որ մեր հարաբերությունները ավելի ամրապնդեն և ուժեղանան, հաստատ Բրյուսելից կամ Մոսկվայից չեն ստիպելու, որ հակառակը լինի:
-Ինչպե՞ս եք գնահատում հիմնախնդիրները բարձրացնելու Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը:
-Անշուշտ կարելի էր անել ավելին: Շատ խնդիրներ կան, որոնց լուծումը կարելի էր նախաձեռնել:
-Որքանո՞վ է մտահոգիչ Ջավախքի արտագաղթի խնդիրը:
-Գյուղեր կան, որ բնակչության 30-40 տոկոսն է մնացել: Մենք մի հաշվարկ սխալ ենք անում, մենք ասում ենք` կար 50 տուն, հիմա մնացել է 25 տուն, սակայն մենք մոռանում ենք, որ այդ 50 տունը, որ կար, հիմա պետք է լիներ 150 տուն: Ջավախքի հայաթափումը այսօր խնդիր է ոչ միայն մեզ համար, այլ դա հենց համար առաջին խնդիրն է Վրաստանի պետականության համար: Ջավախքի հայաթափումը Վրաստանի կործանման սկիզբն է, քանի որ այդ տները դատարկ չեն մնալու, և այդ տարածքները վրացիներով վերաբնակեցնելու ծրագիրը իրատեսական չեն լինելու: Այնտեղ այլ ազգի բնակչություն է հաստատվելու, ինչը կարող է կատաստրոֆիկ հետևանք ունենալ, եթե հաշվի առնենք թուրքերի-ադրբեջանցիների դեմոգրաֆիկ աճի տեմպերը:
-Ի՞նչ փուլում է գտնվում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը, ինչ-որ հույսեր կա՞ն այդ առումով:
-Գործընթացը գնում է, ջավախահայության քաղաքական համար առաջին պահանջը հայերեն լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալն է: Մենք վճռական ենք մեր պահանջների մեջ, և եթե մեզ չի կարողացել կոտրել Սաակաշվիլին, դժվար թե ինչ-որ մի բան կարողանա կոտրել, և ջավախահայությունը հրաժարվի իր քաղաքական պահանջներից: Մենք լավատես ենք դարձել, որովհետև Վրաստանի այսօրվա իշխանությունների մեջ շատերը հասկանում են, որ մեր պահանջն օրինական է, լրիվ համապատասխանում է մեր իրավունքներին և որքան հնարավոր է շուտ պետք է լուծում տալ: Կոնկրետ ժամկետներ չենք լսել, բայց ներքին պայմանավորվածություն կա, որ Վրաստանի պառլամենտը պետք է ընդունի տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Դեռևս լուծված չէ նաև դպրոցներում հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդման հարցը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում