Հալեպի ամենահին հյուրանոցը, որը պատկանում է հայի (լուսանկարներ)

12:19 • 20.11.14
Հալեպի ամենահին հյուրանոցը, որը պատկանում է հայի (լուսանկարներ)

Շուրջը հնչող կրակոցներին ու դիպուկահարներին անտարբեր Արմեն Մազլումյանը՝ Հալեպի ամենահին հյուրանոցի սեփականատերը, տխուր նստած է բակում, ծխում է, իսկ կողքին նրա շունն է նստած՝ Սաշան։

 

«Բարոն» կոչվող հյուրանոցը գտնվում է ռազմական գործողությունների առաջնագծից մի քանի մետր հեռավորության վրա, ներկայացնում է The Telegraph-ը։

Armen Mazloumian, the owner of the Baron Hotel sits on the terrace with his black Russian Terrier

Հյուրանոցը 1911-ին հիմնադրել է Մազլումյանի պապը, ում անունը նա կրում է։ Այն Հալեպի ամենասիրված հյուրանոցներից մեկն է եղել։

The lobby of the Baron Hotel

The reception desk of the Baron Hotel, the oldest hotel in Aleppo

A receipt of British Army officer Thomas Edward Lawrence displayed at the Baron Hotel

1958-ին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը ելույթ է ունեցել այստեղ։ Սա նաև այն «Բարոն» հյուրանոցն է, որի մասին Ագաթա Քրիստին գրել է «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» վեպում։

Սակայն 2012-ին ռազմական գործողությունների հետևանքով հաճախորդների վճարումները հավասարվել են զրոյի, և ժամանակի ամենահայտնի շինությունն այժմ գտնվում է վատ վիճակում։

 

Հյուրանոցի շատ համարներ ընդմիշտ կապված են հայտնի հյուրերի անունների հետ, որոնք մեկ անգամ գիշերել են այստեղ. 201 սենյակում եղել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, 215-ում գիշերել է Սիրիայի և Իրաքի թագավոր Ֆեյսալ 1-ը, Լոուրենս Արաբացին էլ նախընտրել է 202 սենյակը։

 

Արմեն Մազլումյանը վերջինն է իր ընտանիքի 4 սերունդներից, որոնք զբաղվում են հյուրանոցային գործով Հալեպում։

 

Ժամանակին առաջին դասի հյուրանոցն այսօր դատարկ է, հնացած, փոշով է ծածկված ամեն ինչ՝ ընդունարանը, նախասրահը, հեռախոսները, խմիչքի դատարկ շշերով փայտե բարը։ Տանիքն արդեն վնասվել է ռմբակոծություններից։ Սենյակները, որտեղ հանգստացել են հայտնիները և քաղաքական առաջնորդները, այժմ բոլորովին դատարկ են կամ դարձել են օթևան փախստականների համար։

A telephone booth at the Baron Hotel

A room at the Baron Hotel

The reception hall of the Baron Hotel

The key of the presidential suite of the Baron Hotel

«Մոտավորապես 4 տարի է, ինչ սկսվել է պատերազմը, և չկա ոչինչ, ինչը կարող է լավատեսություն ներշնչել ինձ, այլ՝ բոլորովին հակառակը»,- ասում է 63-ամյա Մազլումյանը։

An old photograph of the Baron Hotel displayed inside the hotel

Սիրիայի բոլոր նախագահները, բացի Նուրեդին ալ Աթասիից, եղել են հյուրանոցում։ Ներկայիս նախագահ Բաշար Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ Ասադը, այցելել է «Բարոն» հյուրանոց անմիջապես 1970-ի հեղաշրջումից հետո, որը նրան իշխանության է բերել։

 

«Այնքան շատ հայտնի մարդիկ են եղել այստեղ, որ եթե ես սկսեմ թվարկել նրանց բոլորի անունները, չեմ ավարտի մինչ վաղն առավոտ»,- պատմել է Մազլումյանը՝ որպես օրինակ նշելով միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերի, Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի և օդաչու Չառլզ Լինդբուրգի անունները։

An old car belonging to Armen Mazloumian, the owner of the Baron Hotel

The Baron Hotel

«Այդ ամենը, սակայն, այժմ արդեն անցյալում է։ Անկեղծ ասած, հյուրանոցը երբեք չի լինի այնպես, ինչպես նախկինում։ Լավագույն տարիներն անցել են»,- ասել է սեփականատերը։

 

Հալեպի ամենահին հյուրանոցը, որը պատկանում է հայի (լուսանկարներ)