Ղարաբաղը նահանջի տեղ չունի, ետևում Զանգեզուրն է
Հենց սկզբից ասեմ, որ պատմածս անեկդոտ չէ. ԱՄՆ պետքարտուղարությանը հարցնում են՝ արդյո՞ք միջազգային իրավունքով դատապարտելի չէ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացումն ու անձնակազմի առգրավումը։ Պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանում է՝ ցավում եմ, ցավակցություն զոհերի ընտանիքներին։ Հետևում է ճշտող հարցը՝ իսկ բացի ցավակցությունից այլ դիրքորոշում, տեսակետ չկա՞ ։ Պատասխան. «Նոր տեղեկություններ ունենալով միայն հնարավոր կլինի վերադառնալ այս խոսակցությանը»։ Պարզաբանող հարց-ռեպլիկ՝ բայց բավականին հստակ է, թե ով է խախտել հրադադարը, որ կողմն է կործանել մյուսի ուղղաթիռը։
«Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն ունեն իրենց կարծիքները, սակայն այդ կապակցությամբ ես ԱՄՆ-ի կառավարությունից որևէ մեկնաբանություն չունեմ»։ Համարյա այս «դիրքորոշումն» են հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նրանք խորը, շատ խորը մտահոգված են, ցավակցում են, ափսոսանք ու վիշտ հայտնում ու վերջում երկու կողմերին, կրկնենք՝ երկու կողմերին, խորհուրդ տալիս զերծ մնալ այսօրինակ միջադեպերից և պահպանել հրադադարը։ Ոնց որ մեկի կողմից սպանված հանգուցյալի հարազատին ցավակցելիս խորհուրդ տաս, որ այսուհետ ձեռք քաշի մարդասպանությունից։
Ամենաանկեղծը, թերևս հին ու բարի Կասպշիկն է, մարդը ձևեր թափելու փոխարեն՝ խոստովանում է, որ վախենում է իր և հրադադարը դիտարկող իր թիմի կյանքի համար։ Բա իհարկե կվախենա, եթե մի ամբողջ միջազգային համայնք տևական ժամանակ չի կարողանում մի երկրի ձեռքից առնի իր ոչնչացրած ինքնաթիռի զոհերին, ինչ երաշխիք, որ շփման գիծ մտած դիտորդի կյանքը կխնայի։ Ինչ է, քամին քշել, տարե՞լ է Ժնևի կոնվենցիան, որը կսանձահարեր Ադրբեջանի կապրիզը՝ հայկական կողմին թույլ տալով մուտք գործել չեզոք տարածք և տեր կանգնել իր 3 զինվորականների դիերին...Նողկալի է գրելը, որ գերտերերն արդեն միջազգային իրավունքն են վերապահում պատանդ վերցրել և վարվում են նրա հետ ոնց խելքները փչի և եթե պատմվի միայն ղարաբաղյան հակամարտության շուրջ դրսևորած նրանց շարժերն ու խաղերը, այ դա արդեն իսկական անեկդոտ կլինի։
Ինձ համար Ղարաբաղը բնավ էլ հակամարտության գոտի չէ, միգուցե իմ ամենավեհ գաղափարն է, որովհետև Արցախը մեր սերնդի անելիքն է։ Ղարաբաղը նահանջի տեղ չունի, հետևում Զանգեզուրն է։ Այս մասին էինք զրուցում առաջին կամավորական խմբով Ղարաբաղի հեռավոր շրջաններ մեկնած ուսուցչի հետ, բայց ինչի մասին էինք խոսում ու լռում...մանավանդ այն պահին, երբ երիտասարդ աղջիկը պատմեց, թե ինչպես է իր տասնյակ աշակերտներին փրկել մահից. երբ դպրոցի ճանապարհին երեխային օձը կծել է, ինքը դանակով կտրել ու բերանով է օձի թույնը քաշել...
-Մելիքյան Անահիտ. մեր այն կամավորներից, որ արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի կոչին և որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մեկնեց Արցախի հեռավոր գյուղեր և մեր ամենածանր օրերին ապրեց ու աշխատեց Արցախում։ Գիտե՞ք, Դուք արել եք այն, ինչ ես երազել եմ անել, բայց չեմ կարողացել, ռիսկս չի հերիքել կամ միգուցե, չեմ կարողանում թողնել Երևանը, որին գրեթե պաշտում եմ։ Բայց Արցախը մեր սերնդի անելիքն է։ Ասացեք ինձ խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց Ձեր գնալը. ես ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ¬ ես այսքան թույլ գտնվեցի, իսկ Դուք այդպես ուժեղ...
-Այստեղ թույլ ու ուժեղի խնդիր չկա։ Իմ այդ որոշումն էլ շատ անսպասելի էր։ Հեռուստատեսությամբ հայտարարություն լսեցի, որ «Ղարաբաղ» կոմիտեն մանկավարժների է հրավիրում։ Միանգամից, նույն օրը գնացի և առավոտյան անմիջապես մեզ տարան Ղարաբաղ։ 22 հոգանոց խումբ էր հավաքվել։ Բոլորիս նույն տեղը չտարան. մեր խումբը բաժանեցին Քարվաճառից մինչև Զանգիլան՝ տարբեր գյուղերով մեկ, որովհետև դպրոցները շատ փոքր էին։ Դպրոց կար 7 աշակերտ ուներ, 12 մանկավարժ։ Դասարան կար՝ ընդամենը մեկ աշակերտ ուներ։ 7 աշակերտով դասարանն արդեն մեծ էր համարվում։ Շատ գյուղերում հոսանք չկար։ Շատերը հիասթափվեցին և գնացին։ Մեկ տարի հետո կեսն էլ չմնաց։
-Իսկ Դուք ասում եք, թույլ ու ուժեղի խնդիր չկա. փաստորեն կամսարյանները հենց սկզբից «վառվել» են։ Հայտնի հերոսի պես երևի ծովային հողաթափերով, հեռադիտակով, կողմնացույցով էին եկել և ձվի մեջ ման եկան ու, այնուամենայնիվ, իրենց փնտրած մազը գտան, չէ՞։
-Գիտեք, ես նրանց չէի կարող մեղադրել. սկզբում պայմաններն իսկապես անմարդկային էին։ Բոլորս առաջին օրը ուրախությունից ցնծում էինք. հայտնվել էիք մի հրաշալի բնության մեջ, մի անկրկնելի աշխարհում, որ երբևէ չէիք տեսել։ Երջանկությունից իմ սիրտը պայթում էր, որ այդպիսի չքնաղ հայրենիք ունենք և պիտի այդ գեղեցիկ, առողջ երեխաների հետ պարապենք։ Բայց մի քանի շաբաթ անց, ես ինքս ինձ ասում է՝ դրախտային աշխարհ, դժոխային կյանքով։ Սկզբում անգամ ջուր չունեինք։ Մի ջրհոր էր ամբողջ գյուղի համար. 500 մետր պետք է գնայիր, դույլերով ջուր կրեիր։ Ջրհորի մեջ էլ հազար բան էր ընկնում, ջուրն աղտոտվում էր։ Նոր-նոր էին կազմավորվում գյուղերը. օձը կծում էր, պիտի 50 կմ մարդուն տանեիր,որ հասցնեիր բժշկի։ Սկզբում իսկի մեքենա էլ չկար. էշով, ձիով, ոտքով էինք հասնում գյուղից գյուղ։ Բայց մարդուն պիտի փրկես, չէ՞. ես արդեն հմտացել էի էդ գործում.արագ կտրում էի դանակով և բերանով թույնը քաշում։Այնքան երեխաների եմ այդպես փրկել, մի քիչ ուշացնես օգնությունը, երիկամները կարող են շարքից դուրս գալ։
- Պատերազմից մեծ աղետ ու ավելի մեծ անբարոյականություն չկա. միմյանց խոստանանք մեր զրույցում այդ անիծյալ բառն էլ չգործածել՝ անունը տալով, սատանային կանչում ես։ Ինձ միշտ բռնացրել եմ նրա վրա, որ մոլորվում եմ, չեմ կարողանում Արցախի մասին վարժ գրել, մտքումդ ասում ես՝ պատերազմը դեռ փակ չի, մի վնաս չտաս ու ազնիվ չես կարողանում գրել. նոր էլ, որ խոսում էիք, սա էի մտածում, թե հանկարծ հարևանի բերանը լեզու չդնենք...
-Բայց կարծեմ մենք չսկսեցիք... անունը չտանք։ Ո՞վ առաջինը ռմբակոծեց խաղաղ Ստեփանակերտը։
-Այո, իհարկե՝ ոչ մենք ու հարևանն ավելի լավ կանի իր դմակը փակի, որ մինչև հիմա իր փախստականներին բոլորի աչքը կոխելու համար համակենտրոնացման ճամբարներում է պահում և պատասխան տա իր տիրապետության տակ անցած Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի, Մարտակերտի 8 բնակավայրի, Մարտունու ամբողջ դաշտավայրային շրջանի համար։ Իհարկե, մեզ համար էլ մեծ խայտառակություն է, որ չկարողացանք իսկի 150 հազար մարդ ապրեցնել Ղարաբաղում, բայց անավարտ պատերազմի պայմաններում վերաբնակեցումը փափուկ գործընթաց չի կարող լինել։ Հիմա Դուք 7 տարի այնտեղ էիք, անկեղծ ասեք, տարեցտարի առաջընթաց զգու՞մ էիք։
- Այդ 7 տարիների ընթացքում ես տեղում ահռելի փոփոխություններ տեսա։ Ղարաբաղում մի ուրիշ ուժ և էներգիա կա։ Ես չեմ կարողանում կտրվել այդ աշխարհից, հիմա էլ այնտեղ տուն ունեմ, այնտեղի գրանցում ունեմ, գնում եմ, այգիս մշակում, բերքահավաքս անում։ Տեսնում եմ, որ մի բան առաջ է գնացել, մի վերանորոգված ճանապարհ է ավելացել, նոր երեխաներ են ծնվել։ Բայց մենք այնպիսի փորձություններով անցանք։ Աշխատավարձ բերելու համար առաջին տարին մեքենա գտնել ընդհանրապես հնարավոր չէր։ Մի ավտոբուս, էն էլ շաբաթը մեկ լիներ կամ չլիներ։ Հետո աստիճանաբար ավտոբուսներ ավելացան։ Հիմա իմ աշակերտները ընտանիքներ ունեն,երեխաներ ունեն։ Դպրոցներում երեխաների թիվը ավելացել է, բայց, ցավոք, գյուղերի բնակչությունն այսօր հիմնականում միայն բնական աճի հաշվին է ավելանում։ Դա, իհարկե, բավարար չէ։
-Անահիտ ջան, կներեք, իսկ ինչո՞ւ Դուք վերադարձաք. արդեն տունտեղ էիք հիմնել, ամենածանր փորձություններն անցել...
-Այսօր հենց տեղում են պատրաստվում մանկավարժական կադրերը։ Գնում, սովորում են Ստեփանակերտի համալսարանում և ուսմանը զուգահեռ դաս տալիս հեռավոր գյուղերում։ Սա շատ լավ է, տեղացին արմատացած է, չի փախչի իր հողուջրից։ Մենք մեր գործն արեցինք վերջացրինք, հիմա մեր աշակերտներն են լծվել մեր գործին։ Չնայած որ հիշում եմ ինչ փորձությունների միջով անցանք...9 ամիս տուն չունեի. առաջին 20 օրն ապրեցինք գյուղապետի տանը՝ մի հսկայական սենյակում խցկվեցինք ծնողների և երեխաների հետ։ Ես էլ էի ծնողներիս տարել։ Հետո մենք մեր ընտանիքով մի բաղնիք տեղափոխվեցինք, լավ էր գոնե որ այդ բաղնիքը երկու խցիկ ուներ լոգարանն ու հանդերձարանը։Հանդերձարանը դարձավ իմ ու մորս ննջարանը, իսկ լոգարանում հայրս էր քնում։ Ապա մի քիչ տանելի պայմաններով ավտոտնակ տեղափոխվեցինք. էհ, որն ասեմ...
-Քո երիտասարդական էնտուզիազմը լրիվ հասկանալի է, բայց դե ծնողներիդ օր ծերության այդպիսի փորձությունների միջով անցկացնելը ռիսկային չէ՞ր։ Գիտես, ինչ հիշեցի. ընկերուհուս գործազուրկ ամուսինը միտինգներին ակտիվ մասնակցում էր, բայց ամեն անգամ տրանսպորտի և իր խաչապուրու փողը կնոջից էր գանձում։ Մի օր ընկերուհիս ասեց՝ լսի, քո հաշվին արա քո հեղափոխությունը, հերիք է։ /Ծիծաղում ենք/ Հիմա քո ծնողները քեզ չէին ասում ՝ լսիր, քո հաշվին արա քո հայրենասիրությունը, ինչու ես մեզ պարտադրում քեզ հավասար քաշենք այս լուծը։
-Ոնց չէին ասում. ասում էին։ Հայրս անընդհատ վիճում էր հետս, համոզում էր, որ ետ դառնանք։ Ես էլ ասում էի ՝իսկ ո՞վ պիտի գա. ես չգամ, մյուսը չգա, բոլորս փախչե՞նք։ Ասում էի, արի դպրոց, տես՝ 8-րդ, 9-րդ դասարան երեխաներ են գալիս, որոնք իրենց անունները գրել չգիտեն, տառաճանաչ չեն։ Ես ապշում էի, սկսեցի պարապել երկու հերթ։ Մեր դպրոցը փոքր էր, մեզ չտվեցին միջնակարգի կարգավիճակ, 8-ամյա էին տվել։ Ես ահագին էլ դրա համար պայքարեցի ժողկրթբաժնում, որովհետև մեր երեխաները օձերի միջով տասնյակ կիլոմետրեր պիտի կտրեին, որ հասնեին մյուս գյուղի դպրոց, այդքան ճանապարհ անցած ու հոգնած երեխան էլ ինչպե՞ս պարապի ու սովորի։ Օրուգիշեր, երկրորդ հերթով աշխատեցինք ու երեխաներին կարողացանք պահել մեր գյուղում։
-Գիտեք, Անահիտ, ես բնավ էլ չզարմացա, երբ պատմեցիք, որ հանդիպել եք բարձր դասարանցիների, որոնք տառաճանաչ չէին. սկզբում այդ ազնիվ, անձնուրաց մարդկանց կողքին նաև ծայրահեղ շերտեր էին այնտեղ կուտակվում, աչքովս եմ տեսել. Քարվաճառում նկարահանումներ արեցինք և գիշերը մի հանցագործների խումբ հարձակվեց մեզ վրա։ Պարզվեց, տարբեր պարտքերի պատճառով փախել էին Հայաստանից և չէին ուզում, որ մեր նկարահանած կադրերով իրենց տեղը բացահայտվի։ Ես հասկացա իրավիճակը՝ խոստանալով այդ կադրերը չօգտագործել, բայց սրանց մարդկային խոսք հասկացնել չէր լինում և ստիպված եղանք այրել մեր ամբողջ նկարահանումն իրենց աչքի առաջ, որովհետև սպառնացին վառել այն հրաշալի մարդու տունը, ով մեզ գիշերելու տեղ էր տվել։ Այդ տարրը դժվար էլ իր երեխային ռիսկ աներ, դպրոց տաներ Երևանում։ Լավ, ինչպե՞ս էր Ձեզ հաջողվում նրանց հետ լեզու գտնել,ապրել...
-«Լաչինյան սինդրոմ» էին ասում դրան,որովհետև ամենաազնիվ ու խաղաղ մարդն էլ պիտի կարողանար իրեն վերանայել, հարմարեցնել նոր միջավայրին։ Նրանք փախել էին իրենցից, կային ամեն ինչ կորցրած, դժբախտ մարդիկ, որոնք ամեն ինչի ընդունակ էին։ Անգամ մանկավարժների մեջ կար էդ տեսակը, զարմանալի ազնիվ, գունեղ մարդկանց կողքին հայտնվել էին այնպիսիք, որ հափշտակում էին բոլորիս աշխատավարձը և անհետանում տարածքից։ Ինձ հենց տնօրեն նշանակեցին մեկից հետո, ով ամբողջ փողը գողացել ու փախել էր, ընդ որում նրա նախորդն էլ էր նույնն արել՝ նա էլ երկու ամսվա աշխատավարձն էր հետը տարել։ Բայց մեկ է, սկզբունքային հարց էր մարդկանց տեղում պահելը, մենք դա հասկանում էինք և աշխատում էինք չսրել հարաբերությունն այդ շերտի հետ, մի քիչ խեղճացնում էիք, ջարդում նրանց ավելորդ ամբիցիաները, հումորի տալիս, անցկացնում։ Իսկ ի՞նչ է Ամերիկան սկզբում հենց հանցագործ տարրը չի վերաբնակեցրե՞լ։
- Ինչու միայն Ամերիկան, հազարավոր երկրներ. նույն Ավստրալիան, որ աշխարհում երկրորդն է մարդկային զարգացման ցուցանիշով. անգլիացիները Սիդնեյի տարածքում աքսորավայր ստեղծելով երկիրը վերաբնակեցրին։ Կամ թեկուզ աշխարհի ամենախոշոր երկրներից մեկը՝ Կանադան. մի ժամանակ Եվրոպայի հանցավոր աշխարհի թաքստոցն էր։ Այդ տարրն ասֆալտապատում է գալիքի ճանապարհը։ Եվ հենց նրանց երեխաները պիտի լավ կրթություն ստանան. ես էլ մի հինգ-վեց տարի ուսուցիչ եմ աշխատել ու գիտեմ, որ այդ երեխաներն ավելի նախանձախնդիր են ուսման հարցում, եթե, իհարկե, կարողանում ես նրա մեջ այդ ամբիցիան արթնացնել։
-Համաձայն եմ, տեսեք, հիմա նրանք արդեն չկան,շատերն էլ արդեն թաղված են տեղի գերեզմանոցում, բայց նրանց երեխաները կարգին մարդիկ են՝ հող են մշակում, անասուն պահում, բարձրագույն կրթություն ստացողներ էլ կան։ Ես շատերի հետ նաև տանն էի պարապում, դպրոցական ծրագրից դուրս...
-Անվճար էիք պարապու՞մ։
-Իհարկե։ Զրոյից սկսում էի տանը պարապել,որպեսզի երեխաների միջինը ապահովեի,որովհետև չէինք հասցնում։ 8-րդ դասարանի երեխային ես ինչպես ծրագիր բացատրեմ,եթե նա տառերը չի ճանաչում, նրանք պիտի առաջ գնային, որ իրենց պատճառով նույն դասերը չկրկնեինք դասաժամին և մնացածը չձանձրանային դասապրոցեսից։ Հետո ստացվում էր,որ այդ ծայրահեղ շերտը գալիս, հետս կռիվ էր անում՝ ասում էր, «դու «Լճակը» անգիր գիտե՞ս, որ իմ երեխային անգիր ես տվել, կամ դա ի՞նչ լեզու է, այդպիսի լեզու գոյություն չունի»։ Գնում, բողոք էին գրում Ժողկրթբաժին, թե՝ մեր երեխաներին փչացնում է։ Ժողկրթբաժնի վարիչն արդեն ծիծաղում էր, ասում էր ՝ արի տես, թե քո վրա ինչ են գրել։ Դե ինչ գրել՝ գրել են, ես իմ գործին էի, գիտեի ինչ եմ անում և ինչու։
- Անահիտ, ինձ միշտ թվացել է, որ գյուղի կրթական կոնցեպտը մի քիչ այլ պիտի լինի քաղաքային դպրոցից։ Ոչ թե ավելի ցածր ցենզով, այլ միգուցե՝ ավելի բարձր, երբ բացի պարտադիր ծրագրից ունենա նաև գյուղատնտեսական թեքում. ամբողջ տարածքը տեղով մեկ մի պրակտիկ լաբորատորիա է դրա համար, իսկ այսօր մեր գյուղատնտեսական մշակույթը, բավականին ցածր է ու հարկ է, միգուցե երեխային հենց դպրոցից սովորեցնել ճիշտ աշխատել հողի, անասունի հետ։ Ի՞նչ կարծիքի ես և ասա ինձ խնդրեմ, երեխաներն ամենուր նու՞յնն են։
-Այո, երեխաները միշտ նույնն են։ Ուղղակի ի տարբերություն քաղաքի երեխաների, գյուղի երեխան շատ ավելի աշխատասեր է և տքնող։ Ծնողների հետ հավասար ամեն գործը անում էին։ Այնտեղ պարապ երեխա չես գտնի։ Երբեք չես լսի, որ ինչ-որ մի երեխա ոչինչ չի անում։ Այնտեղ «պարազիտ» գոյություն չունի։ Գուցե սովորելու մեջ այդքան ժրաջան չէին, բայց հանկարծ դպրոց է մտնում քրտնած, լարված, թե կովը ծնում է, ժամանակ չկա, թույլ տվեք, գնամ օգնեմ։ Բա ո՞նց չհուզվես այդքանից հետո։
-Հրաշալի կլիներ, վերցնել ամբողջ դասարանն ու գնալ այդ երկունքի ետևից, բա դրանից էլ լավ դա՞ս. hամ գրականություն է, համ կենսաբանություն ու անատոմիա...
-Այդպես էլ է եղել. մի օր մի երեխա եկավ, թե ծնողներս այսօր տանը չեն, բայց մենք գառնուկ պիտի ունենանք, գնացել ենք ամբողջ գիշեր նստել գոմում, գառնուկը դրել նրա գիրկը, նոր գնացել քնելու։ Հիմա, որ նայում եմ իմ աշակերտները ինչ են դարձել, ինչ են անում,ինչպես են հողից հաց ստեղծում, քեֆս գալիս է։ Հողի հետ աշխատանքը մարդուն լավն է դարձնում, անկախ ամեն ինչից։ Իրենք անցել են մի դժվար ճանապարհ, որը շատ լուրջ դպրոց է իրենց համար, որ թրծել է իրենց ու պիտանի, կարգին մարդ դարձրել։
-Ճիշտ է ասված, որ մի լավ ուսուցիչը մի ամբողջ դպրոց է։ Հաղթելուց հետո գալիս է հաղթահարումը, և ես կարծում եմ, որ ամենամեծ զինուժն էլ չի կարող երկիրը պաշտպանել, եթե մենք չունենանք նվիրյալ ուսուցիչներ, մեծ գուրուներ, որոնք բացի գիտելիքից, արժեհամակարգեր և հեղինակային կրթական մոդելներ են ստեղծում։ Ասա ինձ խնդրեմ, դու ունեի՞ր քո կրթական իդեալը, քո կոնցեպտը։
-Լեզվի և գրականության ուսուցումը տեղով մեկ կրթական իդեալ և կոնցեպտ է։ Շատ է չարչրկվում հայրենասիրություն բառը, բայց դա էր իմ գլխավոր գործը. այդ գործն անել նուրբ, պոեզիայի նրբությամբ։ Ինձ համար գնահատման նոր համակարգ էի հնարել ՝մինուսից գալիս էի զրո,նոր բարձրացնում էի գնահատականները, որ երեխաները այդ բալերի պատճառով չընկճվեն։ Ասենք -10 էի դնում։Այն ժամանակ նման բալային համակարգ գոյություն չուներ, և ես երկուսը դարձրի լավ գնահատական, երեխաներն ուրախանում էին, որ մինուս տասից հասել էին երկուսի...
-Իսկ կրթության պատասխանատուները, այդ ժողկրթբաժինները չէ՞ին ընդդիմանում Ձեր այդ նորամուծությունների մասին լսելով։ Ես 90-ականներին մի երկու շարժ արեցի դպրոցներից մեկում, քիչ էր մնում ինձ որպես հերետիկոս այրեին խարույկի վրա։ Պարզվեց, մեծ մեղք էր մի քանի ժամանակակից հեղինակի գործեր հանձնարարելը, Չարենցի «Գիրք ճանապարհին» 10-րդ դասարանցու սեփականությունը դարձնելը, իսկ ասենք դասերը դպրոցի շենքից մի քանի մետր հեռու,բաց տարածության մեջ անելն ուղղակի համակարգի տարածքային ամբողջության սպառնալիք դիտվեց։
-Ոչինչ չի կարող այնքան վնասել կրթական գործին, որքան կարծրատիպային մտածողությունը։ Մենք շատ ազատ էինք աշխատում, ոչ մի սահմանափակում չկար։ Սկզբնական շրջանում անգամ ուսումնական պլան էլ չունեինք։ Գիտեք, մի տեղ ու աղքատությունը սահման չէր ճանաչում, ուր երեխան կոշիկ չուներ, որ դպրոց գնար, ի՞նչ սահմանափակում։ Այն ժամանակ վառելիք էլ չկար, որ մարդիկ վարուցանք անեին, շուկա էլ չկար, որ իրացվեր այդ ամենը։ Եղել է, որ ես էլ ամիսներով հաց չեմ ունեցել, որովհետև մեքենա չեմ գտել,որ ցորենս տանեմ ալյուր դարձնեմ։ Այնտեղ խանութ չկար, որ առնեիր։ Ամեն ինչը դու պիտի ստեղծեիր։ Հիմա տանում, բերում, փոխանակում են ապրանքները։
-Բա լավ, այդ ծնողները չէի՞ն ուզում իրենց երեխայի ուսուցչին մի կտոր հաց տալ։ Սա մեր մենթալ կոդում նստած է. մենք մեր ուսուցչին և բժիշկին սոված թողնող ժողովուրդ չենք ախր։
-Չէ։ Այնտեղ այդ բանը չկար։ Առաջին տարիներին մարդիկ աշխատանք չունեին, փող չունեին, իրենց բերքը մշակել չէին կարողանում։ Ի՞նչ անեին։ Ես ինչպես մեղադրեի իրենց․անգամ երբ ասում էին, թե մանկավարժներդ մեր երեխաների հաշվին եք ապրում, ես հասկանում էի, որ կյանքն իրենց չարացրել է, վատ, անհարմարավետ կյանքը։ Երբ հայրս մահացավ.. դա իմ կյանքի ամենատխուր օրն էր. մահամերձ էր արդեն, երբ մայրս ու եղբայրս նրան Երևան տեղափոխեցին ու մահացավ. ես մենակ էի այնտեղ, այնքան թույլ ու հիվանդ, 40 աստիճան տաքությամբ մենակ պառկած։ Անգամ մեկը չգտնվեց, որ դուռս բացեր կամ տաներ ցորեն աղար, որ գոնե մի քիչ հաց լիներ՝ ուտեի։ Բայց մի օր նայեցի պատուհանիս տակ երգող թռչունին, ժպտացի նրան ու վեր կացա տեղիցս։
- Թռչնի սլացքը նրբին, գեղեցիկ, որ ուղի է գծում երկնքում,
Ասա, ինչի՞ համար է կյանքը միշտ շարունակվում ու երբեք տեղի չի ունենում...
Անիզ Կոլց՝ «Հողը լռում է»
Կներես, Անահիտ ջան, փորձեցի հուզմունքս հաղթահարել, բայց ասա, որ դուրս եկար տանից, ոտքդ դրիր այդ հին ու հրեղեն հողի վրա և...
-Հա, դուրս եկա և ուժ հավաքեցի, մեքենա պատվիրեցի, ընդ որում մի քանի մանկավարժների համար։ Տարանք ցորենն աղացինք, բերեցինք, հաց թխեցինք ու ապրեցինք։ Հորս մահն ինձ ջարդեց, թե չէ ես հացի համար նեղվող չեմ, ձիով, սելով, եղել է, որ տանկին նստած ենք հասել Գորիս, մեր ցորենը աղացել ու եկել։ Մի անգամ նույնիսկ սարերով ոտքով գնացինք. միշտ մտքումս ասում էի՝ պիտի դիմանաս, Անահիտ աղջիկ, էն ամենալավագույնները պատերազմում զոհվեցին ու քո արյունը նրանցից կարմիր չէ, դու նրանցից լավը չես։
-Անահիտ, կներես, իսկ տեղեկատվությունը Ձեզ հասանելի՞ էր այդ խուլ գյուղում, դե ինտերնետ չկար այն ժամանակ, ինչպե՞ս էիք աշխարհից լուր ստանում։
-Մեկ-երկուսը ռադիո ունեին։ Նստում էինք, ականջներս ամուր կպցնում էդ ռադիոյին, որ մի լուր լսենք, տեսնենք ինչ է կատարվում աշխարհում։ Կամ էլ գնում էիք ոստիկանության բաժանմունք ու իրենցից լուրեր իմանում։ Իրենք հատուկ կապ ունեին։ Հետո արդեն այդ առումով էլ վիճակը բարելավվեց, մի տարի անց էլ ավտոբուսները շատացան. շաբաթը երկու անգամ գալիս էին։ Այսօր արդեն ամեն օր մի քանիսն է գնում. և՛ գազելներ և՛ ավտոբուսներ։ Մեքենաներ ունեցողներն են շատացել. համարյա ամեն տուն մեքենա ունի։ Ահա որտեղից ուր հասանք։ Ոնց համեմատես այս երկու կյանքերն իրար հետ։ Համեմատության եզր անգամ չկա։Սիրտս պայթում է ուրախությունից, որ գնում, տեսնում եմ մի երեխա է ծնվել, մի նոր մեքենա են գնել, մի նոր տուն կառուցել։
-Համարյա մի տասը տարի շարունակ ամբողջ երկրով մեկ գյուղ-գյուղ պտտվում ու հարցազրույցներ էի անում մարդկանց հետ, ու ես չեմ տեսել մի ղարաբաղցի, որ իր խոսքում չասի, որ մենք մեր հայրենիքից դուրս եկողը չենք։ Մի օր էլ մեկն էնքան լավ ասաց՝ ոչ ոք էդ քունը չքնի, էդ երազը չտեսնի։
-Բա իրենց երկրի ազատագրված տարածքում մարդիկ եկել, տուն են սարքել։ Ոչ մեկը այնտեղ տուն չի ստացել, բոլորը սարքել են, իրենց տներից ու՞ր պիտի հանեն, տանեն այդ մարդկանց։ Ոչ մեկը դուրս եկողը չի, հաստատ, նրանք ուրիշ տեղ ո՛չ գրանցում ունեն, ո՛չ տուն ունեն։
-Միշտ, երբ իմ հայրենի Գորիսի վերջին կետն անցնում եմ, մայրուղու վրա բարձր գոռում եմ. Ղարաբաղը նահանջի տեղ չունի, հետևում Զանգեզուրն է։
- Այո, այդ ծառը կտրել հնարավոր չէ։ Կտրողի աչքը կհանեն։ Ես ինքս, իմ այս ձեռով կհանեմ։ Այն ծանրագույն կյանքը, որ ես անցա, ինձ տալիս է այդ իրավունքը։ Թող ոչ մեկն իր բախտը չփորձի։ Հետո էլ, ես գիտեմ, թե ինչ մարդիկ մենք կարողացանք կրթել այդ հողում, նրանք հայրենիք, երկիր տվող չեն։ Այդ հողը շենացրած մարդիկ կհոշոտեն նրանց, ովքեր փորձեն իրենց հայրենիքը կրկին խլել իրենց ձեռքից։
-Անահիտ, սիրելիս, այս երկարամյա սառը պատերազմը չի ավարտվում. արդեն հստակ երևում է առանձին տերությունների մոլուցքը այս հակամարտությունը թեժ պահելու և իրենց քաղաքական շահերին ծառայեցնելու առումով։ Հակառակ դեպքում, հարկ չէր լինի մի 20-ամյակից ավելի միջազգային բոլոր հարթակներում փաստարկել ինքնորոշման իրավունքի կարևորությունը, որը եթե չգործեր ՄԱԿ-ում իսկի 50 պետություն էլ չէր լինի։ Մանավանդ, երբ հարևանը սպառազինվում է մինչև ականջները և միջազգային համայնքը չտեսնելու է տալիս սա, ուրեմն ինձ ու ոզնուն էլ է հասկանալի դառնում, որ պետք է հույսը դնել ոչ թե միջազգային դայակների, այլ՝ մեզ վրա, ընդ որում ոչ թե սահմանները պաշտպանող մեր երեխաների, այլ՝ թիկունքի, այնինչ մենք այսօր Հայաստանն ենք դատարկում, Արցախը մեզնով լցնելու փոխարեն...
-Չէ, այսօր Ղարաբաղում արդեն ուրիշ մթնոլորտ է, ուրիշ տրամադրություններ, նրանք ոչ մի միջազգային դայակի էլ չեն ապավինում։ Մեծից փոքր կանգնած են, և իրենց երկիրը մինչև վերջ կպաշտպանեն։ Սկզբում որ գնացի, ես շատ էի զարմանում. մարդիկ մի ծառ էին տնկում, հետո կտրում և վաճառում էին փայտը, ասում էին՝ մեկ է, այս հողերը հետ են տալու։ Հիմա արդեն բոլորը համատարած այգիներ են տնկում։ Սա նշանակում է՝ մարդը հավատում է, որ տարիներ հետո դրա բերքն ուտելու է։ Չի մտածում, որ տալու է ուրիշին ։Դա արդեն հողին տիրապետողի մտածելակերպ է։ Եթե մարդը վարունգ չի ցանում, որ աշունը հավաքի ուտի, այլ ծառ է տնկում, որ մի 7 տարի հետո պիտի բերքը հավաքի, ուրեմն վստահ է, որ ինքը պիտի այդ հողում մինչև վերջ ապրի։ Դու արդեն չես կարող գնալ ու ասել, որ այդ հողը վաղն իրենը չի լինելու։ Անհնար է։ Ես էլ, երբ գնում եմ, էլի նոր ծառ եմ տնկում։ Հողի, երկրի նկատմամբ սեր և հավատ՝ ահա սրա անունը։ Մարդը նախնադարից գիտի, որ իր միակ կերակրողը հողն է, և մարդը պետք է ամեն գնով պայքարի այդ հողի համար։ Պայքարի մինչև վերջ և չհանձնվի ո՛չ ներսի և ո՝չ էլ դրսի դայակներին։
Հ.Գ. Արցախից վերադառնալուց հետո Անահիտ Մելիքյանը գործազուրկ է. Հայաստանում այսօրինակ քաղաքացու և մանկավարժի համար մեկ աշխատատեղ չի գտնվել։ Ամաչում եմ...
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
23:37 • 07.05.24 Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի
Սպորտ
-
18:08 • 07.05.24 Նաիր Տիկնիզյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Իրադարձային
-
22:25 • 07.05.24 Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Մշակույթ
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում