Մարտահրավեր դասական ուղղագրությանը. Մարտիրոսյան-Բայադյան զրույցը (մաս 4)
Տեքստիս առաջին երեք մասերում ներկայացնում էի, որ boon.am-ով մտավորական Հրաչ Բայադյանի և լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի «Հայոց լեզվի մարտահրավերներ» զրույցը ամենևին էլ հայերենին ուղղված սպառնալիքներին չի վերաբերում, այլ դրա անվան տակ նրանք փորձում են ոչնչացնել հայոց հնագույն պատմության և հայերի ծագման վերաբերյալ այն հայացքները, որոնք իրենց համար անընդունելի են: Նաև այն, որ նրանք անհարկի մեղադրում են այդ տեսությունների ներկայացացուցիչներին կարիերիզմի և տիտղոսների համար, իրականում ճիշտ հակառակն է եղել՝ ակադեմիական վերնախավը նրանց դրույթներն է պնդել ու Ռաֆայել Իշխանյանին մեղադրել: Զրուցակիցների հաջորդ թիրախը դասական ուղղագրությունն է, որին անդրադառնում եմ ևս երկու շարքով:
Սկիզբը այստեղ , այստեղ և այստեղ
Բուն tv-ով Հրաչ Բայադյանի և Հրաչ Մարտիրոսյանի զրույցում հայոց լեզվին սպառնացող մյուս վտանգը ներկայացվում է դասական ուղղագրության վերականգնման հարցը:
Գիտակցորեն, թե անգիտակցական նրանք երկուսով խեղաթյուրում են իրականությունը՝ ներկայացնելով, թե սովետական և դասական ուղղագրությունները միայն երկու գրական լեզուների տարբերությունների հարց է, որ տարբեր ուղղագրությունները տարբեր գրական լեզուներին բնորոշ լեզվավիճակներ են, իբր արևելահայերենը գրվում է նոր ուղղագրությամբ, իսկ արևմտահայերենը՝ դասականով:
Այսպես, Հրաչ Մարտիրոսյանն ասում է.
«Փաստարկը, թե սրանով (նոր ուղղագրությամբ) մենք խզել ենք կապը մեր հայրենակիցների ուղղագրական համակարգի հետ: Էստեղ էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ցանկացած լեզվավիճակ առանց կորցնելու իր ինքնությունը, այսինքն, եթե արևելահայերեն և արևմտահայերեն լեզուները ունեն տարբեր ուղղագրական ավանդույթներ, նրանք դրանով չեն դառնում տարբեր լեզուներ, պարզապես այդ նույն լեզվի լեզվավիճակներ են, սա օբյեկտիվ իրականություն է բնականաբար»:
Հրաչ Բայադյանը հաստատում է. «Ես կարծում եմ, որ էդ ուղղագրությունները ձևավորվել են պատմականորեն, երկու տարբեր լեզուներ չեն արևելահայերենը և արևմտահայերենը, թերևս այո, բայց այնպես չի, որ սրանք հեշտությամբ նույնացման ենթակա են» (այսինքն, հեշտությամբ հնարավոր չէ, որ արևելահայերենն ու արևմտահայերենը նույն ուղղագրությամբ գրվեն):
Մարտիրոսյանը իր «Դասական ուղղագրության հարցի շուրջ» տեքստում՝ հետևողականորեն սովետական ուղղագրությունը կապում է բացառապես արևելահայերենի հետ. «Այժմյան ուղղագրությունը միանգամայն ներդաշնակ է ժամանակակից արևելահայերենին», «Ժամանակակից արևելահայերենը (գոնե գրքերում ու մամուլում) պետք է ունենա ՄԵԿ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ»:
Ինչո՞ւ են երկու մտավորական գիտականության տանիքի տակ այս թյուրիմացությունները տարածում. հավատացնելու համա՞ր, թե իբր ուղղագրությունների տարբերությունը արևելահայերեն և արևմտահայերեն լեզվական առանձնահատկություններին է վերաբերում, որ դասականը արևմտահայերենի լեզվավիճակն է, իսկ սովետականը, նորը՝ արևելահայերենի, և դրանով պատրանք ստեղծեն, թե խնդիրը մասնագիտական-լեզվաբանական է, հետևաբար դրանով զբաղվելը մասնագետ-լեզվաբանների մենաշնորհն է:
Բայադյանը եզրակացնում է. «Ցավոք, կրկին գաղափարական հրամայականներն են, որոնք ավելի շատ դեր են խաղում, քան մասնագիտական, որովհետև դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր լեզվաբանությունից շատ հեռու են և որոնք ունեն քաղաքական նպատակներ՝ մի ազգ, մի ժողովուրդ»:
Ուրեմն, երկու մտավորականները սխալվում են, իրականում արևելահայերենն ու արևմտահայերենը չունեն յուրաքանչյուրն իրեն բնորոշ ուղղագրություն: Ուղղագրությունների տարբերությունը միայն քաղաքական է և որևէ առնչություն չունի լեզվավիճակների հետ: Սովետական ուղղագրությունը կիրառվում էր միայն սոցիալիստական ճամբարում՝ անկախ նրանից լեզուն արևմտահայերենն է, թե արևելահայերենը:
Սփյուռքում սառը պատերազմի ընթացքում (մինչև 1990-ականները) սովետական ուղղագրությամբ երեք պարբերական է հրատարկվել, երեքն էլ կոմունիստական, երկուսը՝ արևմտահայերեն, մեկը՝ արևելահայերեն:
Մեկը Բուլղարիայի գաղութում. այնտեղ ավանդաբար գրել են դասական ուղղագրությամբ, սակայն սոցիալիստականացումից հետո՝ 1945-ից արևմտահայերեն սկսեց հրատարակվել «Երևան» շաբաթաթերթը՝ սկզբում դասականով, ապա փոխվեց սովետական ուղղագրության: Երկրորդը՝ Ռումինիայում, որտեղ նույնպես ավանդաբար գրել են դասական ուղղագրությամբ, և այնտեղ էլ սոցիալիստականացումից հետո՝ 1951թվից սկսում է հրատարակվել արևմտահայերեն, սովետական ուղղագրությամբ «Նոր կյանք» ամսաթերթը: Երրորդը Թեհրանի թուդեականների (խիստ պրոսովետական կոմունիստներ) «Փյունիկ» թերթն էր՝ արևելահայերեն, սովետական ուղղագրությամբ (1979-1993):
Սոցիալիստական ճամբարից դուրս Սփյուռքում ընդամենը մի գիրք է տպվել արևմտահայերեն սովետական ուղղագրությամբ, Սիրիայում 1947-ին Զարեհ Մելքոնյանի «Ջրհեղեղից հետո» բանաստեղծությունների ժողովածուն[1] (գրված երկրորդ աշխարհամարտի հաղթանակի ու ներգաղթի ոգևորության օրերին): Հեղինակը հետագայում հրաժարվել է այդ ուղղագրությունից ու շարունակել գրել դասականով:
Սառը պատերազմի ընթացքում իր բազմաթիվ քաղաքական հակասություններով, նույնիսկ մի պահ արյունահեղության հասնող ներքին թշնամություններով՝ Սփյուռքը մի հարցում միասնական եղավ՝ դասական ուղղագրության հարցում. Սփյուռքի բոլոր թևերը՝ առաջադիմական ու ռամկավար, դաշնակցական ու հնչակյան, էջմիածնական ու Անթիլիաս, կաթոլիկ ու բողոքական, արևելահայ ու արևմտահայ, բոլորը միասնական էին ուղղագրության հարցում:
Երկու-երեք բացառությունները հանած՝ ամբողջ Սփուռքը գրում էր դասական ուղղագրությամբ՝ արևմտահայախոս հատվածը՝ արևմտահայերեն դասական, արևելահայախոս հատվածը՝ Պարսկաստանի հայկական գաղութը, Հայաստանի առաջին հանրապետության վտարանդիրները, նաև Սովետական Հայաստանից փախստականները՝ արևելահայերեն դասական:
Ինչպես երևում է, նոր ուղղագրությունը ոչ մի կապ չունի լեզվական տարբերությունների հետ, նրա կիրառումը բացառապես կապված է քաղաքականության հետ՝ որտեղ Սովետ, էնտեղ նոր ուղղագրություն, և հետևաբար այդ ուղղագրության միակ ճշգրիտ անվանումը սովետականն է:
Բայադյան-Մարտիրոսյան զրույցը կարծես արձագանքն է 1922թ. սովետական կարգերի քաղաքականության, որը Հայաստանում ուղղագրությունը փոխելով ևս մի հարվածով խորացրեց հայ ժողովրդի տարանջատված հատվածների ճեղքը:
Ինչո՞ւ էր արվում այդ փոփոխությունը. քաղաքական խնդիր լուծելու համար՝ հայ ժողովրդի մի հատվածը առանձնացվում էր մյուսից, որ Սովետում մնացածին դարձնեն սովետական ժողովուրդ:
Մարտիրոսյանը գրում է այն նույն տեքստում. «Ասում են, թե քսանականների ուղղագրական ռեֆորմը մեծ դավադրություն էր, որի նպատակն էր աստիճանաբար դուրս մղել հայկական տառերը և անցնել լատինական այբուբենի: Ես չեմ ուզում քննարկել` դա արդյոք այդպես է, թե ոչ: Դա հիմա էական չէ: Էականն այն է, որ հիմա այդ հարցը ուղղագրության հետ կապ չունի»:
Կրկին քաղաքականությունից խուսանավելու, ուղղագրության խնդիրը դրանից հեռացնելու փորձ, թե իբր ասում են, չգիտենք՝ այդպես է եղել, թե չէ, ուրեմն, էդ հարցը փակենք: Ուրեմն, ոչ թե «ասում են...», այլ իրապես այդպես է եղել: Ռաֆայել Իշխանյանը փաստում է մի շարք հոդվածներում, նաև «Վերացնել ուղղագրական բռնադատումը» հոդվածում.
«1919թ. Պողոս Մակինցյանը հանդես եկավ հայոց լեզվի մաշտոցյան տառերը լատինականով փոխարինելու առաջարկով: Նա այն կարծիքին էր, որ հայկական տառերը տգեղ են և անհեռանկար: Երբ 1921թ. սեպտեմբերին նշանակվեց Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ, նա գործի անցավ լատինատառ հայերենի իր ծրագիրն իրականացնելու համար: Նա որոշեց, ինչպես ինքը, Մակինցյանն է գրել, լատինատառ հայերենին անցնել երկու փուլով. Առաջին՝ ասպարեզից հանել հայ դասական ուղղագրությունը և այժմ մի հնչյուն մի տառ սկզբունքով գործածել մաշտոցյան տառերը, ապա երկրորդ փուլով մաշտոցյան տառերը փոխարինել լատինական տառերով: Առաջին փուլն իրականացնելու համար նա և Հայաստանի այն ժամանակվա կոմկուսի առաջին քարտուղար Ա. Հովհաննիսյանը Աբեղյանից պահանջեցին նրա կազմած ուղղագրության փոփոխության նախագիծը: .........Ժողկոմխորհը 1922-ի մարտի 4-ի նիստում հաստատել է Աբեղյանական ուղղագրությունն իբրև օրենք (դեկրետ) և հանձնարարել կիրառելու: Նիստում ներկա եղածները հիմնականում քաղաքական գործիչներ են եղել (Մակինցյանից բացի նաև՝ Ա. Նուրիջանյան, Հ, Կոստանյան, Ա. Շահվերդյան և ուրիշներ), ըստ տեղեկությունների, քվեարկողների մեջ եղել է մի ռուս գործիչ (Մոսկվայից նոր ժամանած արտակարգ կոմիսարը), որը հայերեն բոլորովին չի իմացել: Այդ պայմաններում Մակինցյանի ներկայացրած ուղղագրությունն ընդունվել է մեկ ձայնի մեծամասնությամբ:
Հայ դասական ուղղագրության մերժումը ուղեկցվեց ջարդարարական աղմուկով. Հայաստանի թերթերում կազմակերպվեցին հոդվածներ, որոնցում դասական ուղղագրությունը և Մեսրոպ Մաշտոցը հայտարարվեցին հնացած, կղերամիտ, ռեակցիոն, քաղաքական մեղադրանքներով (հակահեղափոխական և այլն), պիտակվեցին դասական ուղղագրության հնարավոր պաշտպանները....
Նույն 1922թ. Մակինցյանին ազատեցին Հայաստանի լուսժողկոմի պարտականությունից և ուղարկեցին դիվանագիտական աշխատանքի ու այդ պատճառով լատինատառ հայերենի անցնելու երկրորդ փուլը չիրականացավ: Ինքը Մակինցյանը արդեն 1924թ. գրում է. «Անձամբ ես ոչ մի դեպքում ոչ մի ձայն չէի տա այդ ռեֆորմին, այլև չէի առաջարկի ժողկոմխորհին քննության, եթե նրան չհամարեի մի աստիճան՝ դեպի լատինական գիրը անցնելու գործը դյուրացնելու համար: Եթե հայերենի ուղղագրության ռեֆորմին վիճակված է սառչել, մնալ կես ճանապարհին, այս դեպքում ավելի լավ կլիներ առանց այլևայլի դառնալ էլի հին ուղղագրության, որ Աբեղյանից առաջ առանց աղմուկի մի քանի հայ հեղինակների նախաձեռնությամբ բավական կանոնավորվել էր: Մենք կատարելապես համոզվեցինք, որ ընդունված ռեֆորմը մեզ խզեց, անջատեց արտասահմանի հայկական տարրերից: Հենց միայն այս հանգամանքը այնքան ծանրակշիռ է, որ հարկադրում է նոր ուղղագրությունը վերացնելու մեջտեղից», և ապա՝ «Մեր տոնը ամենևին մթագնած չենք լինի՝ խոստովանելով պայմանական անհաջողությունը ուղղագրական ռեֆորմի գործում: Պայմանական ենք կոչում այս անհաջողությունը այն պատճառով, որ լատինական գրին անցնելու ժամանակ՝ այժմյան ուղղագրությունը կարող կլինենք համարել իբրև անցողական աստիճան: Որքան շուտ մենք արխիվ նետենք «Սահակ-Մեսրոպյան» անկյունավոր, տգեղ և աչքերի համար վնասակար այբուբենը, այնքան շուտ կազատվենք Աբեղյանի ուղղագրությունից: Եթե այս տեղի ունենա, Աբեղյանի ռեֆորմը իր դերը կատարած կլինի: Իսկ եթե Աբեղյանի ուղղագրությունը ընդունվել է «հավիտյանս ժամանակաց» սա կլինի բացարձակ հետադիմություն («Զարյա վոստոկա» 1924, N 140, «Մարտակոչ» 1924, N279):
......Նա ու նրա որոշ գործընկերներ այն խորը համոզումն ունեին, թե մի երկու տարուց կլինի համաշխարհային հեղափոխություն, ամբողջ աշխարհը կանցնի լատինական այբուբենի, ուստի, հայերը լավ կլինի առաջիններից լինենք»(«Ավանգարդ», 1989թ. 12 հուլիս):
Բայադյանն ու Մարտիրոսյանը այս տապալված նախագծի՝ սովետական ժողովրդի կերտման քաղաքականության պտուղներն են օգտագործում արդեն իրենց գաղափարների համար, որը Հայաստանակենտրոն տարածքային նեղ նացիոնալիզմն է՝ հայ ժողովուրդն այն է, որ Հայաստանի հողի վրա է՝ պետության ներքո, Սփյուռքը ժողովրդի գոյության ձև չէ:
Հողից դուրս ուրիշ միասնությունը պատրանք է. Բայադյանը ասում է՝ «իմ տպավորությունը կոնկրետ միասնական ուղղագրության ջանքերի և պայքարի մասին, դրանք գաղափարախոսական ազդակներից են գալիս՝ մի ազգ, մի մշակույթ, մի լեզու, որը նման է կորուսյալ դրախտի որոնումներին, միացյալ հայության պատրանքը»:
Այսինքն, միասնությունը միայն հողի վրա է հնարվոր, իսկ քանի որ անհնար է Արևմտյան Հայաստանի միավորումը, ապա միասնական հայության գաղափարը պատրանք է: Հող-հայրենիքից դուրս միասնությունը հողային նացիոնալիզմը չի ճանաչում: Մարտիրոսյանն էլ ասելով՝ «ես սիրում եմ արևելահայերենը, ինչպես որ կա, ու մեր ազգային ինքնությունը», ազգային ինքնությունից դուրս է թողնում արևմտահայերենն ու Սփյուռքը:
Եվ մի՞թե բաժանված հատվածների միացման ձգտումը պատրանք ներկայացնելը ու գնալով ավելի թուլացող հույսերը հանգցնելը չի ծառայում այդ կացնային բաժանման քաղաքականությանը՝ թուրքերի կողմից ոչնչացման, Սովետի կողմից պառկատման:
Այսպիսով, ուղղագրությունների շփոթությունը մի նպատակ էլ ունի, ներկայացնել, թե դասական ուղղագրությունը արևմտահայերի գործն է, մենք՝ արևելահայերս ինչի՞ պիտի դրանով հետաքրքրվենք, մենք մեր լեզուն ունենք՝ արևելահայերենը, ու մեր ուղղագրությունը՝ նորը, ձեռք չտաք:
Այսինքն, Բայադյանը քանի որ անհնար է համարում Արևմտյան Հայաստանի տարածքի վրա հայկական պետության տարածումը՝ կորուսյալ դրախտի որոնումը, ուրեմն այլ տիպի միասնությունը՝ոչ հողայինը պատրանք է: Հետևաբար միայն Արևելյան Հայաստանի հողի վրա կա հայ ժողովորդ, ուրեմն միայն այստեղ գործող ուղղագրությունն է պետք օգտագործել:
Ակնհայտ է, այստեղ գիտության քաղաքականացվածությունը. ինչպե՜ս են երկու գիտնականներ, իրենց քաղաքական համոզմունքներից ելնելով, «դզում» ուղղագրության խնդիրը այնպես, որ թվա, թե այն զուտ լեզվական՝ արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերություն է: Հատկանշական է, որ հենց այս նույն երկու գիտնականները ամբողջ հաղորդման ընթացքում խոսում են գիտությունը քաղաքականացնելու դեմ, և երբ երևում է, թե որն է գիտության քողի տակ նրանց թաքնված քաղաքականությունը, հասկանալի է դառնում, որ նրանք քաղաքական պայքար են տանում:
Ինչպես Էդվարդ Սայիդն է գրում «Օրիենտալիզմի» նախաբանում.
«ճշմարիտ» գիտելիքի արմատապես ոչ քաղաքական լինելու (եւ հակառակը` բացահայտորեն քաղաքական գիտելիքի «ճշմարիտ» գիտելիք չլինելու) մասին ընդհանուր լիբերալիստական համաձայնվածությունը շղարշում է գիտելիքի ստեղծման ժամանակ ձեռք բերվող լավ (թեպետև աննշմարելի ձեւով) կազմակերպված քաղաքական հանգամանքները»։
Ահա թե ինչու, դասական ուղղագրության վերականգնման ձգտումները թշնամանքով են ընդունվում, և հողային նեղ-նացիոնալիզմը քողարկում են այն պնդումով, թե մասնագետները պետք է զբաղվեն ուղղագրությամբ :
Շարունակությունը հաջորդիվ
-------------------------------------------------
[1] Այս տեղեկությունը հայտնեց Միչիգանի համալսարանի դասախոս Արա Սանջյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
Իրադարձային
-
18:37 • 28.03.24 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)