Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Գերմանիայի դեսպան
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, թեև, ըստ նրա, այսչափ ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չի լինի խաղաղ ապագա ձեռք բերել: «Գերմանիան այս հարցում լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության լուծման մոտեցումը: Մինսկի խումբն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով ցույց է տվել մի ճանապարհ, թե ինչպես պետք է սկսել լուծումը՝ հասնելով մինչև խաղաղության պայմանագրի: Այժմ հակամարտ կողմերից է կախված՝ կհաղթահարե՞ն իրենք իրենց և դեպի առաջ կնայե՞ն արդյոք: Երկու կողմն էլ, հատկապես երկու պետությունների ժողովուրդները կշահեն դրանից»,– ասում է նա։
-Եվրոպան մշտապես ողջունել է ինտեգրացիոն գործընթացները՝ համարելով, որ որքան շատ լինեն նման գործընթացները, այնքան Եվրոպան և մյուս երկրներն ավելի ուժեղ կլինեն: Այսօր, երբ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին՝ դուրս մնալով եվրոպական ինտեգրացումից, Դուք համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: Արդյո՞ք իրատեսական է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության «և/և»-ի մեխանիզմը:
- Եվրամիության Արևելյան գործընկերության գաղափարն է գործընկերության անդամ վեց երկրներին հնարավորություն տալ ավելի մերձենալու Եվրամիությանը, ստանձնելու որոշակի արժեքներ, բարեփոխվելու կարևորագույն ոլորտներում՝ այդպիսով բաց չթողնելով կապը մերօրյա միջազգային ստանդարտների հետ: Այդուհանդերձ՝ սրանով Եվրամիությանը որպես անդամ երկիր ինտեգրվելու խնդիր հեռանկարում դրված չէ:
Ներկայում Հայաստանը պատրաստվում է քայլ անել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամակցություն: 2015թ. հունվարի 2-ից սա պետք է իրականություն դառնա: Հայաստանը պետք է վավերացնի պայմանագրային օրենքը, այնպես, ինչպես մյուս երեք անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պետք է անեն այդ: Այսինքն՝ մնում է սպասել, թե ինչ կլինի:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բոլոր մյուս հնարավորությունների ավարտը չէ: Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության վեց երկրներից մեկը: Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերը հոկտեմբերի 23-ին Երևան կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ Գերմանիան հարգում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ինքնուրույն որոշումը, միաժամանակ նկատում է, որ Հայաստանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել Եվրամիության ուղղությամբ: Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ գործում: Ուստի Հայաստանի «և/և» դիրքորոշումն ընկալելի է:
Եվրամիության հետ Հայաստանն արդեն իսկ ունի նախկին հանդիպումներից և բանակցություններից բխած արդյունքների մի ամբողջ տրցակ: Այդ արդյունքներն այժմ պետք է վերանայվեն՝ չհակասելու համար Հայաստանի ստանձնած այլ պարտավորություններին: Այս գործընթացը Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկել է Բրյուսելում նոյեմբերի 4-ին կայացած հանդիպման ժամանակ:
- Ո՞րն է այսօր Եվրոպայի և, մասնավորապես, Ձեր երկրի դերը Կովկասյան տարածաշրջանում: Ի՞նչ ծրագրեր կան, որոնք Գերմանիան պատրաստվում է իրականացնել:
- Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհագրորեն Եվրամիության հարևանն է: Ուստի մենք՝ այսինքն ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, այնպես էլ ողջ Եվրամիությունը, շահագրգիռ ենք այս տարածաշրջանի խաղաղ և դրական զարգացմամբ: Բացի այդ՝ այն կարևոր կապօղակ է, կամուրջ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի և Թուրքիայի փոխհամաձայնեցված շրջափակմանը Հայաստանի նկատմամբ, ի՞նչ քայլերով պետք է տեղի ունենա ապաշրջափակումը:
- 1993 թվականից ի վեր Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանի փակումը մի քայլ է, որը մենք չենք ողջունում: Մենք ինքներս 25 տարի առաջ վերապրեցինք անհաղթահարելի թվացող Պատի քանդումը: Մեզ անհրաժեշտ են ոչ թե պատեր և սահմաններ, այլ հակառակը՝ կամուրջներ:
Ուստի մենք ցանկանում ենք հարաբերությունների բարելավում նաև Թուրքիայի և Հայաստանի միջև: Այս հարաբերություններում արդեն առկա էին արձանագրություններ, որոնք մշակվել էին բանակցությունների արդյունքում: Շատ դրական կլիներ, եթե կրկին որդեգրվեր երկխոսության այս ուղին:
Իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ մենք հույս ունենք, որ 1994թ. կնքված զինադադարի մասին պայմանագրի խախտման բազմաթիվ դեպքերը շարունակություն չեն ունենա: Հատկապես հուլիս և օգոստոս ամիսներին մենք փաստեցինք խախտումների մեծ աճ: Իսկ օրեր առաջ շփման գծում ուղղաթիռի խոցումը երեք զոհերով իրավիճակի անհասկանալի սրում է: Մենք ցավակցում ենք զոհերի մերձավորներին: Այս ամենը հստակ ցույց է տալիս լոկ մեկ բան. հակամարտության այլ լուծում, քան խաղաղն է, չկա: Նաև դեռևս այսչափ ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չի լինի խաղաղ ապագա ձեռք բերել: Գերմանիան այս հարցում լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության լուծման մոտեցումը: Մինսկի խումբն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով ցույց է տվել մի ճանապարհ, թե ինչպես պետք է սկսել լուծումը՝ հասնելով մինչև խաղաղության պայմանագրի: Այժմ հակամարտ կողմերից է կախված՝ կհաղթահարե՞ն իրենք իրենց և դեպի առաջ կնայե՞ն արդյոք: Երկու կողմն էլ, հատկապես երկու պետությունների ժողովուրդները կշահեն դրանից: Երկու կողմերը պետք է օրինակ վերցնեն Եվրոպայից. այստեղ վերջին աշխարհամարտից հետո երբեմնի թշնամիները հաշտվեցին և այսօր լավագույնս ներդաշնակ են միմյանց: Հենց սա պետք է լինի նպատակը:
- Հայաստանի և ԳԴՀ-ի միջև երկկողմ կապերի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Մասնավորապես մշակույթի, տնտեսության, բիզնեսի, կրթության ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել:
- Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են, դա վերաբերում է նաև մշակույթի և կրթության ոլորտներին: Մենք նույն արժեքներն ենք կիսում, և մեր մշակութային և կրոնական անցյալն էլ միասնական է: Շատ հայեր ապրում և աշխատում են Գերմանիայում, նրանց մի մասն ուսանողներ են, որոնցից մի մասն էլ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի, կամ Գյոթեի անվան ինստիտուտի կրթաթոշակակիրներ են: Անցյալ շաբաթ մենք կրթաթոշակներ հանձնեցինք երեք հայ երիտասարդների, ովքեր փորձաշրջան կանցնեն Գերմանիայի Բունդեսթագում: Եվ նաև այստեղ՝ Հայաստանի խորհրդարանում այժմ փորձաշրջան է անցնում գերմանացի մի երիտասարդ: Շատ հայեր դպրոցում կամ Լեզուների ուսուցման գերմանական կենտրոնում գերմաներեն են սովորում, ինչն ուրախացնում է մեզ: Կան միջհամալսարանական գործընկերություններ, համատեղ նախագծեր: Ապագայում կարելի էր թերևս առանձին առարկաների գծով համատեղ ֆակուլտետներ ունենալ, որոնց ավարտական վկայականները փոխադարձաբար ճանաչելի կլինեին:
Մշակութային ոլորտում նույնպես գործում են համատեղ նախագծեր, օրինակ՝ 2010թ. կնքված պայմանավորվածությամբ համագործակցություն է ծավալվում հնագիտության ոլորտում («Վիշապ» նախագիծ, Սիսիանի ժայռագրությունների նախագիծ, Բենիամինում գտնվող աքեմենյան պալատ, Շիրակի նախապատմական քարաշարքեր):
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամեն տարի ցույց է տալիս գերմանական ֆիլմեր, հրավիրվում են գերմանացի արվեստագետներ, զորօրինակ՝ 2013թ. փառատոնի հյուրն էր ռեժիսոր Մարգարետե ֆոն Տրոտան, ով կինոյում ունեցած իր վաստակի համար արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի:
Հայաստանում հաճախակի հանդես են գալիս գերմանացի երաժիշտ-մենակատարներ: Հենց անցյալ շաբաթ Երևանում հրաշալի ելույթ ունեցան Անդրեաս Քերնը և Պաուլ Ցիբիսը, ովքեր աշխարհով մեկ մեծ հաջողությունների են հասնում Piano Battle միասնական նախագծով: 2014թ. Հայաստան են ժամանել նաև դիրիժոր Դանիել Բարենբոյմն ու Բեռլինի Շտաատսկապելլան (Պետական կամերային նվագախումբը):
Եթե ինձ հարցնում եք, թե մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության ինչ հեռանկարներ են հնարավոր ապագայում, ապա պատասխանը պարզ է՝ ներկայիս համագործակցությունը չափազանց դժվար է գերազանցել: Հույժ ցանկալի կլիներ թեկուզ միայն պահպանել ներկայիս վիճակը:
Տնտեսության և առևտրի ոլորտում նույնպես վատ չէ վիճակը: Երկկողմ առևտրի ծավալը երկու երկրների միջև 2013թ. կազմել է մոտ 200 մլն եվրո, 2014թ. առաջին կիսամյակում այն նույնիսկ մի փոքր աճել է: Գերմանական ներդրումները Հայաստանում դեռևս շատ չեն: Գերմանական ընկերություններից այստեղ ամենախոշոր ներդրումն արել է «Քրոնիմետը»՝ հանքարդյունաբերության ոլորտում: Մենք կաշխատենք այլ գերմանական ֆիրմաների հետաքրքրությունը ևս արթնացնել Հայաստանի նկատմամբ:
Միջազգային անվտանգության աջակցության ուժերի՝ ISAF-ի շրջանակում արդեն տարիներ ի վեր մենք արդյունավետորեն համագործակցում ենք և ծառայության բերումով եղբայրներ ենք Աֆղանստանում:
- Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական երկրներն ասում են, որ իրենք արդեն հաղթահարել են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների հետևանքները, իսկ Հայաստանը Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառով դեռևս չի հաղթահարել 1-ին աշխարհամարտի հետևանքները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի Թուրքիան Ցեղասպանության տարելիցին ընդառաջ:
- Մեզ համար ցավալի է, որ հայերը՝ անհատապես, թե միասնաբար, դեռևս տառապում են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներից: Այն, ինչ կատարվեց արդեն համարյա 100 տարի առաջ, պետք է հստակեցվի թուրքերի և հայերի միջև: Մենք աջակցություն ենք ցուցաբերում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը: Կարծում եմ՝ մենք իրավունք չունենք դասեր տալ այլ երկրների: Մենք չենք ցանկանում վարպետ-ուսուցիչներ լինել, լավագույն դեպքում մենք կարող ենք կիսվել սեփական փորձով: Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փնտրեց և հաշտության ճանապարհ գտավ իր երբեմնի հակառակորդների հետ: Այսօր մենք միասին ապրում ենք Եվրամիությունում՝ կիսելով մեր ապագան: Գուցե սա օրինա՞կ կարող է լինել, թե ինչպես կարելի է վարվել սեփական անցյալի հետ և ինչպես կարելի է փոխադարձաբար առաջ գնալ: Եթե կարող ենք օգտակար լինել, հաճույքով կանենք այդ: Բայց պետք է Թուրքիան և Հայաստանն իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են դա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո

Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում