Հայրենասիրությունը նախ անկեղծություն է, ճշմարտախոսություն. Վահրամ Աթանեսյան
Մենք օրվա հարահոսին տրված՝ ամենագլխավոր հարցերին անգամ նայում ենք մի տեսակ «օրվա կուրսով», ավելի շատ սևեռվելով դրանց գնի և ոչ թե՝ արժեքի վրա.գլխավոր իրադարձությունները կարոտ են պատմական հայացքի, իսկ այն մշտապես բացակա է: Ընդամենը մի երկու տասնամյակում այս սերունդը հասավ անկախ պետության, ազատագրեց Ղարաբաղը՝պատմական հայացքով սրանք ահռելի նվաճումներ են, եթե, իհարկե, մենք կարողանայինք մեծ պլանով նայել այս իրադարձություններին: Բայց …մշակութայինից մինչև քաղաքական ու տնտեսական հարթակներ, նաև քաղաքացիական գիտակցության մեջ այս ամենը ստեղծողի ու կրողի հասունությունը կարծես չի զգացվում,ինչը նոր արժեհամակարգ, մոտիվացիաներ կստեղծեր…Այս հարցերի մասին զրուցել եմ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
- Գիտե՞ք, ինչու որոշեցի հարցազրույց անել Ձեզ հետ.լսել եմ՝ տուն եք կառուցում Ձեր հայրական գյուղում, որը գտնվում է առաջին գծում: Շատերը Երևանն ու Ստեփանակերտն են վերանվաճում ահռելի էնտուզիազմով: Բայց սահմանամերձ բնակավայրում կառուցվող տունն ուղերձ է, անվտանգության ևս մի երաշխիք սահմանամերձ գյուղի համար, մանավանդ, երբ իշխանավորն է դրա հեղինակը: Եկեք հենց սրանից էլ սկսենք մեր զրույցը, միգուցե կարողանանք ի վերջո հասկանալ, թե ինչ է հայրենասիրությունը, որն այդպես չարչրկել ու արժեզրկել ենք անտանելի պաթոսի մեջ: Ի՞նչ է հայրենասիրությունը և ինչպե՞ս առաջացավ այդ տունը կառուցելու գաղափարը:
- Հայրենասիրությունը նախ անկեղծություն է, ճշմարտախոսություն: Տուն չեմ կառուցում, վերանորոգում եմ հորս, մորս, տատիս միասնական ներդրումով և հավատով կառուցածը: Նրանք չկան, ուզում եմ կենդանացնել այն ամենը, ինչ մանկության օրերիս ունեցել եմ: Վերանորոգում եմ թոռներիս համար: Գյուղն էլ սահմանամերձ չէ, չի հրետակոծվում: Բայց եղավ այնպես, որ գործիս ամենաթեժ օրերին շփման գծում վիճակը սրվեց: Եվ գյուղում ասվեց, որ «եթե էս մարդն էստեղ տան հոգսի է, ուրեմն ամեն ինչ լավ է»: Դա էլ իմ «ներդրումը» համարենք, եթե մի տեղ ասածս լրագրողիդ ուշադրությունն է գրավել:
-Ուշադրության արժանի փաստ է, ինչու՝ ոչ: Մենք օրվա հարահոսին տրված՝ ամենագլխավոր հարցերին անգամ նայում ենք մի տեսակ «օրվա կուրսով», ավելի շատ սևեռվելով դրանց գնի և ոչ թե արժեքի վրա. կարծես բացակա է այն պատմական հայացքը, որով պիտի հարյուր անգամ չափվեն և մեկ անգամ կտրվեն գլխավոր հարցերը: Մի երկու տասնամյակում այս սերունդը հասավ անկախ պետության, նաև ազատագրեց Ղարաբաղը՝ պատմական հայացքով սրանք ահռելի նվաճումներ են և եթե մենք մեծ պլանով նայեինք այս իրադարձություններին, միգուցե մեր հետագա քայլերն ավելի պատասխանատու լինեին: Հայաստանում, օրինակ, մշակութայինից մինչև քաղաքական ու տնտեսական հարթակներ, նաև քաղաքացիական գիտակցության մեջ այս ամենը ստեղծողի ու կրողի հասունությունը չի նկատվում, որը նոր արժեհամակարգ, մոտիվացիաներ կստեղծեր: Բայց կարծես, Ղարաբաղում, այս առումով, դրությունը մի քիչ այլ է. մի տեսակ հերոսական ոգի կա մարդկանց մեջ, երկրի ավելի տաք ընկալում…համաձայն չե՞ք, եթե՝ այո, որո՞նք են դրա հիմքերը:
- Չեմ կարծում, թե այդ տպավորությունը ճիշտ է: Բայց անգամ եթե ճշմարտության հատիկ դրանում կա, ապա դեմ եմ, որ բարձրաձայնվի: Քանի որ Ղարաբաղն ընդամենը հայրենիքի մաս է, ամբողջ չէ: Ինձ հոգեհարազատ է հայ ընդհանրությունը, Հայաստանի ոգեղեն ընկալումը, Տերյանի ասած «հոգևոր Հայաստանը»: Մենք, նաև ղարաբաղյան պատերազմի հաջողություններն ու դրանք կերտողները, բոլորս «հոգևոր Հայաստանի» մեկուկես հազարամյա` Մաշտոցի, Խորենացու սխրանքներից ի վեր, ահա այդ հավաքական ջանքի ծնունդն ենք: Երևի 88-94-ին այնքան ենք «ծախսվել», որ հիմա վերագտնումների մեջ ենք: Ժամանակ կանցնի, հայ իրականությունը կգտնի «քաոսից» ելքը: Ամենակարևորը` ժողովուրդն այլևս հրաշքի սպասում չունի: Ոմանք դա «ապատիա» են անվանում, ես` «որոնման տառապանք»: Որովհետև ժողովուրդն անպտուղ օր չի ունենում: Եթե մոնղոլների տիրապետության տակ Գանձասարի վանք է կառուցվել, «Դատաստանագիրք» գրվել, ի՞նչ «ապատիայի» մասին է խոսքը: Կուտակումների շրջան ենք ապրում, և գալու է արդար Հավատի ժամանակը:
-Դուք երկար տարիներ զբաղվել եք լրագրությամբ, թերթեր եք խմբագրել, անգամ , «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն եք եղել, ասացեք ինձ խնդրեմ, այսօրվա մեր մեդիան կարողանո՞ւմ է արժեհամակարգեր ստեղծել, կազմակերպել հանրությանը: Ես, օրինակ, երբեմն թևաթափ եմ լինում, կասկածում իմ արած գործի օգտակարության վրա, չգիտեմ, օրինակ, թե այս մեր զրույցը որքանով օգտակար կլինի մի երիտասարդ մարդու համար, որ ուզում է լավ ու երջանիկ ապրել, իսկապես չգիտեմ: Ձեր երկարամյա փորձն ի՞նչ է ասում, ինչպե՞ս կարող է մեր մեդիան ավելի արդյունավետ աշխատել, իհարկե, եղած ոչ այնքան նպաստավոր ռեսուրսների շրջանակում: Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ՝ հասարակությո՞ւնն է ստեղծում մեդիա, թե՞ մեդիան՝ հասարակություն: Մի տեսակ հավի ու ձվի պատմությունն է սա հիշեցնում, բայց այնուամենայնիվ…
- Երևի հասարակությունն է խոսքի զավակը, ոչ թե` հակառակը: Ես, առհասարակ, հավակնոտ պատասխանի երկրպագու չեմ, բայց մեր դեպքում հայ իրականությունը շատ ավելի խոսքի խիզախումի, քան` «զհաց մեր հանապազօրյա տուր մեզ»-ի կարիք ունի: Եվ, ցավոք, մենք այդ խոսքը չենք ասում: Գեղարվեստական գրականությունը չի զորում բացել «միջուկը», Հրանտ Մաթևոսյանի ասած` մնացել է 19-րդ դարավերջի Սասնո լեռներում: Մամո՞ւլը: Բայց մի՞թե մենք մամուլ ունենք: Մամուլն ուժ է: Մի «Մշակ» նախապատրաստել է հայ ազատագրական պայքարը, որոշակիորեն կանոնավորել քաղաքական կյանքը: Ազգային երեք կուսակցությունները հայ գրականության, մամուլի «խանձարուրից» են հրապարակ մտել: Ունե՞նք թերթ, որին ամեն աստծո օր սպասում է հավատավոր ընթերցողը: Իմ փրկությունը Հրանտ Մաթևոսյանի «Ես ես եմ»-ն է: Բայց նրա մահվանից արդեն մի 15 տարի է անցել... Ահա պատասխանը:
– Դուք ԼՂՀ պառլամենտում ղեկավարում եք արտաքին հարցերի հանձնաժողովը, ասացեք խնդրեմ, Ղարաբաղի հարցում ո՞րն է բանակցային այն շեմը, որն ըստ Ձեզ, երբեք պետք չէ անցնել, այսինքն՝ խելագարության այն կանխավարկածը, որի տակ հայ դիվանագիտական միտքը չի տեղավորվի երբեք: Մի բան փաստ է, չկարգավորված հակամարտությունը միշտ էլ պատերազմի սպառնալիք է, իսկ պետությունը չի կարող այդ սպառնալիքի ներքո բնականոն զարգանալ, ապրել խաղաղության օրենքներով, որովհետև միայն հակառակորդի սպառազինությունների հիստերիան պարտադրում է ռազմական մեծ ծախսեր, որ խլվում է երկրի սոցիալական պայուսակից:
- Անկեղծ ասած` «խելագարվածության կանխավարկած» պետք է ունենանք: Ոչինչ բացառելի չէ, քանի դեռ ամեն ինչ հստակված չէ: Ժողովուրդն ինքը հավաքական իմաստնությամբ պետք է սահման դնի ցանկությունների և հնարավորությունների միջև և այն որպես պահանջ դնի իշխանությունների սեղանին: Մենք, դժբախտաբար, խուսափում ենք պատասխանատվությունից և ամեն ինչ բարդում իշխանությունների վրա: Ամեն ինչ, բացի` ղարաբաղյան պատերազմի հաջողությունները:
- Չմեկնաբանենք և անցնենք առաջ. վերջերս խոցված ուղղաթիռի պատմությունը, միջազգային հեղինակավոր կառույցների արձագանքը և դրանից բխող առանց զոհերի, փայլուն իրականացված օպերացիան ահագին լուրջ մտորումների տեղիք է տալիս: Հասկանում ենք, որ ահագին մենակ ենք, հասկանում ենք, որ պիտի ավելի զգոն ու կազմակերպված լինենք, բայց հասկանում ենք նաև, որ բավականաչափ խելոք ենք ու կարողացանք ահագին ճկուն ելք գտնել արդեն անելանելի թվացող իրավիճակից, սակայն ինչպես է ստացվում, որ մենք միայն արտակարգ իրավիճակներում ենք լավ կողմնորոշվում, մի տեսակ աղետ կառավարելու շնորհներով ենք կարծես օժտված: Ահա, մեր երկու պետություններում էլ մենք բավականին սուր դեմոգրաֆիական խնդիրներ ունենք, ու եթե, հենց այսօր չգտնենք դրանց լուծման բանալիները, ոչ մի կայազոր ի վիճակի չի լինի երաշխավորել մեր անվտանգությունը թե՛ Ղարաբաղում, և թե՛ Հայաստանում: Ինչո՞ւ է այդ տուն կառուցելու կամ վերակառուցելու գաղափարն ինձ այդպես ոգևորել, որովհետև իմ կարծիքով, ելքերից մեկը սա է ու էլի հազարավոր այդպիսի ելքեր կան, չէ՞:
- Հայաստանը միշտ էլ դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցել է: Խորհրդային շրջանը բացառություն էր, երբ 50-60 տարում 800 000-ից հասանք մոտ 4 միլիոնի: Բայց խորհրդային տարիներին էլ լեռնային գյուղերը դատարկվում էին: Դեմոգրաֆիական այդ «բումի» համար պարտական ենք նաև Ադրբեջանի «եղբայրական օգնությանը», Հայաստանում քաղաքներ կան` բնակչության մեծ մասը նախկին կիրովաբադցի է, դաշքեսանցի, շամքորեցի ... 20-30 տարի ապրելով Հայաստանում, այդ մարդիկ, թույլ տվեք ասել, հայաստանցի չեն դարձել, Հայաստանը նրանց հայրենիք չի դարձել: Արտագաղթողների մեծ մասը նախկին արդյունաբերական քաղաքներից է` Հրազդանից, Աբովյանից, Չարենցավանից, Բյուրեղավանից: Չեմ ընդհանրացնում, քավ լիցի, վերագրումներ չեմ անում, բայց դա այդպես է: Իսկ անվտանգության առումով, կարծում եմ, քանակին հակադրելի է որակը: Թեև կա մի սահման, երբ քանակը դառնում է որակ, բայց հուսանք, որ մինչ այդ խնդրի կարգավորման կհասնենք, և երկիրը կսկսի լիաթոք շնչել:
– Դուք նաև հրաշալի ստեղծագործությունների հեղինակ եք, գրականագետ Սերգեյ Սարինյանի մասին գրված Ձեր գրաքննադատությունն ուղղակի փայլուն էր, իսկ երբ կարդացի բանաստեղծ Վարդան Հակոբյանի մասին գրված Ձեր մի միտքը, երկար մտածում էի, ասել էիք .«Փոքր Մհերի հայտնության տեսիլքի անտի-թեզն, ըստ երևույթին, պիտի հասկանալ այնպես, որ մեր ազգային առասպելի հերոսներին ասացողն է բանտել` Արտավազդ թագավորին` Մասսյաց անձավներում, Արշակին` Խուժիստանի Անհուշ բերդում, Փոքր Մհերին` Ագռավաքարում, և գրականությունը պետք է նրանց ազատի կապանքներից` ինչպես որ Բայիլի բանտում Դադունց Արմենն է բանաստեղծել. «Ես քաղաքականության հետ գործ չունեմ, տեսածս եմ ասում»: Քաղաքականությունը բնավ էլ բանաստեղծություն չէ, բայց ճշմարիտ բանաստեղծությունը երկնքից իջնող բան է և երկրի վրա այն ստեղծում է երբեմն այնպիսի նախանշաններ, որ ոչ մի քաղաքականություն չի կարող այդքան գործուն լինել: Միգուցե հայրենիքն էլ միայն գիտակցությամբ հասկանալիք բան չէ, նրա ընկալման համար ենթագիտակցական այլ էներգիա է պետք, համաձայն չե՞ք:
- Համաձայն եմ: Օրինակ, Տերյանի ձևակերպումը` Օ~, հայրենիք, դառն ու անուշ...:Ես այդ ընկալման նվիրյալ եմ ինձ համարում` թե հաղթանակների, թե ձախողումների ու դժվարին վերագտնումների տերը պիտի լինես: Ես մի «աշխատություն» եմ գրել` «Հոգևոր Հայաստանի գաղափարաբանությունը և արդիականության մարտահրավերները», որ պիտի հանդգնեմ ներկայացնել ոչ այնքան գիտական շրջանակների, որքան` հանրության դատին: Այնտեղ զուգահեռներ եմ անցկացրել անցյալի և ներկայի միջև: Տարբերություններն ահռելի են: Մենք այսօր շատ հասուն ժողովուրդ ենք, կանգնած ենք պրագմատիկ դառնալու ճանապարհին: Եվ մեր ենթագիտակցությունը հաճախ ըմբոստանում է դրա դեմ: Բայց 21-րդ դարում չի կարելի Վարդան Մամիկոնյանի նման տանել հայ ազնվականության ծաղիկը մսխել: Եվ ես զարհուրում եմ, երբ ասում են` «Արցախն Ավարայր է», որովհետև դրանից Եղիշե ունենալու վախ եմ ապրում` ողբասացության վախ, եթե շատ մեղմ ասեմ:
- Ձեր գրախոսականներից մեկում համարյա բանաձևել եք, թե հողը սոսկական տարածքից ինչպես է դառնում հայրենիք, ասելով ՝ թե դա կարող է անել միայն մարդու սերը. փաստորեն մարդու սիրո պակասը կա այսօր ամենից շատ, սոցիալական այս քաոսին, երևի, էլ չենք դիմանում, չարանում ենք, հա՞…բայց Վարդան Հակոբյանի տողը նորից եկավ.«Ետևից գնացողի ետևից մի գնա, գրողը տանի ես քեզ սիրում եմ, Ղարաբաղ»:
- Այո՛: Ամեն խոսք բացահայտվելու և բացահայտելու փորձ է: Պետք է հրճվել, եթե միմյանց բացահայտելու, իրար առջև բացվելու հետ կարողանում ենք նաև Հայրենիքի ընկալում պարզել: Այս հարցադրումներից ես այդ հրճվանքն ունեցա: Քանի որ Վարդան Հակոբյանի տողն ես մեջբերել, հիշեցնեմ, որ նա Փոքր Մհերի հայտնությունը տեսնում է... Մատենադարանի դռներից: Այդպես է, մեր «կոդը» հայ մշակույթից է, նաև` ռազմականը: Դասականի մոտ հիշո՞ւմ ես, հայ ռազմիկները գնում-ոչնչացնում են պարսից փղերի ռազմաջոկը: Մնում են ահռելի ծանրության տակ, զոհվում, բայց թշնամուն զրկում են ամենահիմնական առավելությունից: Նույնը չե՞ն ուղղաթիռի անձնակազմի անդամներին տարհանած հետախույզները: Կարող էին, չէ՞ ծուղակն ընկնել ու գիտեին: Բայց գնացել են, որովհետև այդպես է «թելադրում կոդը»...
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 20:36 • 07/05 Կամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ Առաքելյան Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Քաղաքականություն 20:29 • 07/05 Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Նա նշեց, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին «այլ կերպ անելու շանս չի մնացել, անվտանգության այնպիսի ռիսկեր են ստեղծվել, որ անհնար է այլ միջոցներով պատասխանել»։
-
Իրադարձային 21:11 • 07/05 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը Նրանք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանի հուզող տագնապների հաղթահարման գծով»։
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Քաղաքականություն 13:30 • 07/05 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան (տեսանյութ) Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
19:24 • 08.05.24 ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Տնտեսություն
-
13:56 • 08.05.24 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
-
13:52 • 08.05.24 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը