Ստեղծվել է սոցիալական ցանց մորուքով տղամարդկանց և նրանց սիրահարների համար

Բրիտանացի ծրագրավորողների կողմից ստեղծվել է նոր սոցիալական ցանց՝ Bristlr անվանումով, որի նպատակն է` համախմբել մորուքավոր տղամարդկանց և նրանց կին երկրպագուներին: Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ սոցցանցը նախատեսված է միմյանց «գտնելու» համար՝ իբրև ծանոթությունների կայք:
Bristlr ստեղծողները պնդում են, թե սա հենց այնպիսի սոցիալական ցանց է, որտեղ մարդիկ շփվում են միայն նրանց հետ, ում հետ իսկապես ուզում են շփվել:
Այստեղ օգտատերերին անձնական բնույթի միայն մեկ հարց է տրվում՝ արդյո՞ք մորուք ունեք: Իսկ կանանց՝ ի՞նչ տիպի մորուքով տղամարդկանց եք հավանում: Կայքում նաև մորուքավոր տղամարդկանց ռեյթինգ է անցկացվելու:
Առայժմ նոր «մորուքավորների Facebook»-ը ամենամեծ ժողովրդականությունը վայելում է կանադացիների շրջանում:









