2,4 մլն like. Քիմ Քարդաշյանի ամուսնական համբույրի լուսանկարը դարձել է ամենահավանվածը Instagram-ում
France 24-ը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնական համբույրի լուսանկարը դարձել այս տարվա ամենահավանվածը Instagram-ում:
Givenchy-ի զգեստով Քիմի ու նրա ամուսին Քանյե Ուեսթի ամուսնական համբույրի լուսանկարը 2.4 մլն like-ի է արժանացել:
Աղբյուրը նշում է, որ Քիմի բաց հետույքով երկու լուսանկարն էլ ընդհանուր 1.49 մլն like են հավաքել:
Հավանությունների թվով երկրորդը Ջասթին Բիբերի և նրա նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի սև-սպիտակ լուսանկարն է:
Երրորդ տեղում է երգչուհի Արիանա Գրանդեն՝ Մայլի Սայրուսին համբուրելու լուսանկարով. 1.84 մլն like:
Բիբերը, Քարդաշյանը, Գրանդեն ու Գոմեսը Instagram-ի ամենաշատ հետևորդներ ունեցող աստղերն են:










