Մեգան Ֆոքսն ամուսնու հետ վթարի է ենթարկվել
Դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա ամուսինը՝ դերասան Բրայան Օսթին Գրինը, վթարի են ենթարկվել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Վթարի պատճառը եղել է մեկ այլ մեքենայի անսթափ վարորդը, հայտնում է Los Angeles Times-ը։
Ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի երեկոյան Լոս Անջելեսում։ Ըստ տեղեկությունների՝ Range Rover ջիփին, որում եղել են դերասանները, բախվել է Mini Cooper-ը, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Բախման հետևանքով վնասվել են ջիփի անիվները։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Վթարի մեղավոր 35-ամյա Ւգնասիո Դեմարիան ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Սակայն ազատ է արձակվել 30.000 դոլար գրավի դիմաց։ Նրա դատը կկայանա 2015թ. հունվարի 5-ին։










