Ռուսաստանցի կին տիեզերագնացը տիեզերքում տոնածառ է զարդարել
Ռուսաստանցի տիեզերագնաց Ելենա Սերովան տոնածառ է զարդարել Միջազգային տիեզերակայանում, հայտնում է Russia Today-ը:
Այս մասին հայտնել է Սերովայի ամերիկացի գործընկերը ՆԱՍԱ-ից՝ Թերի Վըրթս-ը՝ Twitter-ում համապատասխան լուսանկար հրապարակելով: Դրան կից Վըրթսը, որ թիմի ղեկավարն է, նշել է, թե դա մի բան է, որով զբաղված են շատերը Երկրի վրա:
Հայտնի է, որ միջազգային թիմի տիեզերագնացները առհասարակ տիեզերակայանին տոնական տեսք են հաղորդել՝ ամանորյա զարդարանք ապահովելով:











