Դիվերսիան Ադրբեջանի էությունն է. Դավիթ Բաբայան

17:48 • 08.12.14

Դիվերսիան Ադրբեջանի էությունն է: Այս մասին Tert.am-ին ասաց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում այսօր տեղի ունեցած միջադեպին: 

«Հակառակորդը հետ է շպրտվել: Ունի նաև կորուստներ»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե դեռևս հստակ չեն կարող ասել, թե քանի զոհ ունի հակառակորդը:


«Ամեն ինչ ի մի է բերվում, որպեսզի ավելի հստակ լինի»,- տեղեկացրեց Բաբայանը:

Tert.am–ի տեղեկություններով՝ հակառակորդն ունի 5-7 զոհ, իսկ հայկական կողմն ունի վիրավորներ: