Հայտնի են դարձել Time-ի «Տարվա մարդ» կոչման վերջնական հավակնորդները
Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդների «կարճ ցուցակը», որը որոշվել է ինտերնետ-քվեարկությամբ:
Վերջնական հավակնորդների թվում են հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Կան նաև «կոլեկտիվ» հավակնորդներ, ինչպիսիք են ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի ցուցարարները և Էբոլայի դեմ պայքարող բժիշկների թիմը:
Time-ի Տարվա մարդը հայտնի կդառնա դեկտեմբերի 10-ին` հանդեսի խմբագրության որոշմամբ: Իսկ մինչ այդ The Independent-ը նկատում է, որ սա միակ դեպքն է, երբ ամերիկացի երգչուհին և Ռուսաստանի նախագահը հայտնվում են «կողք-կողքի»:









