Ճապոնիայում Անջելինա Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել արգելել նրա ֆիլմի ցուցադրումը

23:57 • 09.12.14
Ճապոնիայում  Անջելինա Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել արգելել նրա ֆիլմի ցուցադրումը

Պատմական փաստերի տարածման ճապոնական ազգային հանրության ակտիվիստները Անջելինա   Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Telegraph-ին հղումով, ճապոնացիների մոտ վրդովմունք են առաջացրել Ջոլիի՝ Երկրորդ աշխարհամարտի մասին «Աննկունը» ֆիլմի որոշ  տեսարաններ: Տեղի ազգայնականների կարծիքով` ֆիլմում նկարահանված` ճապոնացի զինվորիների  ծաղրանքը ամերիկացի ռազմագերիների նկատմամբ հիմնված է  բացառապես ռասայական նախապաշարմունքների վրա և իրականության հետ ոչ մի կապ չունեն:

 

 Ակտիվիստները խնդրագիր են կազմել Change.org կայքում` պահանջելով արգելել ֆիլմի ցուցադրումը Ճապոնիայում, իսկ գլխավոր դերերից մեկի մարմնավորողին` դերասան ու երաժիշտ Միյավիին, երկրում հայտարարել «պերսոնա նոն-գրատա»: Փաստաթուղթն արդեն 8000 մարդ է ստորագրել:

 

 

 

В Японии Анджелину Джоли обвинили в расизме и требуют запретить ее фильм