Հաքերները համացանցում տարածել են Ջուլյա Ռոբերթսի և Բրեդ Փիթի հեռախոսահամարները

Հյուսիսկորեացի հաքերները համացանցում տարածել են սիրված հոլիվուդյան դերասաններ Ջուլյա Ռոբերթսի և Բրեդ Փիթի հեռախոսահամարները, ինչը, անշուշտ, մեծ անհարմարություններ կպատճառի աստղերին, հայտնում է The Telegraph-ը:
Բացի այդ, նրանք որոշ տվյալներ են հրապարակել դերասան Թոմ Հենքսի վերաբերյալ, ինչպես նաև տարածել են այն ծածկանունները, որոնցով հոլիվուդյան աստղերը, մասնավորապես՝ Դենիել Քրեյգը, Նատալի Պորտմանն ու Թոբի Մքգուայերը գրանցվում են հյուրանոցներում:
Հայտնի է, որ հաքերները պատկանում են «Խաղաղության պահապաններ» խմբին, որը կանգնած է Sony Pictures Entertainment-ի նկատմամբ վերջերս կատարված հաքերային հարձակման հետևում:








