Անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Արամ Մանուկյանին

21:10 • 11.12.14

Tert.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք հարձակվել են Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի վրա և  նրան ծեծի ենթարկել:

 

Դեպքը տեղի է ունեցել Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է Արամ Մանուկյանը: Ոստիկանները գտնվում են դեպքի վայրում:


Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանությունից հաստատեցին, որ կա ահազանգ:
«Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»,-հաղորդեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: