Առողջ քունն օգնում է նիհարել. գիտնականներ
Եվրոպացի գիտնականների թիմն ապացուցել է, որ որքան քիչ է մարդ քնում, այնքան շատ է նա ուտում օրվա ընթացքում: Մասնավորապես շվեդական Ուպսալայի համալսարանի մասնագետները պարզել են, որ գիշերվա ոչ լիարժեք քնի պատճառով մարդու մոտ ավելանում է սննդի նկատմամբ պահանջարկը:
Ինչպես նշում է kp.ru-ն, ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ վատ քնած մարդը 40%-ով ավելի շատ կալորիաներ է օգտագործում, քան նրա օրգանիզմին անհրաժեշտ է:
Գիշերվա վատ քունը նպաստում է սովի հորմոնի սխալ առաջացմանը. արդյունքում հագեցված լինելու մասին ազդակն ուղեղին է հասնում ուշացումով:
Իսկ եթե մարդը լիարժեք քնել է 1 շաբաթ շարունակ, ուրեմն նրան հաջողվել է ակտիվացնել օրգանիզմում ավելորդ ճարպերի այրման գործընթացը, որը տեղի է ունենում խորը քնի ժամանակ:
Աղբյուրը նշում է, որ քնած ժամանակ արդյունավետ նիհարելու համար հարկավոր է հետևել այս 5 պարզ քայլին.
1. Փորձեք ամեն օր պառկել քնելու նույն ժամին և քնել 7-7.5 ժամ:
2. Քնելուց 4 ժամ առաջ խուսափեք ալկոհոլի ընդունումից և ծխախոտի օգտագործումից, քանի որ դա գրգռում է նյարդային համակարգը:
3. Քնելուց մի քանի ժամ առաջ խուսափեք կոֆեին պարունակող մթերք (օրինակ` շոկոլադ, Կոկա-Կոլա) ընդունելուց:
4. Գիշերային ժամերին մի կերեք դժվարամարս, կծու կամ շատ քաղցր ուտելիք: Աշխատեք օգտագործել ամինաթթուներ պարունակող սնունդ:
5. Կանոնավոր կերպով զբաղվեք մարմնամարզությամբ, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Իսկ երեկոյան նախընտրելի է զբաղվել լողով, թեթև աէրոբիկայով:










