Թաիլանդի արքայադուստրը հրաժարվել է գահից

10:02 • 13.12.14

Թաիլանդի արքայադուստր Սրիրասմին, ով կարող էր դառնալ երկրի հաջորդ թագուհին, ինքնակամ հրաժարվել է գահից, հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով թագավորական պալատին:

 

Նշվում է, որ արքայադստեր որոշմանը նախորդել է նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն սկանդալը:

 

Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթն արդեն բավարարել է արքայադստեր ցանկությունը, որը վերաբերում է գահից հրաժարվելուն:

 

Աղբյուրը հավելում է, որ 87-ամյա թագավորի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է: Դեկտեմբերի 5-ին Թաիլանդում նշվել է նրա ծննդյան տոնը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չի կարողացել ելույթ ունենալ ժողովրդի առաջ: