Քիմ Քարդաշյանը համաձայնել է 1 մլն դոլարով երեկո անցկացնել արաբ արքայազնի հետ. մամուլ

22:25 • 15.12.14

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է մեկ մլն ԱՄՆ դոլար հոնորարով մասնակցել արաբ արքայազններից մեկի խնջույքին: Այս մասին հայտնում է Arabian Business-ը: Մամուլի պնդմամբ՝ Քարդաշյանը Սաուդյան Արաբիա կժամանի հունվարին:

 

Օրեր առաջ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը Քարդաշյանին հրավիրել էր իր խնջույքին՝ հատուկ հյուրի կարգավիճակով:

 

Չնայած արքայազնի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է դարձել, թե նա կոնկրետ ինչպես է առաջարկություն արել Քարդաշյանին: Նա, ըստ մամուլի, Instagram-ում Քիմի բիկինիով լուսանկարի տակ համապատասխան մեկնաբանություն-հրավեր էր թողել:

 

Արաբական մամուլը նշում է, որ Քիմը մինչ այդ հաճախակի էր լինում Դուբայում, նույնիսկ հատուկ արաբական ոճով ֆոտոսեսիա է արել:

 

Իսկ անցած տարի նա համաձայնել էր 500,000 դոլարով Վիեննայի պարահանդեսում ընկերակցել ավստրիացի  81-ամյա միլիարդատեր Ռիխարդ Լունգերին: