Ժամանակի կատարյալ զգացողություն. ԱՄՆ-ում 2 երեխա ծնվել է ժամը 10:11-ին՝ 12.13.14-ին
ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած 2 նորածիններ կարող են պարծենալ ժամանակի կատարյալ զգացողություն ունենալու համար: Ինչպես նշում է alarabiya.net-ը, փոքրիկները ծնվել են ժամը 10:11-ին՝ 12.13.14 ամսաթվին:
Երեխաներից մեկը` Հեյզել Գրեյսը, ով կշռում է 3.5 կգ, ծնվել է Քլիվլենդում: Նրա ընտանիքի անդամներն անչափ ոգևորված են այն փաստով, որ իրենց փոքրիկը ծնվել է նման «ճիշտ» պահի: Նրանց կարծիքով՝ սա նշան է այն բանի, որ Հեյզելն ամբողջ կյանքում հաջողակ է լինելու:
Մինչդեռ ճիշտ պահը «բռնացրած» մյուս փոքրիկը` Քուինսի Քեսլերը, լույս աշխարհ է եկել Մոնտանայում: Նա ևս կշռում է 3.5 կգ:










