Բենջամին Ֆրանկլինից քաշվածները կամ Օբաման, Պուտինն ու մրգավաճառ Ժորան
Իմ գործընկերները ձեզ մանրամասն պատմում են, թե ինչ բանի է Օբաման կամ ասենք՝ Պուտինը ֆինանսական նոր դեպրեսիայի ժամին, երբ դոլարը սկսեց իր գլխից բարձր, հիստերիկ թռիչքներ գործել աշխարհին գցելով հիմար դրության մեջ. բա Նար-Դոս փողոցի մրգավաճառ Ժորա՞ն, որի ձեռքին հաշված վայրկյաններում հալվեց 10-ը ճռճռան հարյուր դոլարանոց ու հիմա մարդու վերջին հույսն այն է, որ Պուտինը «մզզացնի» Օբամային, ու այդ արանքում մեր Ժորայի գործերը մի հրաշքով լավանան։ Որովհետև ֆինանսական ծանր կորուստներից հետո նա երդվել է՝ մի ասեղ անգամ չծախել մինչև մեծ բորսաներից չճշտի, թե այդ պահին ինչ արժե պղնձի փութը։
-Խնձորն ի՞նչ արժե։
-Տո, եսիմ է, 1000 դրամ էլ ասեմ, մեկ ա, ես բանկրոտ եմ արդեն, չեմ էլ ուզում ծախեմ։ Ճիշտը չծախելն ա։ Հենա նայի, էս խանութը փակել, տուն ա գնացել. շունն էլ էս դրամի ձեռից հաց չի ուտի, էլ վրան հալ չկա։
-Հա, ժամ-ժամ արժեզրկվում է, բայց որ խնձորդ պահեցիր, ի՞նչ օգուտ, կփչանա ախր։
-Չեմ ջոկում արդեն, տնեցիներին ասի, գնացեք թերթ-մերթ առեք, կարդանք, տեսնենք՝ էս ի՞նչ խաղ ա։ Էշ մարդ, էշ, ասի՝ Նոր տարի ա, գնամ բանկից մի քիչ վարկ վերցնեմ, որ կարգին առևտուր անեմ, էն էլ Օբաման ու Պուտինը ձեն ձենի տված Ժորային սենց կզցրին։
- Վարկդ դոլարո՞վ ես վերցրել։
-Տո բա ինչ եմ արել, բերանով ես ասում՝ 1000 դոլար, էս կոտրված ձեռով վերցրի։ Ասա, ա՛յ ախմախ, վերցրիր, վերցրիր, գոնե կեսը պահեիր, խի՞ տարար էդ գյոզալ փողը սաղ խուրդեցիր. ճռճռան տասը հատ հարյուրանոց էին է տվել, տասը հատ, իսկ էսօր սև աղվես ա դառել դոլարը, սաղ քաղաքը ման գաս՝ չես ճարի։ Ես իմ տունն էս ձեռով քանդեցի. հիմա եթե աշխարհը Պուտինին թողնի, որ ինքը նավթի ու գազի գները բարձրացնի, ես կփրկվեմ, ստեղ հլը Չինաստանի հարց էլ ա բարձրանում։ Դեռ հարց ա, չինացիք ռուսի հետ հալալ ախպեր են, թե՞ ամերիկացիների պես՝ քյալագյոզ։ Էսօր թերթում գրած էր, որ հենց իրանք են իրանց դոլարով սաղին խառնում, մեջը ո՞վ ա տուժում՝ Ժորան։
-Ժորա ջան, ախր Պուտինի ու Օբամայի պատճառով էսքան խնձորդ հո չե՞ս փչացնի։ Ծախի, որ գոնե ավելի մեծ վնաս չտաս քեզ։
-Քուր ջան, մինչև դրանց խաղը չջոկես, իմաստ չունի սա ծախելը։ Թերթում կարդացի, որ Պուտինը հրաման ա տվել, որ ռուբլին շուտ շողուլի բերեն, ասել ա՝ գնացե՛ք, մտածե՛ք, ձեզ մինչև էգուց ժամանակ եմ տալիս։ Խի էս գյոզալ խնձորը մի օրում կփչանա՞։
-Ա՛յ սիրելիս, ախր դու Պուտինի ու ռուբլու հետ ի՞նչ գործ ունես, հաշվի, թե քանիսով ես մանրել դոլարդ, ինչքան մեջը տուժել ես, խնձորիդ գնի վրա դիր, ծախի։
-Էդ մտածել եմ, էդ էլ ա սխալ։ Առավոտից թռնում ա անտերը։ Հիմա եթե կեսօրին մի կիլո էլ ծախեի, էլի տակ էի տալու։ Բա էս ռադիոն խի՞ ա ստեղ դրած, շուռ եմ տալիս սաղ տեղերը՝ Ռուսաստանը լսում եմ, Ազատության ձայնը լսում եմ, որ սաղ իմանամ, տեսնեմ՝ էս զուլումից ոնց գլուխս պրծացնեմ։ Սպասում եմ, որ ռուսներն էդ դոլարին էնքան նեղեն, որ սատկի, պրծնենք։ Էն 100 դոլարի վրի մարդը, որ կա է, դրա անունն ի՞նչ էր, էն չաղ-չաղ, կնկա մազերով...
- Բենջամին Ֆրանկլին։ Բայց դու նրա մասին վատ բան մի ասա. նա 10-ը տարեկանից մոմ է սարքել ու վաճառել, որ իրենց 17 հոգանոց ընտանիքը սովից չմեռնի։ Էն խելոք միտքը որ կա՝ ժամանակը ոսկի է, ինքն է հորինել։ Հիմա մեր Չարենցը, Իսահակյանը կամ Սարյանը հո վատ տղերք չեն եղել...
-Դրանք հիմա սաղ իմ աչքի գրողն են դառել, դե հիմա 50 հատ Չարենց տար, տես մի հատ էն Ֆրանկլինից կտա՞ն։ Սատանեն ասում ա՝ Ժորա, էս սաղ մրգերդ վերցրու, տար լցրու մի ղազան ու արաղ քաշի սրանից։ Արաղն ամենալավ վալյուտան ա, դեմն էլ՝ նոր տարի, ի՞նչ կասես։
-Չէ, մինչև նոր տարի չես հասցնի, հետո էլ էս լավ խնձորից, մանդարինից ի՞նչ օղի, ափսոս չի՞։
-Բա ինչ անեմ, ձեռիցս գնում ա։ Տեսնես էդ տուտուց վրացիք հիմա ի՞նչ բանի են, դրանց լարին էլ ա հեսա քռչ դառնալու, թող չուրախանան, էս տարի դրանք էլ են կատաղել, իրանց գերբը էս մանդարինն ա, առաջ շան մսի գնով ծախում էին, հիմա 400 դրամով չես ճարի։ Հենա, նայի պեսոկը ոնց են կրում տանում, տեսա՞ր, էս մի խանութը մի մարդուն 5 կիլոյից ավել էլ չի տալիս, գինն էլ արդեն թռցրել ա 500։ Ստեղ ծախում, ընդեղ դոլար են սարքում, հեսա սաղ կծախծխեն կթռնեն ստեղից։ Էլի քաշվողը ժորան ա, հո իրանք չեն։
-Ա՛յ Ժորա ջան, ինչ լինում է, էս հասարակ ժողովրդին է լինում, հենց մեր տխրությունն ու լացն է փող դառնում նրանց ձեռքին։
-Սպասի..լսո՞ւմ ես ռադիոն ինչ ա ասում...ասում ա՝ Ամերիկան զորքերը հանում ա Աֆղանստանից և Իրաքից, Օբաման ա հայտարարել։ Լսեցի՞ր...ասում ա 180 հազար զինվորից կմնա 15 հազարը:
-Դա քո խնձորի՞ն է, քեզ ինչ օգուտ կտա, ա՛յ Ժորա ջան։
-Այ տենց քնե՜լ ենք ուղտի ականջում, որ էս օրն ենք ընկել։ Աշխարհի տերն ինքն ա էսօր, իրանից ա կախված, թե Ժորան էս խնձորը ոնց կառնի։ Նա դուրս ա գալիս Աֆղանստանից, որովհետև հիմա նրա ուշքնումիտքը ռուսն ա, թուրքին ու վրացուն էլ քսի ա տալիս մեզ վրա։ Էս խաղերը մինչև չհասկանաս, ո՞նց կարաս բիզնեսդ անես, դաժե մի լուցկի չես կարա ծախես։ Իսկ հլա արի ներսը նայի, թե ես ինչքան ապրանքի հետ եմ տալիս, առնում։ Լսո՞ւմ ես, ռադիոն ինչ ա ասում, կանֆետն էլ կանգնացրին, գիտեի, չէ՞, որ ես ճիշտ եմ, հենա լսի, ասում ա՝ չեն ծախում էլ։ Քթի ծակ ա է, քթի ծակ։ Կնկաս զանգեմ ասեմ՝ նոր տարվա թխվածքը մոռացի, ձուն ու կարագը հենա էլի պրիժոկ արին, լսո՞ւմ ես, ասում ա, չէ, հո ռադիոն էլ սուտ չի ասի։ Էս ընդդիմության ձենը չի լսվում, աչքիս սրանք էլ ընկած են իրանց փողերի ետևից։ Ասա ա՛յ Ժորա, քոնը մի հազար դոլարի ապրանք ա, սենց կապտել ես, բա էն օլիգարխներն ինչ ասեն, որ միլիոններ կարան կորցնեն էս խաղերից։
-Օլիգարխներին էս ուժեղ քամիները ոչ միայն վնաս չի, այլ՝ օգուտ է։ Նրանք իրենց մեծ փողերը հենց մեծ տատանումների ժամանակ են աշխատում ։
-Հա, էդ ես գիտեմ, էն որ ռուբլին դրամ դառավ ու մեր սաղ փողերը կասսայում հեչ դառան, դրանք հենց էդ ժամանակ իրանց խաղերը տվեցին ու հարստացան։ Արի գնանք մեր տուն, հորս ու մորս գրքույկները ցույց տամ, 30 հազար վարի գնաց։ Էն 90 թվերին, հիշում ես, ինչ եղավ։ Ես շինարարության վրա էի աշխատում էդ ժամանակ. կնկանս ասի, էսի մի քիչ փողոտ գործ ա, էս մի ամիսը միս բան դիր պերերիվիս, որ տղերքը իրանցը բացեն, ես չամաչեմ։ Էս կնիկս էլ մի ամիս մենակ կատլետով ա ինձ ճամփու դնում։ Այ մարդ, ամիսը պրծավ, փողս տվին, ասի ձեռս դատարկ չմտնեմ տուն, խանութ գնամ բան-ման առնեմ։ Մտնեմ տեսնեմ ի՜նչ՝ ռոճիկս մի տուփ ձու ա ընդամենը։ Ամոթով դատարկ տուն մտա, կնկաս եմ պատմում գլխիս եկածը, մեկ էլ սա տանի, բերի ինչ ասի՝ ասում ա քո տեղը մի հավ պահեի, ավելի լավ չէ՞ր, ձուն ձու կտար, միսը-միս։ Այ, էս օրն ենք հեսա ընկնելու մենք...
-Լավ, էլ մի վախեցրու, մի բռի չափ տեղ է Հայաստանը, մի քիչ դոլար կուտացնեն շուկային, դրամն արագ կբարձրանա։
- Հայաստանն իսկի մի սեփական կատու չունի արդեն, ոնց կբարձրանա։ Հենա, թերթը վերցրու կարդա, գրում ա, որ, ալյուրն ինչ ա, էլի դրսերից եմ բերում։ Իսկ ալյուրից սաղ բաները կախված ա։ Դրա համար եմ ասում, որ էս միրգը պիտի հիմա տուն գնա։ Էրեկ սաղ օրը էս ցուրտն ինձ կտրեց, բայց 10 կիլո բան էլ չծախեցի, էսօր տեսնո՞ւմ ես՝ ինձ ուտում են, սաղ արդեն գլխի են ընկել, որ ապրանքն ա մնում, փողը՝ջուր ա։ Մեկ էլ գիտես ինչ եմ մտածում՝ էս ապրանքս չառնե՞մ, մի տեղով թռնե՞մ։
-Ո՞ւր։
-Դե ես շատ եմ իմանում՝ շոր-մորի հետ փոխեմ՝ թռնեմ Վրաստան, Ռուսաստան, ծախեմ։ Բա մի բան չարեցի, տնով տեղով կորած եմ։ Կնիկս էլ կանացի գծով հիվանդ ա, դեղ-մեղ եմ առնում թանկուկրակ, երեք երեխան վզիս, սաղ իմ ձեռին են նայում, բա ի՞նչ անեմ։
-Եթե ինձ ես հարցնում, հանկարծ էդպիսի բան չանես, էդ էն արաղ քաշելուց ավելի վատ պլան ա, արի ինձ լսի, մի քիչ թանկացրու գները, ծախի։ Կուզե՞ս երկուսով հաշվենք ամեն մեկի վրա ինչքան ավելացնենք, որ փողդ դուրս գա։
-Է, հաշվել եմ, պիտի ուրեմն էս խնձորը 700 դնեմ, որ փրկվեմ, էդ էլ կգան կթքեն երեսիս, բոլորը ինձ ճանաչում են, ամեն օր առևտուր են արել ինձնից։ Սպասի. լսի մի հատ, մոտ արի մի քիչ, դե լսի, տես ինչ ա ասում՝ Իրանը ոտը դրեց գազին, վերջ ։ Հեսա նավթը կլցնի Ռուսաստան՝ Օբամայի, մեկ էլ էն Ֆրանկլինի հերը կանիծի։ Տղերք գազ տվեք...բա, Ամերիկան հո միշտ սաղ աշխարհին եզի պես չի լծելու, պիտի սաղ ատամ ցույց տան դրանց։ Ամեն ինչ նավթից ա կախված, նավթի գինը պիտի իմանաս, որ մնացած բաները խաղերը հասկանաս։
-Ասենք մի ասեղ ծախելու խաթեր, պիտի բիրժաներից պղնձի գինը ճշտես, հա՞։
-Բա գիտես առևտուրը էդքան հեշտ գո՞րծ ա, պիտի աշխարհի անցուդարձն իմանաս. էս միրգը, էս բանանը հո Նար-Դոս փողոցի վրա՞ չի աճել։ Ճանապարհ է կտրել, չէ, իսկ ճանապարհն արդեն քաղաքականություն է։ Աշխարհն էսօր ուտելու կռիվ ա ընկել, էն ռեխը մեծ երկրներն էլ ուզում են մնացածին կուլ տան, որ ապրեն։ Մերոնք էլ մեզ են կուլ տալիս, հիմա դոլարն էլ ա իրանց ձեռը դրամն էլ՝ հա՛մ պոպոքը, հա՛մ չաքուչը, ուզեն՝ կջարդեն կուտեն, ուզեն՝ նենց կանեն, որ մենք էլ մի քիչ ուտենք, բայց բրախած ենք լրիվ, մեր մասին մտածող չկա։ Հիմա պետությունը որտեղ է, որ գնամ ասեմ՝ ա՛յ պետություն, էս բանկն ինձ խաբել է։ Մի լիրբ կնիկ էր, երեսին ժպտալով գործերն արեց, էսօր գնացել, ասում եմ՝ իմ տված 10 հատ հարյուրանոցի մեկը գոնե ինձ ծախի, իսկի երեսիս էլ չի նայում։ Ժորա, Ժորա, գետինը մտնես դու, որ էս ղալաթն արեցիր։ Ախր տուն բերեցի, փռեցի սեղանին, հիմա նայում եմ էն մարդու, էն Ֆրակլինի աղվես աչքերին, քաչալ գլխին ու մտքիս մեջ ասում եմ՝ Ժորա, Ժորա դու էլ դոլարատեր դառար, բա սրա համար ա էսքան կռիվ աշխարհի վրա։ Էդ փողը դրի ջեբս ու ասի՝ հեսա գնում եմ մի հատ սաղ իմ ծանոթ տեղերը ման գամ, տեսնեմ ես էլի Ժորա՞ն եմ, թե՞ ուրիշ մարդ դառա։
-Դե հենա էդ փողը կարգին էլ օգնել է քեզ, էլ ի՞նչ ես ուզում, քեզ լավ տնտղել, ճանաչել ես։
-Մենակ ինձ չէ է, էն Օբամային, Պուտինին, սաղին ճանաչեցի։ Մեր էս օլիգարխներին էլ հետը։ Թազա հարյուրանոցները ջեբս խանութ եմ մտնում, մտքիս մեջ ասում եմ՝ Ժորա ջան, դե աշխարհ փող կա մոտդ, հիմա հասկացի՝ սիրտդ ինչ ա ուզում՝ առ կեր։ Նայում եմ, արա... Էս ինչ կրակ ա, ոչ մի բան էլ չեմ ուզում։ Հետո ասի, երևի մենակ չեմ ղմշում մի բան առնեմ, գնամ մի ընկեր գտնեմ, միասին մի բաժակ բան խմենք։ Դես ման եկա, դեն ման եկա, ասի իմ ամենալավ ընկերը Արտոն ա, գնամ իրան բռնեմ։ Այ մարդ, էս Արտոյին առել, տարել եմ խանութ, էն ամենալավ սուպերմարկետն եմ տարել, ասում եմ, Արտո ջան, սիրտդ ի՞նչ ա ուզում, դու իմ ամենալավ ընկերն ես, ասա, առնեմ, գնանք մի մարդավարի, տղամարդավարի քեֆ անենք իրար հետ, աշխարհը մեռնել կա։ Էս Արտոս էլ թե՝ ես բան չեմ ուզում, էրեխի, հիվանդ կնկա տեր ես, արաղը դու առ, ես էլ՝մի կտոր կալբաս, գնանք մի բաժակ բան խմենք, պրծնենք։ Ջղայնացա, ձեռս տարա ջեբս, դոլարներս հանեցի, ասի՝ արա, տես ինչքան փող կա մոտս, խի՞ ես ու դու մի օր մեր իրար հետ ախպերավարի քեֆ չանե՞նք։ Խի մենք պակա՞ս տղերք ենք։ Էսի՝ չէ ու չէ։ Հիմա էսօր ասում եմ՝ Արտո, տեսա՞ր, ինչ արիր, սաղ փողը կորավ գնաց, գոնե կիմանայի, որ ախպորս հետ մի լավ քեֆ եմ արել մի օր։ Բայց էդ Օբաման, բանը Արտոյի պես ընկեր ունե՞ն, կամ էս մեր լֆիկ-մֆիկը... փողն աղի ջուր ա, ինչքան՝ խմես կծարավես, բայց մարդկություն էլ կա չէ՞ աշխարհի վրա։
-Բոլորիս վերջը հողն է, Արտո լինես, թե Օբամա...
-Դե ես էլ էդ եմ ասում էլի։ Գնա՝ ում կուզես, բեր էս կշեռքը ստուգի, կյանքում ոչ մեկի մի գրամ էլ խաբած չկամ, էրեխեն ասում ա՝ պամիդոր եմ ուզում, ասում եմ, երեք օրից կբերեմ։ Ծախում եմ, որ չի ծախվում, էդ ա իրանց փայը, ինչ անեմ։ Հիմա էլ որ էս օյինը եկավ գլուխս, չգիտեմ էլ... Սպասի, անունը տուր, փետը ձեռդ առ, տղես ա, փոքրը...ի՞նչ շարադրություն...հա, արի, բայց էդ զոռ գործ ա...Ասում ա՝ շարադրություն են տվել, որ գրի, վերնագիրն էլ՝ «Ինչու եմ սիրում իմ հայրենիքը»։
-Հա, պիտի օգնե՞ս։
-Դե մերը հիվանդ ա, ես եմ դասերին օգնում։ Ես էն աշխարհագրություն, մաթեմատիկա բանը լավ եմ օգնում, բայց էս շարադրությունը չեմ իմանում, ոնց ենք գրելու։
-Դե թող գա, ես էլ եթե կարողանամ մի բանով կօգնեմ։
....
-Անունդ ի՞նչ է, ո՞ր դասարան ես։
-Արթուր։ Երրորդ եմ։
-Գիտե՞ս ինչ պիտի գրես։
Արթուր - Պապան կասի։
Ժորա - Հա, հերդ պրոֆեսոր ա, կասի։ Ես ինչ իմանամ՝ դու խի պիտի սիրես հայրենիքդ։ Գրի լավ, սիրուն, կարևորը արդար հայրենիք ա, դրա համար էլ սիրում եմ։ Գրի՝ հերս առավոտից իրիկուն էս սառը հողին վեր ընգած ա ու չի կարում էս բանանից երկուսն ինձ տա՝ ուտեմ։ Շաշ-շաշ տարել, փողերն էլ քամուն ա տվել ու չգիտեմ, թե նոր տարուն սեղանին իրա ինչն ա դնելու, որ ես ուտեմ։ Էդ էլ գրի։
Արթուր - Վայ, պապ, էդ սաղ կատակներ ա, շարադրություն չի։
Ժորա - Հենց իսկական շարադրությունը էդ ա, գրի։
Արթուր- Չէ, այ պապ, չգիտե¬՞ս ոնց են գրում շարադրությունը, պիտի գրես՝ իմ հայրենիք... դու ամենալավ հայրենիք, ամենաուժեղ հայրենիք, ամենամեծ հայրենիք, ամենասիրուն հայրենիք, խնձորի, տանձի, տորթերի, կանֆետների ու բանի հայրենիք...բանանի։
Ժորա -Պահ, դպրոցից շոպլիկություն են սովորացնում ձեզ։
Արթուր -Պապ, շոպլիկությունն ի՞նչ ա։
Ժորա -Գնա ուրիշից հարցրու, էդ միակ բանն ա, որ քո պապան չգիտի ու չի էլ ուզում իմանա։
Վերցրու էդ բանանից մի հատ կեր...
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Քաղաքականություն 12:24 • 24/04 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի