Լեգենդար թենիսիստուհի Նավրատիլովան ամուսնացել է Միսս ԽՍՀՄ-ի հետ

00:04 • 17.12.14

Թենիսի լեգենդ Մարտինա Նավրատիլովան և իր վաղեմի ընկերուհին՝ նախկին Միսս ԽՍՀՄ Յուլյա Լեմիգովան, ամուսնացել են: Այս մասին պատմում է «Էքսպրես գազետա»-ն:

 

Պսակադրության մանրամասները գաղտնի են պահվում: Սակայն հայտնի է, որ զույգը իր կապը գրանցել է Նյու Յորքում, որտեղ պաշտոնապես թույլատրված են միասեռ ամուսնությունները:

 

57-ամյա Նավրատիլովան և 42-ամյա Լեմիգովան ապրում են Ֆլորիդայում: Սակայն այս նահանգի օրենսդրությունը դա թույլ չէր տալիս: Զույգը սպասում էր՝ հուսալով, որ մի տարվա ընթացքում վիճակը կփոխվի: Նրանք նշանադրված էին դեռ  2009-ից: Այս տարի սեպտեմբերին Նավրատիլովան հրապարակայնորեն ընկերուհուն ամուսնության առաջարկություն էր արել: Աշխարհի նակին առաջին թենիսիստուհին ստանձնել է նաև Լեմիգովայի երկու դուստրերի «մայրությունը»: