Ամանորյա տոնական զարդարանքի օգտակար խորհուրդներ (լուսանկարներ)
Նոր տարվան մնացել է մոտ երկու շաբաթ, և ժամանակն է նախապատրաստվել ամանորյա տոներին և խրախճանքին՝ համապատասխան կերպով զարդարելով տունը, գրում է bigpicture.ru-ն։
Կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի արագ պատրաստվել տոներին։
Որպեսզի տոնածառն առավել փարթամ և բարձր երևա, այն զարդարեք կանաչ գույնի փայլերով՝ հիմնականում այն փաթաթելով ծառի բնին հնարավորինս մոտ։
Տոնածառին առավել տոնական և հեքիաթային տեսք հաղորդելու համար լույսերը ճյուղերի վրա դնելու փոխարեն ամրացրեք ծառի կենտրոնական հատվածում։.jpg)
Տոնածառի խաղալիքները հարմարավետ և անվնաս պահելու համար կարող եք դրանք տեղավորել պլաստիկե բաժակների մեջ և դասավորել մեծ տուփի մեջ։.jpg)
Ավելի փոքր խաղալիքների և ձևավորման պարագաների համար կարող եք օգտագործել ձվի տուփերը։
Շատ գեղեցիկ դեկորատիվ աստղեր կամ այլ իրեր կարելի է պատրաստել էսկիմո պաղպաղակների փայտիկները սոսնձելով։
Կարող եք կախիչ փակցնել դռանը և հակառակ կողմում կախել ձևավորումը։
Որպեսզի լույսերի լարերը չխճճվեն, այն կարող եք զգուշորեն փաթաթել կախիչին։
Եղունգներին կարելի է գեղեցիկ տոնածառի պատկեր ստանալ՝ ինչպես պատկերված է լուսանկարում։
Հետևյալ լուսանկարում ցուցադրվում է, թե ինչպես կարելի է տոնածառի նման ծալել անձեռոցիկները կամ սրբիչը։










