Վայոց Ձորի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

20:39 • 18.12.14

Վայոց Ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հրամանով ազատվել է աշխատանքից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ՝ վարճապետը փոխմարզպետին ազատել է մարզպետ Հարություն Սարգսյանի ներկայացմամբ: