Ռուբեն Հովսեփյանի հետ մի սենյակում, ուր 2014 թվականի դեկտեմբերն էր (1-ին մաս)
«... եթե օժտված ես փրկվելու ունակությամբ ու չես փորձում փրկվել, ապա մեծ մխիթարանք չէ Քրիստոսի օրինակը: Քրիստոսն ինքն էր հրահրում իր կործանումը, որովհետև ոգու վերածված իր նյութն այլևս չէր կարող ապրել այս աշխարհում: Իր նյութը գրեթե չկար, երբ գամեցին խաչին: Խաչվածներից շատերը օրեր շարունակ ապրում են, և խաչելու իմաստն հենց այն է, որ որքան հնարավոր է, երկար տառապի խաչվածը: Իսկ նա իսկույն մեռավ: Որովհետև քամված էր նրա նյութը, կենսահյութը ոգու բողբոջ էր արձակել: Իսկ դու, որ ամբողջովին նյութ ես, առողջ, կենսունակ նյութ և մանուկ ոգիդ ղունղունում է դեռ օրորոցում ու տակը թրջում, դու, որ դեռևս չգիտես նյութից ոգին տարանջատելու գաղտնիքը և, որովհետև չգիտես, կարծում ես, թե ոգին էլ նյութի կարող է վերածվել: Ոչ, հազար անգամ ոչ: Նյութն է ոգի ծնում, և ոչ թե՝ հակառակը: Ոգին կարող է միայն հղկել նյութը: Քրիստոսը, ի վերջո, նյութ հղկող է...»:
Ռուբեն Հովսեփյան
« Ծիրանի ծառերի տակ»
-...մտածում էի, երևի մեր այս հանդիպումը հետաձգելու ենք... Սամվել Մկրտչյանը հեռացավ։ Կարծես դեժավյուի պես էր՝ ճանապարհին միտքս մի պահ տարածական բոլոր կոդերը կարծես կորցրեց։ Ուզում էի վերականգնել նախ Լևոն Խեչոյանի դեմքը, բայց թռչնի նման էր գալիս. երևի մարդիկ չգիտեն, բայց ով շատ էր արդեն իրեն մոտեցել, գիտեր, որ նա թռչուն է՝ հայացքը, աչքերը, բնույթը, իր գրի մեջ էլ այս թռչունը՝ ինքն ամենուր կա, կամ եթե չկա, քիչ անց գալու է, կողքից լսում ես ձայնը, շունչը։ Ես հասկանում եմ, որ Դուք հիմա անակնկալի եկաք, բայց Դուք գրող եք և առնվազն չեք պատժի, եթե ես այստեղ ասեմ, ինչ հիմա մտածում եմ։ Ուրեմն. երբ հասա այստեղ՝ Գրողների միություն, Սամվել Մկրտչյանի դիմանկարն էր կախված, սև ժապավենով...չգիտեմ, հենց նույն օրը՝ Լևոն Խեչոյանի ծննդյան օրը Սամվելի հոգեհանգիստն էր. մեր մեղքերը երևի այնքան են ծանրացել, որ զույգ-զույգ են կանչվում բարեխոսները. ի՞նչ զուգակցություն, ի՞նչ թիվ, ի՞նչ կոդեր են աշխատում արդեն, զգո՞ւմ եք, գիտե՞ք։
- Ես էլ իմ իռացիոնալ մտածողությունն ունեմ, բայց թվերի հետ կապերը լավ չեմ ընկալում։ Կարծում եմ՝ կա զուգադիպությունների աշխարհ։ Անշուշտ։ Բայց զուգադիպությունները պետք չէ ընդհանրացնել։ Մենք զուգադիպությունները պոստ ֆակտում ենք կապում իրար՝ ինչպես աստղագուշակները։Կարելի է կապել, բայց չընդհանրացնել, չասել ասենք, որ եթե այսինչ նշանավորը ծնվել է այսինչ աստղի տակ, ապա ես էլ եմ նշանավոր, քանի որ այդ օրն եմ ծնվել և այդ նույն աստղի տակ։ Ի վերջո, զուգադիպություններն ավելի քիչ են, քան՝ հակառակը։Մեզ կռահում է պետք և ոչ թե զուգադիպությունների վրա խարսխված ենթադրություններ։
- Բայց այնպիսի տպավորություն է արդեն, որ ամենալավերը մեր մեջ էլ չեն կարողանում ապրել, հեռանում են... այսպիսի մի գույժ կա օդի մեջ, կամ երևի ե՞ս եմ այդպես զգում։
-Գիտե՞ք ինչ կա, ում Դուք նկատի ունեք,ապրելու ժամանակ էլ են հեռացած, որովհետև իրենք իրենց աշխարհն ունեն և միշտ էլ այնտեղ են ապրում։ Ի վերջո՝ կյանքի վատությունը չէ, որ կապ չի ստեղծել Լևոնի և իմ մեջ։ Մենք Լևոնի հետ մտերիմներ չենք եղել։ Ես հեռավորության վրա եմ իրեն ընդունել, հարգել։ Ինքը՝ նույնպես, և մտերմություն չի եղել։
-Բայց մարդու այս սովի մեջ, այս փոքր հայրենիքում հոգևոր եղբորը մոտ չե՞ն գնա ։ Ես օրինակ, եթե Խեչոյանի կամ Սամվել Մկրտչյանի հետ երբևէ շփված չլինեի...ի՞նչ ասեմ, ավելի սարսափելի բան հնարավոր չէ ուղղակի պատկերացնել։ Չե՞ք ափսոսում,որ մտերիմ չեք եղել։
-Ափսոսում եմ, ափսոսում եմ...բայց մտերմությունը կա՛մ փոխադարձաբար է ստեղծվում, կամ մեկի կողմից է գալիս նախաձեռնությունը և մյուսին համոզում է, որ այդ մտերմությունը պետք է, անհրաժեշտ է։ Մեր մեջ այդպիսի բան չի եղել՝ ո՛չ փոխադարձ է եղել, ո՛չ էլ... մեր դեպքում երևի ինքը պիտի դեպի ինձ գար, տարիքով մեծը ես էի։ Բայց ես՝ ինքս, փոքր քայլեր արել եմ։ Պատահել է, որ երկուսով էլ նույն օրերին եղել ենք Ծաղկաձորի գրողների տանը...Բայց ես գիտեմ, որ երկուսս էլ թողել ենք ամեն ինչ, գնացել այնտեղ աշխատելու, ես այդպես էլ նայում եմ իմ դիմացինին, ես չեմ ուզի խանգարել իրեն ինչ-որ բանով։ Նույնն էլ՝ ինքը։ Պատահել է, որ երկու սեղան հեռավորության վրա նստել ենք, բայց միայն՝ բարև։ Չենք շփվել. երևի և՛ մեր ժամանակն ենք ափսոսացել, և՛ նրանն ենք ափսոսացել։
-Դուք լավ գիտեք, թե օրինակ՝ Սամվել Մկրտչյանն ինչ մեծ կռիվ ուներ միջնորդ լեզվից կատարվող թարգմանությունների հետ։ Իսկ այս շենքի առաջին հարկում «Նոր դարը» ռուսերենից կատաղի արագությամբ արտասահմանյան գրականություն էր թարգմանում և ողողում գրախանութները։ Երբ այդ թարգմանիչներին քննադատում էինք այդ եռատրոփ թարգմանությունների համար, մի փաստարկ էին բերում ընդամենը՝ Ռուբեն Հովսեփյանը ռուսերենից է Մարկես թարգմանել, վա՞տ է։ Ես, օրինակ, միշտ լռում էի այդ կռվանից հետո, որովհետև ես էլ առաջին անգամ Մարկեսին Ձեր շնորհիվ հայտնաբերեցի։ Բայց մեկ է, միջնորդավորված թարգմանությունն անընդունելի է՝ սուրոգատ մոր սուրոգատը...հայհոյանքի պես է անգամ հնչում, բայց, իրոք, սա ապօրինի զավակի պես բան է և իզուր չէ, որ Սամվելը մեծ դժվարությամբ պահելով «Արտգրականություն» ամսագիրը, միգուցե որակով քանակի դեմն առնելու խնդիր է նաև դրել։ Չի բացառվում, որ ահագին հիմար հարց եմ տալիս, բայց կարո՞ղ է Ձեր ընկերությունը Սամվելի հետ նաև այս պատճառով չկայացավ, չէ՞ որ նա ուղղակի տանել չէր կարողանում այս երևույթը կամ միգուցե այլ պատճառնե՞ր էլ կային։
-Ես՝ ինքս, մի քանի անգամ միջնորդավորված լեզվի թարգմանության դեմ խոսել եմ, այդ սխալի, այդ արատի դեմ։ Սամվելն էլ՝ որպես պրոֆեսիոնալ թարգմանիչ, շատ լավ գիտեր, թե այդ տարիներին ինչ էր երրորդ լեզու հասկացողությունը և անկախությունից հետո ինչպես այն սրվեց դրվեց։ Սովետի տարիներին դա հանցագործություն, մեղք չէր երկրորդ լեզվից՝ ռուսերենից թարգմանությունը։ Բայց դեռևս այն ժամանակ ես ունեի այդ զգացողությունը և դրա համար էլ իսպաներեն իմացողի հետ նստել եմ՝ համեմատելու տեքստերը։ Հետո տեսա, որ սա խաբում է, թե լավ իսպաներեն գիտի,անունը չեմ էլ ուզում տալ, մեր բանաստեղծներից մեկն էր։ Հրաշալի է, որ այսօր թարգմանությունը բնագրից է կատարվում, բայց եթե ես չեմ կարող ստուգել թարգմանչի լեզվի իմացությունը, հանգիստ կարող եմ ստուգել հայերենը։ Ի վերջո արդյունքն է, չէ՞ կարևոր։
-Արդյունքում, շատ հաճախ հայատառ, բայց այլ լեզվամտածողությամբ մի խեղճուկրակ տեքստ է ստացում։ Մարդն ուղղակի չի կարող օտար լեզու իմանալ, եթե սեփական լեզուն չգիտի, ուր մնաց արժեքավոր բան ստեղծի այդ լեզվով։
-Հենց թարգմանվող գրականության փաստն է կարևորը, գրականության փաստը։ Մարկեսը դառնում է հայ գրականության փաստը, անկախ նրանից՝ իսպաներեն իմացո՞ղն է թարգմանել, թե՞ ռուսերեն։ Հիմա, սա իմ դեպքում կարծես ստացվել է...բայց ես «Ուլիսեսի» մասին գրել էի ֆեյսբուքում, չգիտեմ կարդացիք, թե՝ ոչ...
-Այո, կարդացի. գրել էիք՝ շատերս դեռևս չենք համարձակվում ընթերցել «Ուլիսեսը», իսկ ՆԱ հասցրեց թարգմանել. ընդ որում ՆԱ-ն մեծատառով։ Վերջին անգամ ե՞րբ էիք հանդիպել Սամվելին։
- Վերջին անգամ իրեն մոտիկ տեսել եմ այս սենյակում, երբ հաստափոր Ջոյսը առած՝ եկավ այստեղ։ Ես էլ զարմացա, որ եթե այդ հաստ գիրքը տպել է, ինչու է նվիրում. պիտի վաճառվի, գումար դառնա։ Բայց բերեց, տվեց։ Չգիտեմ քանիսին է այդպես նվիրել, բայց մեկը ինձ նվիրեց։ Սակայն չեն կարդում այդ գիրքը. մարդը նստել թարգմանել է։ Վերջապես դա խիզախություն էր, չէ՞։ Շատ մեծ բան է։ Ես չգիտեմ, հետո քանի մարդ կկարդա այդ գիրքը, բայց փաստը կատարված է։ Ես էլ դեռ հայերենը չեմ կարդացել,այն ժամանակ ռուսերենն եմ կարդացել։
-Սամվել Մկրտչյանն ասում էր՝ «Ուլիսեսը» երկրում առնվազն երկու մարդ մինչև վերջ կարդացած կլինի։ Սա, իհարկե աղետ է, բայց մի կողմից էլ այս ստեղծագործությունը քաղաքակրթական արժեք է, որին եթե ձեռք չտաս էլ իր գոյությամբ աուրա է փոխում։ Հետո նա այս գործով թարգմանական արվեստի նոր նշաձող է դրել և միգուցե այդ պատճառով էլ մենք արդեն շատ թարգմանություններ չենք հավանում, չհավանելու իրավունքն իրենից արդեն ստացել ենք։ Նա հաճախ էր ասում, որ մենք չենք կարող մի 100 տարում մի քանի հանճար ծնել և մեր միտքը, լեզուն կարող է նորոգել միայն թարգմանությունը։ Իսկ մենք այսօր արդյո՞ք ունենք թարգմանական դպրոցի պես մի բան։
-Ես երբ տեսա «Անտարեսը» աշխույժ թարգմանություններ է անում, մի քանիսը վերցրի, նայեցի ու տեսա, որ ոչ բոլորն էին հաջողված։ Ասի իզուր չկարդամ, չհիասթափվեմ։ Գործը, ուղղությունը, որ իրենք բռնել են, լավ ուղղություն է, պետք է խրախուսես։ Բայց որ այդպես անորակ է կատարվում, չեմ ուզում մտնել այդ խաղի մեջ։ Ավելի լավ է չկարդամ, չիմանամ, որ վատ է։ Հիմա, որ ես հրապարակավ ասեմ՝ այս ի՞նչ թարգմանություն եք անում, դուրս կգա, որ ես դեմ եմ այդ ընթացքին։
-Դե գոնե այսքան քյաբաբանոցների կողքին գրքի ամբողջական արտադրություն է ստեղծվել, եթե չխանգարեն, միգուցե հենց այս ընթացքը զուլալվի և հայկական գրաշուկայի զարգացման հիմքեր ստեղծեն։ Առաջ անցնենք. ես սարսափում եմ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ հեռանկարից, արդեն ազդարարվող միջոցառումներից. ինչ էլ սարսափելի բառ է։ Ես վախենում եմ, որ այս տարելիցը պլակատ, թմբուկ ենք սարքելու առանց լուրջ կոնցեպտի, մանավանդ որ մեդիայում համարյա չեն երևում լուրջ առաջարկներ, մտածված սցենարներ։ Բայց վերջերս տեսա, որ Դուք սփյուռքահայ հայտնի գործիչ Կարո Արմենյանի հետ նամակ էիք երկրի նախագահին և առաջարկել Ցեղասպանությանը զոհ գնացած գրողների հուշարձանները տեղադրել Ծիծեռնակաբերդում։ Արդյո՞ք սա կռվի բուն չի դառնա՝ երաժիշտները, նկարիչները, մյուսներն էլ կպնդեն, որ իրենց համքարություններն էլ ընդգծվեն։
-Նախ ասեմ, որ դա իմ նախաձեռնությունը չէր, Կարո Արմենյանինն էր։ Ես Արմենյանի նամակն իր համաձայնությամբ մի քիչ փոխեցի և ուղարկեցինք, թեև մեջս կասկած կար դա տպագրելիս, հենց այդ կասկածը, որ չեն ասի՝ բա ինչու ես անջատում գրողներին։ Ես դրա պատասխանն էլ ունեմ, բայց գիտեմ, որ մեր այսօրվա հասարակությունը պատրաստ չէ դրան։ Տպագրելուց հետո ճարտարապետները սկսեցին՝ բա այդ դեպքում ինչո՞ւ ճարտարապետներին էլ չդնենք։ Ես, իհա՛րկե, հարցի լուծումը տեսնում էի, բայց չխորացա։ Իրեն էլ ասացի՝ հանգիստ մնա տեղումդ, մեր հասարակությունը այդքան հասունացած չէ։ Բայց, նայեք, ում ասես, տարան պատի տակ թաղեցին, հիմա չգիտեն՝ ինչպես հանել այդտեղից, որ հուշարձանի կոմպլեքսը չփչանա։ Իսկ այս առաջարկը հարստացնելու էր կառույցը, հաստատ։
-Մի չար բան է կարծես մտել մեր մեջ. սպասում ենք հիմարությունը տեղի ունենա, թամաշեն քաշեն հրապարակ, հետո անցնենք գործի՝ ձեռ առնենք, հետին թվով խելոք երևանք։ Եվ սա հենց այն դեպքն է, որ շատ ջանքեր չի էլ պահանջվում կատարյալ հիմարություն անելու համար։ Հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել, որ բանը սրան չհասնի. Դուք ինչ-որ սցենար, մտածված թիրախներ ունե՞ք։
-Ամբողջ խնդիրն այն է, որ եթե ես նույնիսկ հանճարեղ մտքեր, առաջարկներ ունենամ, հիմա չէ, որ պիտի ասվի, այլ առնվազն մի հինգ տարի առաջ։ Մենք չենք կարողանում հեռակա ծրագրեր մշակել։ Մենք այս վատ, շատ վատ վիճակի մեջ ենք ամեն ասպարեզում, որովհետև չունենք տասնամյակներին վերաբերող ծրագրեր։ Ստրատեգիա չկա մեր մեջ։ Մերը սա է՝ հեսա մի քանի ամիս հետո 100-ամյակ ենք նշելու, եկեք մտածենք, թե ինչ անենք, որ լավ լինի։ Ոչ մի բան էլ չանենք, որովհետև ինչ որ հիմա պիտի արվի, պիտի վաղուց արվեր։ Պիտի կտոր-կտոր, փշուր-փշուր միտքը առաջ գնար, հասնեինք նրան, որ այսօր արդեն ինքնըստինքյան ամենը ստացվեր։
-Ես հասկացա, որ նաև ես եմ մեղավոր, եթե ես 5 տարի առաջ Ձեզ մոտ գայի ու այս հարցը տայի ...Լավ, ասենք հինգ տարի առաջ էինք մենք այս զրույցը վարում, Դուք ի՞նչ կառաջարկեիք։
- Այդ ամենը պիտի հանձնաժողովներով արվի չէ՞, իրենք պիտի որոշեն որևէ առաջարկ իրագործեն, թե՝ ոչ։ Իսկ ովքե՞ր են այդ հանձնաժողովների անդամները, եկեք ճշտենք, որովհետև շատ կարևոր է, թե քո «ընտրիչն» ով է։ Դե նոր խոսում էինք մի առաջարկի մասին, թող անեն։ Այդ ընթացքում կմտնեինք արդեն տարբեր նրբությունների մեջ, թե ասենք Սիամանթոյին որ ծառուղում և ինչպես պետք է դնել։
-Լավ,ասենք Սիամանթոյին էլ, մյուսներին էլ քարագրեցինք, վերջացրինք, հետո ի՞նչ անել, ո՞րն է այսօր ցեղասպանված ժողովրդի ասելիքն աշխարհին 100 տարի անց, նախորդ դարասկզբի էն հին ասելի՞քն է՝ հե՜յ, անսիրտ աշխարհ, գիտե՞ս, որ մեզ կոտորել են։
-Դրա համար էլ ասում եմ, որ մեծ ծրագիր չկա։ Եթե մի հինգ տարի առաջ մտածեիք, ուրեմն՝ այդքան էլ աղքատ չէինք լինի, եթե աղքատ չլինեինք, պիտի օրինակ՝ կինոների մասին մտածեինք, չէ՞։ Մեր կինոներում էլի պիտի ջա՞րդ լինի, արյո՞ւն երևա այդտեղ։ Ոչ թե այդպիսի ֆիլմեր պետք չեն, այլ՝ արվել են արդեն։ Ժամանակին «Կարոտը», որ նկարվեց, պիտի այն ժամանակ այդպես նկարվեր։ Բայց այսօր աշխարհ, կինոաշխարհ է փոխվել։ Սցենարի մրցույթ պիտի հայտարարվեր, որ չի արվել։
-Անշուշտ, Ցեղասպանություն-100-ը նաև լուրջ կինոտարածություն պիտի գրավի։ Բայց դա, ինձ համար այդ միջոցառումների թերևս ամենասարսափազդու տեսարանն է. ակնհայտ է, որ մեզ մոտ կինոն չի ստացվում, մի քանի երջանիկ բացառություններով, իհարկե։ Եվ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք մեր կինոյի իրական պատմությունը չգիտենք՝ կադրից դուրս մնացած կինոն։ Դուք գրել եք «Ամենատաք երկիրը», «Ապրիլ» նաև «Հնձան» ֆիլմերի սցենարները, բայց ես Տարկովսկու օրագրությունից միայն հասկացա, թե իրականում ինչ է կատարվել «Հնձանում»։ Այդ օրերին, փաստորեն Տարկովսկին Կաննի փառատոնը թողել եկել է Հայաստան, որ աջակցի ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին, բայց բավականին տխուր տպավորությամբ է հեռացել նկարահանման հրապարակից, ռեժիսորի մասին գրում է՝ «այդ տղան ուղղակի չգիտի՝ ինչ է ուզում և ինչ է անում»։ Դուք այդ օրերին շփվո՞ւմ էիք Տարկովսկու հետ, նա այդ մտահոգություններով կիսվո՞ւմ էր Ձեզ հետ։
-Ուրեմն՝մենք լավ ընկերացանք իրար հետ, թե՛ Մոսկվայում, թե՛ հատկապես այստեղ։ Բագրատից ինքը դժգոհ էր, այո։ Բագրատ և Տարկովսկի։ Իհարկե, Բագրատն անփորձ էր, ինքը՝ փորձված, Բագրատն աղքատ ստուդիայի ներկայացուցիչ էր, ինքը՝բավականին հարուստ, ուժեղ կինոստուդիայի։ Ես եղել եմ «Սոլյարիսի» նկարահանումներին...
- «Սոլյարիսում» Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանին նկարել է, չէ՞ մի էպիզոդիկ դերում։
-Այո։ Եվ այն, ինչ ինքն էր այնտեղ անում, Բագրատն այստեղ չէր կարող անել, բնականաբար։ Չնայած Տարկովսկուն Բագրատը կապկում էր երբեմն և իհարկե, ընկնում բավականին ծիծաղելի վիճակի մեջ։ Անդրեյն ասում էր՝ почему нет этого։ Սրանք վազելով, գնում բերում էին։ Այստեղ մեր Բագրատը գոռում էր, իսկի վազող չկար։ Ոչ էլ բերելիքը կար, որ վազեին, մի կողմից էլ նրա անփորձությունը... Ես ֆիլմի կեսից Բագրատի հետ կռվեցի և չէի գնում նկարահանումների։ Մի օր էլ ֆիլմի տնօրենը զանգեց, թե արի հասի, իրար ծեծում են բեմադրող օպերատոր Սերգեյ Իսրայելյանն ու Բագրատը։ Վերջը վեր կացա գնացի, աշխատեցի հաշտեցնել։ Կարծես՝ստացվեց։ Հիմա Բագրատը այն էպիզոդն է նկարում, որ պատին փակցված փոստարկղի մեջ երեխան պիտի նամակը գցի։ Այդ տեսարանը հիշո՞ւմ եք։
-Կարծեմ գրավաճառն է, չէ՞ գալիս օգնում, հասակը կարճ էր, չէր հասնում ձեռքը։
-Այո, հենց այդ տեսարանը։ Ուրեմն Բագրատը մի տասը անգամ փոստարկղի տեղը փոխել է տալիս, միայն նրա համար որ տղայի և գրավաճառի դիալոգը գա, հասնի պատի ծայրին։ Սերգեյը գլուխը բռնել էր։ Վերջը ես էլ հունից դուրս եկա, ասի՝ այ Բագրատ, այս անկյունից մի անգամ թող թարս գան, որտեղ կվերջանա դիալոգը, այնտեղ էլ խփի, վերջացրու էլի։ Նայեց ինձ, թե ՝ հա էլի, էս ինչ ճիշտ բան ես ասում։ Տարկովսկին էլ էդ բաներին չէր դիմանում՝ ասում էր կիսամութ էկրանի վրա կատարվող իրադարձությունը ձայնի մոնտաժով հետո լուծի, հարյուր դուբլ մի արա։
-Տարկովսկու նյարդերը երևի տեղի են տվել, որովհետև հուշերից իմանում ենք, որ ինքն այդ ֆիլմը թողել ու կնոջ հետ գնացել է Զանգեզուրում պտտվելու։ Կնոջ նկարները կան մեր հայտնի Պորտաքարին պառկած։ Ես շատ ափսոսում եմ, որ չձայնագրեցի. մի անգամ շատ երկար այս մասին Սոս Սարգսյանի հետ զրուցեցինք՝ Տարկովսկին ահագին բողոքել էր նրան «Հայֆիլմի» փնթիություններից։ Չնայած եթե մեկն այսօր հայտնվի մեր նոր ֆիլմերի նկարահանման հրապարակներում, հազար երանի կտա այն օրերի «Հայֆիլմին»։ Բայց ինձ մի հարց էլ է շատ հետաքրքրում. տեսեք, որքան էլ ասում ենք, որ համակարգերը հիմա ավելի բաց են, մարդն ավելի տեսանելի է, սակայն շնորհքով, տաղանդավոր մարդն այսօր ավելի հեշտ է կորում։ Խնդրեմ՝ Ձեզ,Աղասի Այվազյանին, Հրանտ Մաթևոսյանին մարդիկ նկատեցին, կանչեցին, խնդրեցին, որ գնաք, «Մոսֆիլմում» պայմանագրեր կնքեցին ձեզ հետ։ Իսկ հիմա ո՞ր մի տաղանդավորին են այսպես «հետապնդում»։
-Ապշելու բան էր։ Այո։ Ընդամենը մեր առաջին գործերն էին տպագրվել ու բոլորիս հերթով կանչեցին։ Սցենարական կուրսերի նման մի բան բացեցին, դրսից հատուկ մարդ կանչեցին, որ մեզ հետ պարապի։ Մանևիչ էր ազգանունը կարծես, հրեա էր, ով հետո մեզ այնտեղ կանչեց՝ մեկ տարի մեզ հետ սցենար պարապելուց հետո, իհարկե։
-Շատ ներողություն, մի անեկդոտ հիշեցի. ասում է, հայկական ռադիոյի հայտնի հարցուպատասխանը բա ո՞ւր կորավ, ինչո՞ւ չկա։ Այստեղից մերոնք ասում են՝ հրեան, որ պատասխանում էր այդ հարցերին, մահացել է։ Հիմա այդ հրեա Մանևիչը, որ էլ չկա, տաղանդավորները գնան կոտորվե՞ն /ծիծաղում ենք/։
-Տես, օրինակ ինձ հանգիստ կարելի էր չտեսնել։ Հա, մի բան եմ գրել, հետո ինչ, հո Հեմինգուեյը չես գլխներիս։ Բայց պետությունը, երկիրը քո վրա գումար էր դնում, հավատում էր քեզ, քո շնորհքին. սա կար։
-Հիմա կարծես ավելի վախկոտ ենք դարձել։ Նայում ես, օրինակ «Գրական թերթը» Համո Սահյանի խմբագրմամբ. նախ խմբագրակազմը՝ Ռուբեն Հովսեփյան, Ռազմիկ Դավոյան, Ֆելիքս Մելոյան, Աղասի Այվազյան...ի՜նչ անուններ է իրար գլխի հավաքել և ստեղծել բոլոր ժամանակների մեր միգուցե ամենասուր ու խելոք մամուլի օրինակները։ Հիմա կթողնե՞ն, որ երեք շնորհքով մարդ մի տեղ իրար գլխի գան. չեն թողնում, որովհետև երեք լավագույնն իրար կողքի միտք է, գաղափար է, շարժում է։ Իսկ շարժումը հին համակարգերը փլուզում է, չէ՞։
-Աղասու հետևից ես եմ վազվզել։ Իրեն փողոցից եմ գտել, բերել եմ, որ մեզ հետ «Գրական թերթում» աշխատի, նոր էր Երևան եկել։ Ֆելիքսին գնացինք թանգարանից գտանք բերեցինք։ Այսպես է եղել։ Համո Սահյանի միակ խորհրդատուն Վիգեն Խեչումյանն էր։ Վիգենն էր այս անունները տվել։
-Փաստորեն Չարենցի համարյա բոլոր անտիպներն այդ շրջանում տպագրեց «Գրական թերթը», «Գիրք ճանապարհիի» համարյա վերջին երեսուն էջը։ Իսկ ինչպե՞ս սա տեղի ունեցավ, որտեղի՞ց նյութը հայթայթեցիք և ինչպե՞ս կարողացաք տպագրել։
-Այսպես կոչված ձնհալի տարիներն էին, և դա հնարավոր եղավ։ Ինքը՝ Համո Սահյանը, արդեն պայմանավորվել էր Ռեգինա Ղազարյանի հետ. մենք երեքով գնացինք Ռեգինայի տուն։ Վախենում էինք անգամ այդ ծխախոտի թղթերին ձեռք տալ, ձեռքիդ մեջ փշրվում էր։ Բայց ամբողջը հատ-հատ վերծանեցինք։ Ինչու Համոն չգիտե՞ր, որ փակ թեմա է, բայց կազմակերպեց, բերեց առաջին անգամ տպագրեց այդ ամբողջը։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվել. Մենք կորցել ենք գումարման գործողությունը, էլ բազմապատկման մասին չեմ խոսում։
Շարունակելի
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Իրավունք
-
14:56 • 18.04.24 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր է
Սպորտ
-
11:50 • 18.04.24 Չեմպիոնների լիգա. 1/2 եզրափակիչների ժամանակացույցը
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են
Իրադարձային
-
17:41 • 18.04.24 Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը