Նրբագեղ մատանիներ` կախարդական տեսարան պատկերող ապակե գնդերով (լուսանկարներ)
Ապակե գնդերը հաճախ ոսկերիչներին ու մատանիների դիզայներներին հնարավորություն են ընձեռում իրենց արվեստին մոտենալ ամբողջովին նոր ուղղությամբ: Մատանիների վրա տարբեր ռելիեֆային դիզայններ ստեղծելու փոխարեն նրանք աչքի ընկնող տեսարաններով շրջանակներ են ստանում, որոնք կարելի է կրել մատներին:
Ինչպես ներկայացնում է architecturendesign.net-ը` կրեատիվ դիզայներների աշխատանքի արդյունքում յուրովի գեղեցիկ ու ինքնատիպ մատանիներ են ստեղծվում: Դիզայներներից ոմանք իրենց ստեղծած տերարիում-մատանիները լցնում են ծաղիկներով, սպիտակ մամուռով և բնության այլ մասնիկներով, որոնցով հեքիաթային տեսարաններ են պատկերում:






































