Գերմանական «Գրայֆսվալդեր» ակումբը, որը հանդես է գալիս 6-րդ դիվիզիոնում, հույս ունի գումար ստանալ Մադրիդի «Ռեալից» կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի համար, որը կայացել է ամռանը:
ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն՝ ակումբները, որոնք ձեռք են բերում ֆուտբոլիստների, պետք է վճարեն ֆուտբոլիստի տրանսֆերի 0.25 տոկոսը յուրաքանչյուր մրցաշրջանի համար, որը նա անցկացրել է մանկապատենական թիմում:
Կրոսը «Գրայֆսվալդերից» հեռացել է 2002 թվականի հուլիսին, երբ նա 12 տարեկան էր: Այսպիսով, գերմանական ակումբը դրա համար կարող է ստանալ 60 հազար եվրո: