Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը վստահ է, որ նոր մրցաշրջանն իր համար հեշտ չի լինելու.
-Հիմա ինձ համար յուրաքանչյուր հանդիպումն իսկական մարտահրավեր է, քանի որ ես բավական երկար ժամանակ եմ բաց թողել: Ցանկանում եմ երկրպագուներին ապացուցել, որ ի վիճակի եմ ցանկացած իրավիճակում պայքարել։
Այժմ ես ամեն օր քրտնաջան պայքարում եմ, իսկ դա արդեն առիթ է ուրախության համար։ Նախկին մարզավիճակս վերադարձնելը չի ստացվի, սակայն ես ամեն ինչ կանեմ, որպեսզի բարձր տեղերի համար պայքարեմ,- Նադալի խոսքերն է մեջբերում «The Sydney Morning Herald»-ը: