ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության արդյունքում ձկան պահանջարկը կավելանա. Բարդուխ Գաբրիելյան

12:57 • 21.12.14

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը գտնում է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքում ձկան պահանջարկը կավելանա:

 

«Սակայն հուսով եմ, որ ոչ ի հաշիվ Սևանի արգելված ձկների, այլ արդյունաբերական ձկնաբուծության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Նա նշեց, որ իր տեղեկություններով` Ռուսաստանում ձկան մեծ պահանջարկ կա: «Եվրոպայից կամ այլ երկրներից ձկան մուտքը  քչացել է Ռուսաստան, և պետք է այն կոմպենսացնել գործընկեր երկրների շնորհիվ»,- ասաց նա:

 

Բարդուխ Գաբրիելյանի գնահատմամբ` մեր ձկները նույնիսկ ձկնաբուծարաններում աճեցրած ձկները ԵՏՄ երկրներում մրցունակ են: 

 

Անդրադառնալով որսագողությանը, Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ որսագողերն ակտիվանում են հիմնականում Նոր տարվա նախօրեին: