Ռիհանայի թանկարժեք տոնածառն առանձնացել է աստղային տոնածառերի շարքում. լուսանկարներ
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի տոնածառը հնարավոր է՝ ավելին արժե, քան մեր բոլոր նվերները՝ միասին: Այս մասին գրում է The Independnet-ը:
Swarovski-ի պսպղան բյուրեղիկներով զգեստով հայտնվելուց հետո Ռիհանան ոչ պակաս պսպղուն տոնածառ է ներկայացրել:
Աղբյուրը գրում է, որ Ռիհաննայի տոնածառը ո'չ միայն ավելի է փայլում, քան մյուս աստղերինը, այլև` անհամեմատ ավելի թանկ է: Հետաքրքրական է, որ Ռիհաննայի երկրպագուները տոնածառը քննարկելիս շոշափել են թեմա, թե երգչուհին հնարավոր է` ըստ դավադրության տեսությունների, «աշխարհը կառավարող» Իլյումինատի շարժման անդամ է:














