«Իսլամական պետության» ահաբեկիչներն ինքնաթիռ են կործանել և գերի վերցրել ահաբեկված օդաչուին (լուսանկարներ)
Բրիտանական Mirror-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնցում երևում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների ձեռքն ընկած ԱՄՆ-ի առաջնորդությամբ միջազգային կոալիցիոն ուժերի օդաչուի դեմքի սարսափահար արտահայտությունը:
Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը նշել է, որ ինքնաթիռը կործանվել է հյուսիսային Ռաքքա քաղաքում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դե ֆակտո մայրաքաղաքում:
Հորդանանյան բանակը հաստատել է, որ օդաչուն իրենց զինվորական անձնակազմից է:
Երեք ամիս առաջ կոալիցիայի կողմից օդային հարվածների իրականացման սկզբից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «Իսլամական պետությունը» ռազմական ինքնաթիռ է կործանում:



















