Օրական 23 ժամ և 58 րոպե սեր. հետևել գաղտնատեսներին
…ի սկզբանե և ի վերջո գլխավորը զրույցն է Արարչի հետ, մնացած ամեն ինչ՝ մի ամբողջ մարդուց սկսած մինչև մարդկային ամբողջականությունը մեռնող է։ Իսկ այդ զրույցը խոսքով և անգամ՝ աղոթքով չէ. պետք է տեսնել Նրա ստվերը, այլ կերպ ասած՝ ապրել հոգևոր կյանքով, կամ ավելի պարզ՝ հետևել գաղտնատեսների արարքներին, կարճ ասած՝ ապրել ճաշակով։ Ամենահուժկու հեղափոխությունը, ամենահրեղեն առաջնորդն էլ չի փրկի քեզ, եթե դու չես տեսնում եղբորդ շիկացած ձեռքը, չես տեսնում երգը, գույնը, գիծը, մի սլացիկ գծի խինդն ու վեհությունը։ Բայց Արարչի հետ այլ թեմա չկա, չփնտրես. Հայրդ քեզնից ընդամենը մի բան է ուզում՝ քեզ ներդաշնակեցնել Ստեղծագործության հետ և «աշխատում է» հենց այն հոգիների միջոցով, որոնք մեկ անգամ չէ, որ քննվել են տիեզերքում և որպես աստղափոշի կրկին իջել քեզ վրա։ Հենց քեզ վրա, որ օդափոխես անցքերդ, ամենափոքրից դեպի ամենամեծ անցքդ՝ երկրիդ խոռոչը։ Իհարկե, հրաշքներ լինում են և կարելի է մի քիչ էլ սպասել, որ աշխարհահռչակ մեր եղբոր՝ էմիլ Գազազի արձաններն իրենց ոտքով գան ու բարձրանան մեր քաղաքի պատվանդաններին. հանճարի ձեռքով ստեղծված շնչավոր էակներ են, ի վերջո, ինչպես կարող են չգտնել սեփական տան ճանապարհը։ Հույս է, ինչու՝ ոչ, կարելի է բռնել ու փայփայել, ի վերջո հենց մեր չիմացած, չկարողացած բանի անունն ենք հույս դրել։ Հույս էր, որ գրողի ծոցը նետված Լենինի արձանի տեղում մոլախոտ չէիք փռելու, բայց սա արդեն վկայությունների շարքից է. քաղաքը վկայում է նոր թրենդը՝ մոլախոտի ժամանակը։ Մենք ստեղծեցինք մոլախոտի արձանը և այդ արձանը ստեղծեց մեզ։ Ուրեմն միանգամայն հասկանալի է, թե ինչու Գազազի քանդակների համար որևէ քաղաքային տարածություն չգտնվեց, այն դեպքում, երբ նա միջազգային քմահաճ արտշուկայում կարողացավ անուն, դիրք և բարձր կարգավիճակ սահմանել ոչ այնքան իր, այլ առաջին հերթին հենց հայկական ժամանակակից քանդակագործության համար։ Իզուր ես քեզ պահում վերջին երեսառածի պես և կարծում, թե Հայրդ ամեն օր քո ճանապարհին կդնի իր գաղտնատեսներին, եթե չես տեսնում եղբորդ կավի մեջ այրվող ձեռքերը... գոնե սա չպիտի գրվեր, անգիր պիտի մնար, իմ ու Գազազի մի զրույցի պես, որ անգիր թողեցի, որովհետև ավելի ուշ հասկացա, որ նա չէ, որ պիտի պատասխանի, թե ինչու այս սոսկալի արձանախումբը դրեցինք քաղաքի գլխին կամ ինչպես թռցրինք իր գործերը հարազատ ծննդավայրից։ Մնացածը՝ զրույցում. Էմիլ Գազազի բացառիկ ներկայացուցիչ, «Գազազ» պատկերասրահի և «Airian Dome of fine Art»-ի հիմնադիր տնօրեն, Էմիլ Գազազի ընտրյալ կին Մանե Հայրյանի հետ:
-Մանե, արվեստի հազարավոր սահմանումներ կան, բայց մի վերջին հաշվով՝ այն զգացմունքների, էներգիայի փոխանակում է։ Եվ ուրեմն հարց. ինչո՞ւ Էմիլ Գազազի գոնե մի քանդակ չտեղադրվեց Երևանում կամ թեկուզ իր ծննդավայր Գյումրիի որևէ հանրային տարածքում։ Կարծում եմ, սա ոչ միայն մեզ էր պետք, այլ հանրահռչակ Գազազին, ում հետ բախտ եմ ունեցել երկար զրուցելու և զգացել եմ, որ նրա սիրտը դեռ այստեղ է, Սարոյանի ասած՝ մեր լեռներում։
-Անկեղծ ասած՝ ինձ համար էլ դա ավելի քան զարմանալի է։ Բայց երբ առաջարկներ չեն հնչում, ավելին՝ ընդառաջ չեն գալիս քո առաջարկներին, ի՞նչ կարող ես անել։ 2009-ին էլ Գազազի պատկերասրահ հիմնելու առաջարկով եկա, առաջարկեցի թեկուզ Գյումրիում տուն-թանգարան լինի, կամ թեկուզ՝ մեր թանգարանները մի առանձին բաժնով Գազազի գործերը ներկայացնեն ի վերջո։ Բայց անգամ արվեստագետներն աղմուկ բարձրացրին թե՝ մեր գործերը չեն ներկայացնում, ինչո՞ւ պիտի Գազազին ներկայացնեն։ Իհարկե, ամենազոր ժամանակը ցույց կտա և արդեն ցույց է տալիս ցանկացած գործի իրական արժեքը, և Գազազն այն մշակութային հսկան է, որի շուրջ այսպիսի կրքերն, իրոք, անթույլատրելի են։ Նա միշտ էլ ասել է, որ պատրաստ է իր գործերը նվիրել Հայաստանին, իր երկրի հետ երբեք չխզել կապերը, երբեք, ոչ մի տեղ չի ներկայանում որպես Ամերիկայի քաղաքացի, ամենուր հպարտությամբ ասում է՝ ես հայ եմ։
-Վերջերս, երբ Գյումրիում էի՝ այցելեցի Գազազի քրոջը։ Պատմեց, որ եղբայրն իրեն երեք գործ է տվել և խնդրել է հանձնել իր ծննդավայր Գյումրիին, անգամ հատուկ նշել է, որ մեկն անպայման տրվի Ձիթողցոնց տուն-թանգարանին։ Քույրն, իհարկե, հանձնել է, բայց ես այդ գործերը Գյումրիի ոչ մի թանգարանում չտեսա, Ձիթողցոնց տուն-թանգարանում էլ չկար, գիտե՞ք։
-Դա վաղուց անակնկալ չէ մեզ համար, արդեն օրինաչափության պես բան է դարձել՝ Գազազն ուղարկում է իր գործերը և դրանք տեղում անհետանում են։ Ինչ կարող եմ ասել, սարսափելի է ուղղակի, այդպիսի բարձրարժեք գործերի նկատմամբ այսպիսի վերաբերմունք։ Չեմ ցանկանում որակումներ տալ, բայց նրանք ոչ թե Գազազից են գողացել, այլ այն մարդկանցից, որոնք կարիք ունեն շփվել բարձր, անանցանելի արժեքների հետ, նաև վաղվա սերնդին են թալանել։ Այլ մեկնաբանություն չունեմ։
-Մի բան հստակ է. կատարվել է մեծ հանցագործություն, և ես՝ որպես լրագրող, պարտավոր եմ իրավապահների ուշադրությունը հրավիրել այս հանցագործության վրա և պահանջել բացահայտում։ Ինչն արդեն արեցի։ Բայց կա մի այլ երես. վերջին հեղափոխությունից հետո ազգայնականությունը բարձրացավ նաև քաղաքի պատվանդաններին և մեր քաղաքային տարածքներն ահագին ապականեց։ Ոչ միայն մարդն է արձան ստեղծում, այլ՝ արձանը մարդուն։ Այդպիսի տարածականության մեջ մարդու հոգևոր բալանսը խախտվում է, մարդն ապականվում է։ Ինչո՞վ է մեղավոր այդ մարդը, որ մի քանիսը թռցնում են իրեն պատկանող հոգևոր արժեքը, մի քանիսն էլ չեն պատկերացնում, որ Հայաստան երկրի ապրելու և լինելու միակ խարիսխը ճիշտ մշակութային քաղաքականությունն է։ Միգուցե, այսօր պետք է հասարակական շահագրգիռ կառույցների միջոցո՞վ հարցն առաջ տանել։
-Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության։ Դուք կարծում եք Գազազի սիրտը չի՞ մղկտում այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր իր հայրենիքում։ Եվ չնայած այդ բրոնզի ձուլվածքը սարսափելի ծախսակուլ է, նա հայտարարել է անգամ, որ պատրաստ է այդ ծախսերն էլ իր վրա վերցնել։ Այսօր ցանկացած ժողովուրդ իր տաղանդին ամեն գնով առաջ է հրում, անգամ անտաղանդների վրա են մեծ ներդրումներ անում և անուն ու հռչակ ապահովում նրա համար։ Ի վերջո, ե՞րբ ենք գնահատելու մեր արժեքները։ Իհարկե միայն մշակույթը կարող է Հայաստանի վարկը բարձրացնել այսօր։ Բայց ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ։ Ձեր հարցազրույցից հետո նրա վրա տեսա՞ք ինչ հարձակումներ եղան, երբ իրեն հատուկ ազնվությամբ ասել էր, թե ինչ է մտածում այս ամենի մասին։
-Կեցցե այս հանրությունը, որ դեռ կարողացել է իրեն այսպես պահպանել։ Բայց մեծ արվեստագետների հետ զանգվածային միտքը միշտ էլ հաշտ չէ։ Եթե հաշտ լինի, ուրեմն այդ արվեստագետը նոր բան չի ասում, որովհետև մարդիկ միշտ հակված են պահպանել կայունությունը՝ իրենց փոխանցված արժեքները, իսկ հանճարները չեն վախենում այն ավիրելուց, հենց դա էլ նրանց արարչությունն է, չէ՞։
-Ժամանակակից մշակույթը հենց ընդդիմադիր մշակույթն է, բայց ցանկացած երկրում կա առաջադեմ այն հանրությունը, որն առաջ է տանում այդ իդեալները, իր ետևից տանելով նաև զանգվածային ճաշակը։ Հայկական գենի մեջ այդ առաջադիմությունը, մշակութային հակումը միշտ է եղել և հնարավոր չէ այն խեղել կամ առավել ևս՝ սպանել։ Որտեղից ծնվեց Գազազը, իհարկե այս հողուջրից, նա կրողն է հայկական մշակութային այն պինդ ողնաշարի, որ այսքան հազարամյակ պահել է սերունդներին։ Երանի նրանց, ովքեր չեն տեսել, թե Գազազն ինչպես է աշխատում՝ առանց դադարի, օր ու գիշեր, իսկական մահապարտի պես։ Խոսքերով չեմ կարող ասել, թե ամեն անգամ ինչ ես զգում այդ տեսարանին նայելիս՝ թվում է, թե ինքնասպանության տեսարան է, կամ միգուցե՝ հակառակը՝ վերածնության։
-Հա, մի օր ինձ ասաց. «Իմ կռիվն ուրիշ է: Ինձ հետ է: Այսինքն` երբ դու կհաղթես քեզ, դու կհաղթես աշխարհին: Աշխատում եմ միշտ: Քնած աշխատում եմ: Կանգնած աշխատում եմ: Ուտելով աշխատում եմ...»։ Եվ այսպես 40 տարի։ Մանե, բայց ցուցահանդեսն էլ մնացած գործերի պես բարդ բան չէ, կարծեմ, ինչո՞ւ Էմիլ Գազազի ցուցահանդեսներ գոնե տարին մեկ չեք կազմակերպում Հայաստանում։ Դա մեծ տոն կլինի բոլորիս համար, նայում եմ, թե որքան նոր գործեր ունի և շատ ափսոսում եմ, որ մենք չենք տեսնում դրանք, հատկապես՝ քանդակը, որ լրիվ այլ հուն է մտել, իսկ քանդակը լուսանկարներով դժվար է պատկերացնել, մանավանդ «Ջուդիթին» մեր ժամանակակից արվեստների թանգարանում վայելելուց հետո։
-«Ջուդիթը» ժամանակակից արվեստների թանգարանում է, այո։ Գիտե՞ք, կազմակերպչական ցածր մակարդակով ուղղակի հնարավոր չէ Գազազի ցուցահանդես հայտարարել, հատկապես քանդակի ցուցադրությունը ահռելի աշխատանք է՝ այդ ամենը պատրաստել, ուղարկել։ Իսկ Հայաստանում պայմանավորվածությունների հասնելը մի բան է, դրանք հարգելն ու պահելը՝ բոլորովին այլ բան։ Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի։ Ես ամեն ցուցահանդես նախապատրաստում եմ մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածում՝ աշխատելով բոլոր մանրամասների վրա, որովհետև ցուցադրությունը, բացի արվեստ լինելուց նաև լուրջ գիտություն է։ Տեսեք, օրեր հետո հենց Գազազի ծննդյան օրը՝ հունվարի 14-ին Լոս-Անջելեսի Conversion կենտրոնում 150 հայտնի պատկերասրահների մասնակցությամբ տեղի կունենա մի ցուցադրություն, որն աննախադեպ է իր ծավալներով և խիստ տարբեր՝ ավանդական շոուն հատկանշող նախկին բոլոր պատկերացումներից։ Մենք շատ երկար ենք աշխատել այս ցուցադրության ամեն դետալի վրա և դրա համար կասկած չկա, որ այն ուղղակի փառահեղ է անցնելու։
-Միշտ մտածում եմ այս հարցի մասին և ինձ թվում է, հենց Դուք կարող եք դրան պատասխանել։ Տեսեք, այդպիսի ցուցադրություններին իրենց պարտքն են համարում մասնակցել քաղաքականից մինչ բիզնես էլիտաները։ Դա մի տեսակ նաև թրենդ է, որով նրանք ցանկանում են հասարակությանը ցույց տալ, թե իրենք մասն են բարձրաշխարհիկ մի հասարակության, որը հարմարավետ պիսուարներից բացի գնահատում, արժևորում է նաև արվեստը։ Ահա մեր էլիտարների անշարժ գույքի ցուցակներում կարդում ես, որ նրանք էլ տանը արվեստի լուրջ գործեր ունեն, բայց չես տեսնում այս արվեստասերներին լուրջ ցուցադրությունների ժամանակ. ինչպե՞ս կարելի է այս թրենդը հասցնել նաև մեր լեռները, որ մեծահարուստն իմանա, որ եթե ինքը չի մասնակցում մշակութային շարժմանը, ապա խաղից դուրս է, ժամանակակից չէ։
-Մեր այս շոուի նկատմամբ արդեն իսկ իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել հայտնի քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, հանրաճանաչ դերասաններ, արտդիլլերներ, արտկոլեկտորներ։Եվ մենք հունվարի 15-18-ը հյուրընկալելու ենք նրանց։ Իմիջիայլոց, այս տարի Չինաստանն ու Արաբական Էմիրություններն էլ են միացել մեզ։ Սա ուղղակի ցուցադրություն չէ, այլ արվեստի աշխարհում տեղի ունեցող մեծ իրադարձություն, որին հասնելու համար մեր պատկերասրահը տարիներով աշխատեց և այդ բարձր մակարդակն ապահովեց այդ հնչեղությունը։ Անշուշտ, այսպիսի ձեռնարկներում մեծ է էլիտաների դերը. շատ կարևոր է, որ այդ էլիտան Ձեր ասած պիսուարներից այնկողմ տեսնի և հասկանա արվեստի արժեքը։ Դա միայն թրենդի խնդիր չէ, այլ արժեհամակարգերի, որը ձևավորելու համար երկար տարիներ են պետք։ Հայաստանում «բիրդան աղա» դարձած մեկը չի կարող միանգամից արվեստասեր դառնալ, որքան էլ իր դղյակը զարդարի արվեստի նմուշներով, որովհետև արվեստ գնահատելու համար նախ զգայուն սիրտ ու միտք պետք է ունենալ, գեղագետ լինել, շատ այլ արժանիքների հետ մեկտեղ, իհարկե։
-Բայց այսօրվա արտշուկան բնավ էլ գեղագիտական կատեգորիա չէ, և քանի որ այսօր պիսուարի թեման շատ շոշափեցինք, Մարսել Դյուշանի մի միտքը հիշեցի, որ ասել է՝ ես մի անգամ պիսուարը շպրտեցի նրանց դեմքին, բայց արվեստի շուկան մի ամբողջ 50 տարի զբաղված էր դա գեղագիտական կատարելության հասցնելով։ Գոնե ես գիտեմ, թե Գազազն ինչպես է ատում այդ շուկան իր բոլոր կեղծ ու թիթիզ դրսևորումներով։ Բայց նա, ի վերջո միջազգային Բիենալեում արժանացավ «Մեդիչի» մրցանակին, այդ մրցանակի եզակի տերերը ահռելի հարստություններ ունեն, իսկ ես լավ գիտեմ, որ Գազազը մինչև հիմա անգամ սեփական մի տուն չունի՝ լինելով սարսափելի մեծ տեմպի, բարձր արտադրողականությամբ աշխատող մարդ։ Ինչո՞ւ։
-Վարդ ջան, բայց արդյո՞ք դու չգիտես, որ իրեն նյութականը երբեք չի հետաքրքրել. տուն, մեքենա, ծիծաղելի բաներ են դրանք իր համար։ Ինքն աշխատում է նվիրյալ ստրուկի նման։ Եթե մարդը 24 ժամ զբաղված է իր արվեստով, որտեղից նրան ժամանակ այլ հետաքրքրությունների համար։ Նա այժմ այնքան գործ ունի, որ իսկի տասնյակ արվեստագետներ իրար հետ այդ ծավալը չունեն։ Ինքը մի լավ խոսք ունի, ասում է ՝ գոյություն ունի մարդկանց երկու տեսակ՝ հարստացողներ և հարստացնողներ։ Ասում է՝ ես հարստացնողն եմ։ Նա հարստացնում է, բայց երբեք չի հետաքրքրել իրեն իր նյութական վիճակը, այս ցուցահանդեսներին էլ մի կերպ եմ համոզում, որ ներկայանա։ Հավատա, այս մարդն այս աշխարհում չէ, իր աշխարհում է, որտեղ ոչ մի նյութական բան չկա։
-Լավ.ինքն այս աշխարհում չէ, բայց Դուք՝ որպես նրա բացառիկ ներկայացուցիչ, այս աշխարհում եք, չէ՞։ Եթե տարատեսակ արտդիլլերների հաջողվում է նրա գործերը վաճառել անգամ կես միլիոնով, այդ դեպքում ինքն ինչո՞ւ շահույթ չի ստանում։ Դա էլ օրինապաշտ Ամերիկան է, կարծեմ...
-Ես միայն վերջին տարիներին եմ ստանձնել այս գործը, մնացած տարիներին Գազազը, որ երբեք փողի հետ ոչ մի առնչություն չի ունեցել, չի էլ իմացել ինչ է կատարվում իրենից հեռու, երբեք չի պահանջել հաշվետվություն, երբեք չի հետաքրքրվել, թե այդ գործից ինչ եկամուտ եկավ իրեն և արդյո՞ք եկավ։ Ասում եմ ՝ այս գործդ էլ գնաց, ու՞ր գնաց՝ իմացա՞ր։ Ասում է՝ կարևորը ինձնից հեռացավ, ես անցնում եմ հաջորդ գործին։ Ամբողջ տասնամյակներ են անցել այսպես։ Անցյալն անցյալ է, հիմա փորձում եմ այդ ամենի նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք ձևավորել։
-Մի օր Գրիգոր Գուրզադյանն ասաց, թե՝ խելացի կինը երբեք տաղանդների, հանճարների հետ չի ամուսնանա։ Այլ այդ լավ տեսարանին կնայի հեռվից։ Համաձայն չե՞ք նրա հետ։
-Ճիշտ է ասում։ Բայց մանկուց այդ խենթությունը մեջս կար։ Ինձ միշտ արտառոց մարդիկ էին հետաքրքրում․ սովորական մարդիկ միշտ ձանձրացնում էին։ Մայրս միշտ ասում էր՝ լավ, դու ինչու՞ ես գնում, հենց գժերին կպնում։
-Ի դեպ, մամաս երկարատև տառապանքից հետո այդ հոգեվիճակի ձևակերպումը տվել է այսպես՝ գժերն իրար հոտի են հավաքվում։ Եվ այս պահից սկսած, սիրելի Մանե, ես ու դու կսկսենք մի գժական զրույց՝ առանց պայմանականությունների, առանց ամոթի, կարծես վեր ենք ելել, հանդիպել ենք Տիրոջը ու բառ անգամ չենք կարող կեղծել։ Համաձա՞յն ես։
-Իհարկե, համաձայն եմ։ Բայց քեզ մի հարց տամ, ի՞նչ ես կարծում, եթե ես անկեղծ չլինեի, Գազազի պես տեսակը մի օր անգամ կարո՞ղ էր ապրել իմ կողքին։
-Իհարկե՝ ոչ։ Ուրեմն ասա ինձ խնդրեմ, ինչպե՞ս քեզ հաջողվեց այնպես անել, որ մի ամբողջ Գազազ քեզ սիրահարվի։ Նախ՝ որտե՞ղ, ինչպե՞ս ծանոթացաք։
-Եղբայրս Գազազի «Ջուդիթն» էր առել։ Ասաց ՝ այնպիսի հետաքրքիր բան ունեմ քեզ համար։ Գնացի, դուռը բացեցի, մեկ էլ, որ չտեսա դիմացս «Ջուդիթն» է կանգնած...Ծնկի եմ իջել, լացում եմ։ Եղբայրս հարցնում է՝ ինչո՞ւ ես լացում։Ասում եմ՝ դու չգիտես, ես գիշերը մի բանաստեղծություն եմ գրել հենց «Ջուդիթի» մասին, ընդ որում առանց այս արձանը տեսնելու։ Կարդացի իր համար, նա էլ հուզվեց։ Բայց չէր հավատում, որ ես իսկապես չէի տեսել այդ արձանը։
-Փաստորեն Գազազից առաջ իր «Ջուդիթն» է եկել խնամախոսության։ Իսկ այդ ժամանակ նրա գործերի նկատմամբ այսպիսի սեր կա՞ր, թե՞ սիրելով սիրեցիր նաև նրա արվեստը։
-Չէ, միշտ պաշտել եմ նրա գործերը, գնացել եմ նրա ցուցահանդեսներին։ Բայց բոլոր ընկերներս ասում էին գործ չունես նրա հետ՝ ահավոր երևույթ է, վտանգավոր է, հոգեկան է, չմոտենաս, չմտերմանաս։ Վախեցնում էին անընդհատ։ Ու ինձ միշտ հետաքրքրում էր՝ լավ, ի՞նչն է այս մարդու վտանգավոր։ Ու հետաքրքիրն այն է, որ նախկին ամուսինս էլ նրա գործերը պաշտում էր։ Միշտ գլուխը բռնում էր, թե՝ Աստված իմ ,ես չեմ հավատում, որ սա հայ է։ Այդ ժամանակ քեռիներս, եղբայրս, մեր ամբողջ ընտանիքը սիրում էին նրա գործերը, բոլորի սենյակները ողողված էր Գազազով, կարծես գազազացավով էին տառապում բոլորը՝ մեծից փոքր։ Միակ մարդը ես էի, որ ոչ մի Գազազ չունեի, բայց ամենաշատը երևի ես էի սիրում։
-Այն ժամանակ մտքովդ կանցնե՞ր, որ դու Գազազի ամենազիլ ստեղծագործությունն ես ունենալու՝ հենց իրեն...
-Իհարկե, չէր անցնի։ Ամեն ինչ այդ ցուցահանդեսում էլ եղավ. նա եկավ, բարձրացրեց գլուխս և ասաց՝ աչքերդ վեր, չկախես այս աչքերը։ Ապա նվիրեց իր գիրքը, ես էլ՝ բանաստեղծություն նվիրեցի իրեն։ Ու այստեղ էր, որ նա ցուցահանդեսից անհետացավ։ Այդ պահին քեռիներս ներս մտան։ Գազազը անգիր գիտի, որ նրանք քայլող փողեր են ՝ամեն ցուցահանդեսին մտնում են, մի 4-5 արձան վերցնում ու դուրս են գալիս։ Բայց նա այդ բանաստեղծությամբ տարված լքել էր իր բոլոր հարուստ հաճախորդներին։ Իսկ երբ վերադարձավ, քայլեց դեպի ինձ և մեկ նախադասություն ասաց՝ you are the one- դու ես, որ կաս։
-Անցյալ տարի մեր հայկական կայքերից մեկը քեզ ներառել էր լավագույն կանանց տասնյակում։ Կնշանակի դու պարտավոր ես պատասխանել այս հարցին՝ ի՞նչն է ամենագլխավորը կնոջ համար...
-Իմիջիայլոց, այդ տասնյակում ոչ միայն ես, այլ դու էլ էիր ներառված, ես քո բոլոր ծանր հարցերին պատասխանեցի, անգամ այնպիսի բաների մասին խոսեցի, որ ամենահարազատին էլ չեն ասի։ Բայց այդ հարցիդ, պիտի պատասխանեմ մեկ բառով՝ չգիտեմ։ Իհարկե կներես, բայց իսկապես՝ չգիտեմ, դու գիտե՞ս։
-Մանե ջան, ամբողջ հարցն այն է, որ անգամ Ֆրեյդն է խուսափել այդ հարցի պատասխանից։ Ասել է, չէ՞, որ 30-ամյա ուսումնասիրության ընթացքում չեմ հասկացել՝ ի՞նչ է ուզում կինը։ Ինձ թվում է, ուղղակի կարիք չկար էլ կնոջն այդքան հեռացնել տղամարդուց, որ հարցն այսքան ծանրանար։ Մի բան պարզ է՝ կին լինես, թե տղամարդ, շուն, թե ծառ՝ մի բան ես ամենաշատն ուզում՝ սեր...
-Բայց ամեն դեպքում հայ կինը բոլորովին այլ տեսակ է։ Հասարակ մի օրինակ բերեմ. ամեն օր տղայիս լողի եմ տանում, երբ դասը վերջանում է, ապշում եմ հայ մայրերի՝ իրենց զավակների նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Այնտեղ չինացի, ճապոնացի, հույն երեխաներ կան, արագ դուրս են գալիս, իսկ մեր հայ մայրերը դնում, երեխաներին ոտքից գլուխ օճառով փրփրացնում, չորացնում, տեղում կերակրում։ Հիմա ինչ է ուզում հայ կինը, ասա։
-Կնոջ մի ունիկալ տեսակ է, որին մինչև խոր ծերություն թվում է, թե մի անգամ, որ հղիացել է, մինչև կյանքի վերջ երկու սիրտ է բաբախելու կրծքի տակ, պորտի կտրվելը չի հիշում...
-Ես երեք երեխաների մայր եմ, բայց իմ մայրը չի քնում մինչև ես տուն չգամ։ Եղբայրս 35 տարեկան տղամարդ է, երեխայի պես խնամում է նրան։
-Ես մի տեսակ վախենում եմ Ամերիկայից, չեմ էլ հիշում, թե այն տեսնելու որերորդ հնարավորությունն եմ միտումնավոր բաց թողնում։ Եվ պատճառն այն է, որ իմ ամենասիրելիներին այդ երկրի ամբողջական աուրան դուր չի եկել, այդ թվում և Գազազին, նա կարծեմ ատում է Ամերիկան։ Չի բացառվում, որ ազգերն ունենում են նաև որոշակի կենսառիթմեր և երկրից դուրս այդ ժամացույցը «չի հասկանում» իրեն պարտադրված նոր ռիթմը։ Միգուցե։ Բայց ամեն դեպքում, ո՞ւր են այդպես վազում, ո՞րն է նպատակակետը, ախր մարդն ափսոս է, չէ՞։
-Իհարկե, ափսոս է, դու ճիշտ ես, Գազազը չի սիրում Ամերիկան, կարելի է ասել, որ նա Ամերիկայում չի էլ ապրում. Նա ապրում է իր արվեստանոցում, միայն տուն է գալիս՝ քնելու։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ քնում։ Օրակարգս տալիս եմ թղթի, գիշերն էլ ներառյալ և սկսում վազել։ Սա այդ երկիրն է. բոլորս արթնանում ենք և անցնում այդ մարաթոնյան վազքին։ Բայց ամեն օր ինքնակրթվել է պետք, աշխարհը հիմնահատակ փոխվել է և յուրաքանչյուրս պիտի ձգտի դառնալ այս նոր աշխարհի քաղաքացի՝ հազարավոր նոր հոսքեր, նոր գիտություններ են ի հայտ գալիս, բարդ է։ Հիմա էլ բոլորը կորան ինտերնետի մեջ։ Անգամ լաց լինելու ժամանակ էլ չմնաց։
-Մանե՛, իսկ ե՞րբ եք Դուք լաց լինում։ Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ։
-Ինչո՞ւ ես այդ հարցը տալիս։
-Ուզում եմ հասկանալ, ինձնից ավելի կազմակերպված ու խոհեմ կանայք ո՞ր դեպքում են լաց լինում և կանգնեցնեմ սեփական լացիս տուտը։
-Ճիշտն ասած՝ կարող է դրսից շատ զորեղ եմ երևում, բայց խորքում ահագին փխրուն եմ ու բավականին լացկան...Բայց ինձ խոցել կարող են միայն իմ ամենահարազատները, դա էլ ասեմ։ Երբեմն շատ ծանր է՝ այս ջունգլիներ հիշեցնող արտշուկայի բարքերը, զորեղի գերիշխանությունը։ Փորձում եմ այնքան կատարելագործվել, որ ինքնս ինձ զորեղ զգամ այդ գայլերի մեջ, որոնք իրենց շրջանակից բացի ոչինչ չեն ընդունում։ Իսկ երակների մեջ այդ գայլությունը չկա։ Բայց նայում եմ Գազազի ամենօրյա տքնանքը և ուզում եմ, որ նրա ոչ մի կաթիլ քրտինքը չկորչի՝ ամենաշատը երևի այսպիսի բաներից եմ հուզվում։
-Շուտով պատրաստվում եմ հրապարակել շատ հետաքրքրիր փաստեր Գազազի մանկությունից, նրա քույրն ինձ այնքան հետաքրքիր բաներ պատմեց։ Հրաշք օր անցկացրինք միասին, հետո ծոց արինք իրար ու անուշ քնեցինք։ Ասում են, մարդը գալիս է իր մանկությունից, ուր է գալիս, ոչ մի տեղ էլ չի գալիս, ծնվում ու մնում է այդտեղ։ Այ, որ պատմեմ փոքրիկ Էմիլի մանկությունը, կտեսնես, որ դա հենց այդպես է, որ կա։
-Չեմ էլ կասկածում, նա հիմա էլ կարծես մի մեծ մանուկ լինի։ Ես էլ եմ կարծում, որ մարդը մանկությունից սկսած չի փոխվում, մեծ սյունը, որին նա հենվում է ամբողջ կյանքում ստեղծվում է հենց մանկության ժամանակ։ Ես միշտ տեսել եմ նրա մեջ Գյումրվա կարոտը, սերը։ Ինքը կարծես դեռ այնտեղ է ապրում, իրեն թվում է դուռը հիմա էլ ճռռալով կարող է բացվել և ներս գան իր մանկության բոլոր պատկերներն ու մարդիկ։ Ասում է միշտ այս մասին՝ մեր թատրոնի հին շենքը, կուլիսները, մոր գործի տեղը, հին հոտը, համը, հուզիչ է շատ...իսկ մեր որդու՝ փոքրիկ Էմիլ Գազազի հետ այնպիսի լուրջ կռիվներ է մեկ-մեկ անում, որ ես ապշում եմ։ Կարծես երկու փոքր տղաների տեսարան լինի, բայց նա զարմանալի հայր է, շատ նվիրված հայր, դու գիտե՞ս, որ նա դեմ էր, որ որդին դպրոց հաճախեր։
-Չեմ զարմանում.աշխարհում այսօր կա այդ նոր միտումը. կրթության մի քանի գուրուներ պնդում են, որ զանգվածային հանրակրթությունը համահարթեցնում, զոմբիացնում է երեխային և նոր տեխնոլոգիաների պայմաններում կարելի է գտնել կրթության հազարավոր այլընտրանքային պայմաններ։ Բայց վերջը մեծ ու փոքր Գազազների այդ մենամարտն ինչո՞վ ավարտվեց, տարա՞ք դպրոց։
- Շատ մեծ սառույց էր, երևի էլի իմ տաքությամբ կոտրեցի։ Ես էլ չհասկացա, ինչպես ստացվեց, բայց կոտրեցի։ Սկզբում ընդամենը մեկ ժամով տարանք և նա տեսավ, որ երեխան սիրում է շփումը,անչափ մեծ ցանկություն ունի դպրոց գնալու և սուսիկ-փուսիկ համաձայնեց։
-Մանե ջան և մի վերջին հարց. իսկ հնարավո՞ր է, որ Դուք ինձ ասացիք գաղտնիքներ, որ Գազազը չէր ցանկանա հրապարակված տեսնել. անկեղծ ասած՝ չեմ ուզում այս զրույցի պատճառով կոնֆլիկտ ծագի ձեր այնքան չքնաղ ընտանիքում...
-Ճիշտն ասած...ես չեմ ուզում, որևէ կեղծ բան ասել քեզ։ Չի բացառվում, որ այդպես էլ լինի, մենք միշտ էլ մտքերով բախվում ենք իրար։ Այդ բախումները շատ բնական են, որովհետև երկուսս էլ ուժեղ, սրված անհատականություն ունենք։ Գազազն այդ պատերազմներին կոչում է գլադիատորական մարտեր. մայրս ապրում է մեզ հետ և համարյա ահաբեկվում է, երբ դրանք սկսվում են, երեխաները ներքևից գոչում են՝ տատի՜կ, մի անհանգստացի, երկու րոպեից կվերջանա։ Երևի հաշվել են, որ այդքան է տևում պոռթկումը, մնացած 23 ժամ, 58 րոպեն սեր է...
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Տնտեսություն 11:05 • 19/05 ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ «Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 17:10 • 18/05 Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
-
Իրադարձային 10:55 • 19/05 Սյունիքում Renault Logan-ը, 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով...
-
Իրադարձային 21:22 • 18/05 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին դիմեց` Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։
-
Իրադարձային 11:34 • 19/05 Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
-
Իրադարձային 20:09 • 18/05 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Քաղաքականություն
-
11:18 • 19.05.24 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
14:09 • 19.05.24 ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը