90 տարեկան զույգ քույրերը, ովքեր միշտ միասին են ապրել, մահացել են 2 ժամվա տարբերությամբ
Նրանք ծնվել են իրարից րոպեներ անց և մահացել 2 ժամվա տարբերությամբ: Զույգ քույրեր Մարի և Մարթա Դիքսոնները Իլինոյսից կյանքից հեռացել են անցյալ շաբաթ` Սուրբ Ծննդի օրը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկուհիները իրենց կյանքի 90 տարում միասին են բնակվել միևնույն տանը: Երկուսն էլ, ըստ շրջապատողների, կախված էին մեկը մյուսից, և ամուսնացած են եղել եղբայրների հետ: Նրանց երկուսի ամուսիններն էլ ավելի վաղ են մահացել:
Քույրերի մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում: Նրանցից մեկի թոռնուհու խոսքով` քույրերը խաղաղ են հեռացել կյանքից: Երկվորյակ քույրերը ծնվել էին 1924-ի սեպտեմբերի 26-ին Թենեսիում:















