Ռոնալդուն Իրինա Շեյքից բաժանվել է իր մոր պատճաով. ԶԼՄ-ներ

00:49 • 17.01.15

Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ռուսաստանցի հայտնի մոդել Իրինա Շեյքից բաժանվել է: «Կորեսպոնդենտի» փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել ֆուտբոլիստի մոր պատճառով:

 

Պարզվում է՝ Իրինան հակակրանք է տածում Ռոնալդուի մոր՝ Դոլորես Ավեյրոյի հանդեպ: Correio da Manha-ի տվյալներով՝ Ռոնադուն ցանկացել է անակնկալ անել մորը և նրա ծննդին Մադեյրա կղզի գնալ  Իրինայի հետ, սակայն մոդելը հրաժարվել է, ինչը կռվի պատճառ է դարձել:

 

Այս ամենի հետևանքով Ռոնալդուն ստիպված է եղել Նոր տարին դիմավորել միայն որդու ՝ Կրիշտիանինյոյի ընկերակցությամբ:

 

Ռոնալդուի մայրը իր հերթին Իրինային հարմար չի համարել ո'չ իր որդու համար, ո'չ էլ թոռան՝ որպես մայրացու:

 

Զույգը միասին էր 2011-ից:

 

Ռոնալդուն Իրինա Շեյքից բաժանվել է իր մոր պատճաով. ԶԼՄ-ներ