Միսս Լիբանանի և Միսս Իսրայելի համատեղ սելֆին սկանդալի պատճառ է դարձել. լուսանկար

23:10 • 18.01.15

«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին Միսս Իսրայելի և Միսս Լիբանանի համատեղ սելֆին սկանդալի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է NBC News-ը:

Ըստ աղբյուրի՝ Միսս Լիբանան Սելի Գրիժը քննադատության թիրախ է դարձել Միսս Իսրայել Դորոն Մաթալոնի ու ևս երկու աղջիկների հետ լուսանկարվելու համար:

Լուսանկարը Facebook-ի իր էջում հրապարակել է Միսս Իսրայելը: Դրանից հետո Միսս Լիբանանը սոցցանցերում ստիպված է եղել բացատրել «իրավիճակը»:

Արաբական լրատվամիջոցները աղջիկներին հիշեցրել են, որ Իսրայելն ու Լիբանանը թշնամական երկրներ են: 

Embedded image permalink

Embedded image permalink