Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը ժամանել է Երևան

21:00 • 19.01.15

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքի համապատասխան տեղեկությունը:

 

Նա Երևանում է Գյումրիի զանգվածային սպանության հետաքննությունը համակարգելու համար:

 

Հայտարարության մեջ հստակեցվում է, որ Բաստրիկինը «համակարգելու է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի առնչությամբ ռազմական քննիչների աշխատանքը՝ քրեական գործի հետաքննության առումով»: