Աֆղանստանում անտուն դեռահասների համար սքեյթբորդի հարթակներով խաղահրապարակ են կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)
Աֆղանստանի Մազար Է Շարիֆ քաղաքում սոցիալական խնդիրներ ունեցող և անտուն երեխաների համար բացվել է «Սկեյթիստան» կոչվող խաղահրապարակը, որը ավելի քան 800 դեռահասների սիրելի վայրն է դարձել, գրում է Daily Mail-ը։
Վերջին 11 տարիներում 21 000-ից ավելի մարդկանց զոհ տված և պատերազմների կողմից քայքայված երկրում առաջին անգամ երեխաները խաղալու և զվարճանալու համար տարածք ունեն։
Բարեգործական նախագիծը ոչ միայն առաջարկում է ապահով տարածք այլ նաև հնարավորություն է տալիս աղջիկ դեռահասներին իրականացնելու իրենց երազանքը՝ քշել սքեյթբորդ և սովորեցնել ուրիշ երեխաներին։
Կազմակերպվել է նաև բարեգործական դրամահավաք, երեխաների համար տետրեր և այլ գրենական պիտույքներ գնելու և կրթություն ստանալու համար, ինչպես նաև «Սկեյթիստանում» սքեյթբորդի դասերին մասնակցելու համար։
Պահպանողական իսլամիստների կողմից ճնշվող կանայք և աղջիկները մեծ դժվարություն ունեն հասարակության մեջ իրենց տեղը գտնելու հարցում, առավել ևս պատերազմական գոտում, դրա համար բարեգործական նախագծի կազմակերպիչները հույս են հայտնել, որ կօգնեն երեխաներին կառուցելու իրենց ապագան։
16-ամյա Հանիֆան ասել է, որ 2010-ից այցելում է բարեգործական նախագծի խաղահրապարակները և վստահ է, որ գերազանց սքեյթբորդ է վարում և սովորեցնում է նաև ուրիշներին։























