«Եսասերը». Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր գրքի կազմի լուսանկարը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ապագա գրքի կազմի լուսանկարը՝ ցուցադրելով իր բարեմասնությունները:
Քիմը հայտնել է, որ իր գիրքը լույս է տեսնելու առաջիկայում: Գիրքը պարունակելու է տարբեր շրջաններում Քիմի արած սելֆիները, որոնց հանդեպ իր թուլությամբ նա հայտնի է: Ընդհանուր առմամբ` դա ընդգրկելու է տասը տարվա աշխատանքներ, որոնք Քիմը «մտերմիկ և գեղարվեստական» է անվանում:
Բառախաղային Selfish («Եսասերը») գիրքը լույս կտեսնի մայիսին: Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ամուսնուն նման ոգեշնչման համար:











