29-ամյա ամերիկուհին շարունակում է վիզը երկարացնելու փորձերը` նմանվելով Բիրմայի կանանց (լուսանկարներ)
Մինչ բազմաթիվ կանայք մշտապես ձգտում են կորցնել ավելորդ քաշը, այս կինն իր մարմինը փոխելու այլ մոլուցքով է ապրում` ստիպողաբար երկարացնելով պարանոցը` այն հասցնելով 8 դյույմի:
Ինչպես գրում է Daily Mail-ը` «Ընձուխտ կին» անունով հայտնի Սիդնին արդեն անցել է ճանապարհի կեսը. կնոջ պարանոցի երկարությունն արդեն հասել է 5 դյույմի:
29-ամյա ամերիկուհին` Լոս Անջելեսից, հուսահատորեն փորձում է նմանվել Բիրմայի Պադաունգ ցեղի կանանց, ովքեր վզի շուրջ օղակներ են կրում այն երկարացնելու համար:
Սիդնին, խոսելով իր տարօրինակ հակման մասին, նշել է, որ 1000 դոլար է ծախսել իր սեփական օղակները ստեղծելու համար, որոնք իրար են ամրացված հատուկ սոսնձով: Նա վզին մշտապես 16 օղակ է կրում, որոնց շնորհիվ վզի երկարությունը հասել է 5 դյույմի: Այս հակումը կնոջ մոտ առաջացել է 2011-ին:





















