Անգլիական «Էվերթոնում» կես մրցաշրջան ելույթ ունենալուց հետո հանրահայտ հարձակվող Սամուել Էտո՛Օն տեղափոխվել է «Սամպդորիա», հաղորդում է վերջինիսի պաշտոնական կայքը։
Կամերունցի վետերանը Ա Սերիայում խաղալու փորձ ունի, նա 2009-2011 թվականներին ելույթ է ունեցել «Ինտերի» կազմում եւ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, Իտալիայի գավաթը, սուպերգավաթը։
Ավելացնենք, որ «Էվերթոնում» Էտո՛Օն հանդիսանում էր պահեստային խաղացող եւ քիչ խաղաժամանակ էր ստանում։
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Էտո՛Օն ելույթ է ունեցել «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում» եւ «Չելսիում»։