Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ՝ «Միդլսբրոյի» դեմ խաղին, որտեղ իր սաները պարտվել են 0:2 հաշվով եւ դուրս են մնացել հետագա պայքարից:
«Մինչեւ մրցակցի առաջին գոլը՝ կարող էինք հինգից վեց գոլային հնարավորություններ ունեինք: Պարզ իրադրությունում գոլ բաց թողեցինք եւ խաղի ընթացքը փոխվեց:
Մեր թիմի նյարդերը տեղի տվեցին, իսկ «Միդլսբրոն» լավ խաղաց եւ արժանի է հաջորդ փուլ դուրս գալուն: Այժմ, մենք պետք է կենտրոնանանք Պրեմիեր լիգայի եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարի վրա», - Պելեգրինիի խոսքերն է փոխանցել «BBC»-ն: