Ջենիֆեր Լոպեսը շատ խոր դեկոլտեով հայտնվել է եթերում և խոսել նախկին կողակիցներից. լուսանկարներ
Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է ամերիկյան հեռուստատեսության եթերում՝ շատ խոր լանջաբացվածքով:
Daily Mail-ը այդ դեկոլտեն «աչք ծակող» է որակում: Նման ցնցող տեսքով Լոպեսը Watch What Happens Live-ի եթերում կատակել է իր նախկին կողակիցների մասին, պնդել, որ ինքն արտաքին տեսքով առաջնորդվող մարդ չէ: Երգչուհին ասել է, որ կողակիցներին ընտրել է՝ նրանց ներքինի, ուժի և պարգևած ծիծաղի համար:
Սակայն, այնուամենայնիվ, նա նշել է, որ իր կողակիցը պետք է լինի զվարճալի, առնական և սեքսուալ:
Հաղորդավարը հենց սկզբից Լոպեսին խոստացել է, որ կաշխատի չնայել նրա կրծքին:
Աղբյուրը այս առիթով հիշել է Ջեյ Լոյի մյու՝ ոչ պակաս տպավորիչ հանդերձները:
























