Ճապոնացի դիզայները լուսարձակող կիսաշրջազգեստ է ստեղծել (լուսանկարներ)
Ճապոնացի դիզայներ Կիյոյուկի Ամանոն (Kiyoyuki Amano) միավորել է նորաձևությունն ու տեխնոլոգիան՝ ստեղծելով ֆուտուրիստական կարճ կիսաշրջազգեստ, որը լուսավորում է կրողի ոտքերը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` «շողացող կիսաշրջազգեստ» (Hikaru Skirt) դիպուկ անվանումն ստացած հագուստը համալրված է լուսադիոդային լույսերով և փոքրիկ գիրոսկոպիկ սենսորներով: Այսպիսով, կրողը քայլում է կիսաշրջազգեստը լուսավորվում է, ինչպես նաև լույսերի գույնն ու ձևը փոփոխվում են քայլերի հետ համահունչ:















