Քննարկվում է վարկած, որ Գյումրիի սպանության մեղադրյալը մենակ չի գործել. փոխոստիկանապետ

15:15 • 26.01.15

Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է նաև վարկած, որ Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել։


Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում առաջ քաշված տարբեր վարկածներ ուսումնասիրվում են, որոնք հերքվում են կամ հաստատվում:


«Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են, և նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

Քննարկվում է վարկած, որ Գյումրիի սպանության մեղադրյալը մենակ չի գործել. փոխոստիկանապետ